Հանրապետությունում այսօր համապետական շաբաթօրյակ է
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկել է համապետական չորրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցում են շուրջ 150 928 մարդ, թվով 1 947 կազմակերպություն: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 1 537 միավոր տեխնիկա ` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություից հայտնում են, որ համապետական շաբաթօրյակին նախատեսվում է ծառատունկ մարզերի առանձին բնակավայրերում, միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհների եզրերի, զբոսաշրջային ուղղությունների, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներ։
«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկից ի վեր արդեն կազմակերպվել է երեք համապետական շաբաթօրյակ և երեք լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում: Արդյունքում՝ 2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ հանրապետության տարածքում գույքագրված և արձանագրված 2031 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1622-ը, փակման են ենթակա 163-ը:
«Մաքուր Հայաստան» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «Կոշտ կենցաղային թափոնների մասին» ռազմավարության շրջանակներում՝ նպատակ ունենալով բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունն ու խնամքը դարձնել յուրաքանչյուր քաղաքացու առօրյայի անբաժանելի մասնիկը։
Հարակից հրապարակումներ`
- Հետևողական պետք է շարունակենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը. վարչապետ
- «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում