
Հայաստանում վթարի հետևանքով Վրաստանի քաղաքացի է տուժել
Կեսգիշերին մոտ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Քարակերտ-Արտենի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Նախարարության փոխանցմամբ, պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «SKANIA» մակնիշի KZX-801 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ Վրաստանի հանրապետության քաղաքացի՝ 1951 թ. ծնված Թոմա Թոիկիդզե) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Թ. Թոիկիդզեն բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, հերթապահել մինչ արտահոսող վառելիքի պարպվելը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր

Արցախը մտքից հանել` նշանակում է համակերպվել Հայաստանի կամաց-կամաց կորստյան հետ. Հ. Իշխանյան



