Մառա Բաղդասարյանին կրկին ձերբակալել են
Երթևեկության բազմաթիվ խախտումների համար դատապարտված Մառա Բաղդասարյանը կրկին ձերբակալվել է՝ Մոսկվայում առանց վարորդական իրավունքի երթևեկելու համար։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այս անգամ նրան կանգնեցրել են ժամը 03: 00-ին՝ Լենինգրադյան պողոտայում։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը նրանից խնդրել է ցույց տալ վարորդական վկայականը, ինչի Մառան հրաժարվել է:
Ավտոմեքենան առգարվվել է, իսկ Բաղդասարյանի նկատմամբ վարչական նյութը կազմվել է առանց վարորդական վկայականի մեքենան վարելու հոդվածով։
Բաղդասարյանի վարորդական իրավունքը գտնվում է Տվերի մարզի Պետական ճանապարհային տեսչությունում: Գերատեսչությունը չի վերադարձնում փաստաթուղթը, քանի որ դատարանի որոշմամբ նա զրկված է ողջ կյանքում մեքենա վարելու իրավունքից:
Հարակից հրապարակումներ`
- Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը երկու նոր տուգանք է ստացել
- Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի փաստաբանը պատմել է՝ ինչու են նրան տուգանել
- Մառա Բաղդասարյանը երշիկ կվաճառի, որպեսզի վճարի տուգանքները
- Մառա Բաղդասարյանին կալանավորել են
- Մառա Բաղդասարյանը Պուտինին ցանկացել է պատմել կամայականությունների մասին
- Մառա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսանքի է գնացել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ