Զարեհ Սինանյանը ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Զարեհ Սինանյանը ընտրվել է ԱՄՆ Գլենդել քաղաքի ղակավարի պաշտոնում: Ֆեյսբուքյան իր էոջւմ այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել ու ընտրված ամուսնուն շնորհավորել է նրա կինը՝ Լոռի Սինանյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետ ընտրում է քաղաքային խորհուրդն իր անդամներից որևէ մեկին, ընտրվածը պաշտոնավարում է մեկ տարի:
1998 թվականին Սինանյանը հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում