Քաղաքական 10:00 05/04/2018 Աշխարհում

Երեք կայսրերի «ոչ սրբազան» դաշինքը. Ռուսաստան, Թուրքիա, Իրան

Հեղինակ` Աննա Մկրտչյան

XIX դարի վերջին միացյալ Գերմանիայի կանցլեր Բիսմարկի նախաձեռնությամբ ստեղծվեց  «Երեք կայսրերի դաշինքը», որը միավորում էր Գերմանիայի, Ռուսաստանի և Ավստրո-Հունգարիայի կայսրերին: Միապետերի այս միությունը փորձ էր վերականգնելու 1815թ. նապոլեոնյան պատերազմներից հետո ստեղծված նույն կայսրերի «Սրբազան դաշինքը» և կոչված էր ապահովելու խաղաղությունը և ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում, մասնավորապես` Բալկաններում: Երեք կայսրերի դաշինքը երկար չգոյատևեց: Այն իրավիճակային դաշինք էր, որն անդամ երկրների միջև եղած անհաղթահարելի հակասությունների ու շահերի բախման պատճառով շատ արագ փլուզվեց, և երեք կայսրերը առաջին համաշխարհային պատերազմում հայտնվեցին խրամատների տարբեր կողմերում:

Նման մի խմբավորման ստեղծման տպավորություն են թողնում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց նախագահները համատեղ քայլեր են ձեռնարկում Սիրիայում իրավիճակը կարգավորելու հարցում գերակա դիրք ունենալու ուղղությամբ, հատկապես երբ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն առանձնապես մեծ հետաքրքրություն չեն դրսևորում այդ հարցում: Երեք երկրները դարեր շարունակ եղել են տարածաշրջանային մրցակիցներ և նրանց միջազգային շփումները հաճախ եղել են ռազմական բախումների տեսքով: Բացի աշխարհաքաղաքական տեսակետից, այս երկրներն ունեն նաև քաղաքակրթական ու կրոնական տարբերություններ, որոնք պատմության ընթացքում երբեմն բռնի դրսևորումներ են ստացել: Ռուսաստանը հաճախ ներկայանում է որպես ուղղափառ քրիստոնեության առաջամարտիկ, Թուրքիայի ներկայիս իշխանություններն անթաքույց հանդես են գալիս սուննի մուսուլմանների հովանավորի դերում` օսմանյան խալիֆայության հետքերով, իսկ Իրանը շիա իսլամի միջնաբերդն է:

Այս ամբողջ հակասություններով հանդերձ՝ օրվա աշխարհաքաղաքական իրավիճակը, ներառյալ այն հանգամանքը, որ երեք երկրներն էլ քաղաքական խնդիրներ ունեն Արևմուտքի հետ, ստիպել է ՌԴ-ին, Թուրքիային և Իրանին գնալու իրավիճակային դաշինքի և փորձելու համատեղ ջանքերով լուծելու Սիրիայի խնդիրը: Հարցը բարդանում է նրանով, որ հենց Սիրիայի հարցում նրանց դիրքորոշումներ տրամագծորեն տարբեր են. Ռուսաստանն ու Իրանը սատարում են գործող նախագահ Ասադին, իսկ Թուրքիան` ընդդիմությանը: Կարևոր փորձաքար է նաև քրդական հարցը և նրանց հնարավոր ինքնավարության տրամադրումը:

Երեք երկրներն էլ Սիրիայում ունեն որոշակի ուժային ազդեցություն, ինչը թույլ է տալիս նրանց էական դերակատարում ունենալ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացում: Ռուսաստանը լուրջ օդուժ ունի, իսկ Իրանը` ցամաքային ներկայություն` նաև աշխարհազորային խմբավորումների տեսքով: Թուրքիան ևս ռազմական ազդեցությունը մեծացրեց՝ անցած ամիսներին Աֆրինիում քրդական YPG-ի դեմ հարձակման և որոշ տարածքներ իր վերահսկողության տակ վերցնելու միջոցով:

Երեք երկրներն անցած տարի նախաձեռնել էին ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում ընթացող Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին զուգահեռ Աստանայի գործընթացը, որը երաշխավորելու նպատակով նախաձեռնվել էր երեք նախագահների եռակողմ հանդիպումների ձևաչափը: Նման առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարի նոյեմբերի 22-ին` Սոչիում: Երկրորդը տեղի ունեցավ ապրիլի 4-ին՝ Անկարայում: Հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ նախագահները նախ գոհունակություն են հայտնում Աստանայի գործընթացի առաջին տարվա ձեռքբերումներից և նշում, որ այն «միակ արդյունավետ միջազգային նախաձեռնությունն է, որ օգնելու է նվազեցնել բռնությունը Սիրիայում և նպաստելու է խաղաղությանն ու կայունությանը Սիրիայում` խթանելով Ժնևի գործընթացը»:

Նախագահներն իրենց ամուր և շարունակական հանձնառությունն են հայտնում «Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ոչ-սեկտային (non-sectarian) բնույթին»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ նոր իրողություններ չպետք է ստեղծվեն և վճռականություն են հայտնում պայքարել անջատողականության դեմ: Կարևորվում է  Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքը, որը գումարվել էր հունվարի 30-ին Սոչիիում, ընդգծվում է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և Իսլամական պետություն կազմակերպության վերջնական ոչնչացման վճռականությունը: Սիրիայի հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թեհրանում:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շուտով դուրս կգա Սիրիայից: Թեև Ֆրանսիան որոշակի ակտիվություն դրսևորում է սիրիական հարցում, եվրոպական երկրները ավելի շատ մտահոգված են միգրացիոն հոսքերի կարգավորմամբ և ակտիվորեն չեն մասնակցում ճգնաժամի կարգավորմանը: Այս պայմաններում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի «ոչ սրբազան», պայմանների թելադրանքով ստեղծված «տրիոն» կարող է որոշակի հարցեր լուծել` հաղթահարելով իրենց միջև եղած հակասությունները, հատկապես երբ միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, թե ով է  տարածաշրջանում հարց լուծողը, իսկ սեփական բնակչությանը` գործող իշխանությունների վարած արդյունավետ արտաքին քաղաքականության պտուղները:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի այլ երկրներին ու ժողովուրդներին, ներառյալ նաև Հայաստանին և հայերին, ովքեր տարիներ ու դարեր շարունակ տուժել են այս երեք երկրների մրցակցությունից ու թշնամանքից, ապա նրանց առջև վերադիրքավորման և սեփական աշխարհաքաղաքական նշանակության վերագնահատման անհրաժեշտություն կառաջանա` եռյակ դաշինքի հնարավոր երկարատևության դեպքում: Զարգացման հեռանկար, որի հավանականությունը գոնե այսօրվա դրությամբ ցածր է: Ինչպես ասում է հին իմաստությունը` «Սա ևս կանցնի», և կմնա պարզել, թե խրամատների, որ կողմերում հերթական անգամ կհայտնվեն «կայսրերը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}