Իրավունք 19:14 14/04/2018 Հայաստան

«Ինձ բացակա չդնեք». Համո Սահյանի ծննդյան օրն է

Պատահում է սիրտդ լցվում
Ու չի լալիս ժամանակին,
Ամպը անձրև է խոստանում
Ու չի տալիս ժամանակին՝
Շտապում է կամ ուշանում.
Եվ այսպես էլ գլխի չընկանք,
Թե մեր ուզած ժամանակը,
Երբ է գալիս ժամանակին:

Այս տողերի հեղինակը 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանն է: 104 տարի առաջ այս օրն Սիսիանի Լոր գյուղում ծնվել է բնաստեղծը, որի  բանաստեղծություններում շունչ ու ոգի են առել հայրենի եզերքի քարն ու քարափը, ճամփան ու կածանը, ծառն ու ծաղիկը, մանկության օրերի բոլոր հիշատակները: 

«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը` Համո Սահյանը: Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...»,- ասել է Վահագն Դավթյանը՝ Սահյանի ընկերը:

Համո Սահյանի պոեզիան դրա վառ արտահայտությունն է: Բանաստեղծը երկար ճանապարհ է անցել` իրեն բնության մի մասնիկն զգալու և նրա հետ ու նրա միջոցով հավերժելու համար: Ինչպես ինքը` Սահյանն է խոստովանել` սկզբում նա բնությունը տեսել-զգացել է իր միջոցով, ապա հասուն տարիներին ձգտել է իրեն հասկանալ բնության միջոցով:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Հրանտ Մաթևոսյանը նրա մասին ասում էր` Համո Ոսկեբերան Սահյանը.
«…Սահյանը եղել է, Սահյան է եղել։ 1914-ի ծնունդ, իր ժողովրդի զավակ, եղեռնի ու գաղթերի, համայնավարացման ու հավատաքննության ու պատերազմների վկա՝ ինքը իր և մեր սոսկ գոյությունն իսկ հաղթանակ ու հրճվանք էր համարում։

Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:51
Արա Գյուլերը հոսպիտալացվել է
նա վերակենդանացման բաժանմունքում է
Աղբյուր` Panorama.am
22:29
Նախագահ Սարգսյանն առաջիկա ընտրություններում հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծումը՝ երկու մայրաքաղաքների համագործակցության լավագույն օրինակ»
Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստանում կոնյակի, գինու, օղու արտադրությունը շարունակում է նվազել
Այս տարվա ութ ամիսներին  Հայաստանում կոնյակի, գինու, օղու ու վիսկիի արտադրության ծավալները զգալի նվազել են։ Փոխարենը ալկոհոլային խմիչքների...
Աղբյուր` Panorama.am
20:25
Առանց տեղումների եղանակը կպահպանվի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սեռական ոտնձգության մեջ մեղադրվելուց հետո հնդիկ նախարարը հեռացել է պաշտոնից
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարին մեղադրանք առաջադրել է լրագրողուհի Պրիա Ռամանին։
Աղբյուր` Panorama.am
20:14
Դավիթ Տոնոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային...
Աղբյուր` Panorama.am
20:11
Սաակաշվիլին պատասխանել է Պատարկացիշվիլիի սպանությանը հաղորդակից լինելու մեղադրանքներին
«Իմ դեմ նոր աբսուրդային մեղադրանքները կապված են միայն այն բանի հետ, որ Վրաստանում մենք շատ մոտ ենք հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակին»,- գրել է նա։
Աղբյուր` Panorama.am
20:06
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Կարծում ենք՝ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում. Փաշինյան
«Մենք կարծում ենք՝  դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում՝ հատկապես այս...
Աղբյուր` Panorama.am
20:03
Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին
Թուրքիայի քաղաքացի,  պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում  հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հարուցվել է քրգործ՝ չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
19:56
Աջափնյակի որոշ փողոցներում վաղը ջուր չի լինի
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աջափնյակ  վարչական շրջանում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Փորձագետները պարզել են՝ որտեղ և որքան գումար են ծախսում զբոսաշրջիկներն աշխարհում
Վերլուծաբանները պարզել են, որ 2017 թվականին աշխարհում զբոսաշրջիկները ծախսել են 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:...
Աղբյուր` Panorama.am
19:44
Forbes-ը կազմել է ամենաառատաձեռն միլիարդատերերի ցանկը
Forbes  ամսագրի ներկայացուցիչները կազմել են այն միլիարդատերերի ցուցակը, ովքեր 2017 թվականին մյուսներից շատ գումար են ծախսել բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
19:41
Հակոբ Սիմիդյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:37
Արթիկում անչափահասին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու անչափահասի դանակահարության...
Աղբյուր` Panorama.am
19:33
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 27.4%-ով աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է  11 մլն 562.6...
Աղբյուր` Panorama.am
19:22
Քաղաքացին ընկել է Նոր Հաճնի ջրատարը
Փրկարարները դեպքի վայրում են։
Աղբյուր` Panorama.am
19:18
Ինքնաթիռը, որում գտնվել է Մելանիա Թրամփը, հարկադիր վայրէջք է կատարել
Նա ուղևորվում էր Ֆիլադելֆիա։ Դեպքից հետո պլանները փոխվել են, նա լքել է ինքնաթիռը։
Աղբյուր` Panorama.am
19:12
Հունաստանի արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել
Նշվում է, որ հրաժարականի հնարավոր պատճառը կարող էր լինել երկրի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսի հետ տարաձայնությունները։
Աղբյուր` Panorama.am
19:06
Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 2 կետով
Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 70-րդն է աշխարհի 140 երկրների մեջ: «Տնտեսություն և...
Աղբյուր` Panorama.am
19:03
Վենգերը հայտարարել է վերադարձի մասին
Հայտնի ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ շուտով ֆուտբոլ կվերադառնա։ Նա աշխատանքի կանցնի 2019 թվականի հունվարի 1-ից։ Bild թերթին...
Աղբյուր` Panorama.am
18:56
Նինոծմինդայում դիտորդները պահանջում են գտնել և պատժել իրավախախտներին
Ընտրական հանձնաժողովին՝ երեք խոշոր դիտորդական կազմակերպություններ, դիմել են պահանջով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պաշտոնական ֆեյսբուքյան էջի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Միլսը մեկնեց
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը մեկնեց Հայաստանից` 3.5 տարի Երևանում մնալուց հետո։  Այս մասին տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։...
Աղբյուր` Panorama.am
18:47
Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ երեկվա խաղի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մակեդոնիայի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԵՄ-ն պատրաստ է օժանդակել մեր երկրին նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում. Թոմաս Մայր-Հարթինգ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին
Աղբյուր` Panorama.am
18:39
Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերից ավագին՝...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մենք «գրավյալ», վերադարձի ենթակա տարածքներ չունենք, և Միլսը գիտի, որ տարածքային զիջումների պատրաստ չենք. քաղաքագետ
«Իրականում Միացյալ նահանգների կառավարությունը լուծումներ է առաջարկում, որոնց դեմ են և հայ, և ադրբեջանցի ժողովուրդները»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:17
Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում. Վարչապետ
14:20 17/10/2018

Հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում. Վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}