Սահարայի անապատն ընդարձակվել է
Աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան գնալով ընդարձակվում է: Վերջին հարյուրամյակի ընթացքում դրա չափերն ավելացել են 10 տոկոսով:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, պատճառը կլիմայի փոփոխությունն է: Անապատի մեծացումը հետազոտել են արբանյակին տվյալների օգնությամբ, որոնք հավաքագրվել են ողջ Աֆրիկայից, 1920-2013 թթ ընթացքում:
Հետազոտության անցկացմանն աջակցում է ԱՄՆ-ի ազգային գիտական հիմնադրամը: Խնդիրն ուսումնասիրելիս գիտական խումբը դիտարկել է մի քանի գործոններ, այդ թվում տեղումների քանակի ու ջերմաստիճանի փոփոխությունը: Նրանք ուշադրություն են դարձրել Սահելի շրջանում տեղումների քանակի նվազման վրա:
Սահելն արևադարձային տափաստան է Աֆրիկայում, որը յուրօրինակ սահման է Հյուսիսային Սահարայի և հարավային պտղաբեր հողերի մեջ, որոնք ավելի հայտնի են որպես աֆրիկյան երկրամաս Սուդանի միջև:
Գիտական խումբը նշել է, եթե կլիմայի փոփոխությունները շարունակվեն, ապա Սահարայի դանդաղ մեծացումը կշարունակվի:
Գործընթացից ամենաշատը տուժել Է Չադ լճի ավազանը. այստեղ անապատի սահմանները շարժվել են դեպի հարավ, և լիճն սկսել Է ցամաքել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին