Ուկրաինան մտադիր է պաշտոնապես լքել ԱՊՀ-ն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի կառավարությանը հանձնարարել է առաջարկ պատրաստել՝ ԱՊՀ կանոնադրական մարմիններին երկրի մասնակցությունը պաշտոնապես դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Հաշվի առնելով, որ Ուկրաինան երբեք ԱՊՀ անդամ չի եղել, ինչպես նաև այս կառույցի՝ ռուսական ագրեսիան դատապարտելուց հրաժարվելը, ես կխնդրեի, որ մենք Կառավարության հետ համատեղ առաջարկներ պատրաստեինք՝ ԱՊՀ կանոնադրական մարմիններին մեր մասնակցության պաշտոնական դադարեցման վերաբերյալ, ինչպես նաև Մինսկի համապատասխան ինստիտուտներին կից ուկրաինական ներկայացուցչության վերջնական փակման մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ ԱՊՀ շրջանակներում Ուկրաինայի կնքած բոլոր պայմանագրերը պետք է խզվեն՝ ազգային շահերին համապատասխան։ Պորոշենկոն նաև հայտարարել է Ռուսաստանի հետ կնքված որոշ համաձայնագրերի միակողմանի խզման վերաբերյալ օրինագծի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ