Թամարա Հովնաթանյան. Վերջին տարիներին կանանց քաղաքական մասնակցությունն ակտիվացել է
«Չենք կարող ժխտել, որ վերջին տասը տարիների ընթացքում քաղաքական կյանքին կանանց մասնակցության առումով դրական առաջընթաց կա, և այն տեսանելի է»: «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի, «Կինը և քաղաքականությունը» հավելվածի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը:
Նրա կարծիքով, առաջընթացը չպետք է կապել նախագահի անձի հետ, քանի որ դա նաև միջազգային հիմքեր ունի, աշխարհն է առաջ գնում:
«Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի անդամ չի կարող անմասն մնալ այն փոփոխություններից, որ կատարվում են աշխարհում»,-նշեց նա:
ՀԿ նախագահի խոսքով, կանանց քաղաքական մասնակցության ակտիվացման քաղաքական կամք նախորդ տարիներին առկա է եղել:
«Կային օրենսդրական փոփոխություններ, կառավարության կողմից ընդունված ծրագրեր: Կամքի առկայությունը մենք չենք կարող ժխտել»,-ասաց նա:
Շատ դեպքերում օրենքով դե յուրե արձանագրումներն ու սահմանումները չեն համապատասխանում իրականությանը: Բանախոսն այս առումով կարևորեց Սահմանադրության 86 հոդվածը, որով ամրագրվում է՝ պետության քաղաքականության հիմնական նպատակներից է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը:
«Անցած տարիներին ավելեցել է նաև քվոտավարումը՝ 15 տոկոսից հասնելով 25 տոկոսի, ընտրական օրենսգրքում ամրագրված է 30 տոկոսը, որը կիրագործվի հաջորդ ընտրություններում: Դրանք լավագույն աշխատեցին Երևանի ավագանու ընտրություններում: Եթե 10 տարի առաջ ավագանու կազմում կանայք 5 տոկոս էին, ապա այսօր 28 տոկոս: ԱԺ ընտրություններում քվոտան մինչև վերջ չարդարարցրեց, չնայած կարող ենք փաստել, որ ԱԺ-ում կանանց ներկայացվածությունը կրկնապատկվել է՝ 9 տոկոսից հասնելով 18 տոկոսի: Սա իր արձագանքն է ունեցել միջազգային կազմակերպությունների կողմից»,-ասաց նա:
Նա նշեց, որ գործադիրում մարմնում առաջընթացը զգալի չէ, նույնիսկ ելևէջներ են լինում: Գործադիրում կին նախարարների թիվը երբեք երեքը չի գերազանցել:
Ինչ վերաբերում է ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությանը, ապա բանախոսն ընդգծեց, որ համայնքների խոշորացման հետևանքով կին համայնքապետերի ու համայնքների ավագանիների թվում կանանց թիվը խիստ նվազել է: Նա նկատեց, որ մինչ օրս Հայաստանի որևէ քաղաք կին չի ղեկավարել, այսօր համայնքապետ կանանց թիվը 8-ն է:
«Այս առումով հետընթացը նկատելի է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կանայք ունեն անհրաժեշտ ներուժ և կարող են ՏԻՄ-երում տղամարդկանց հավասար որոշումներ կայացնել
- Սյունյաց կանայք ՏԻՄ-երում. Համայնքներ կան, ուր ավագանու անդամները բացառապես կանայք են
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին