Հասարակություն 15:34 14/04/2018 Հայաստան

Ցուցարարները մտել են Հանրային Ռադիոյի շենք (Լրացված)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները մտան Հանրային Ռադիոյի շենք, բարձրացան շենքի երրորդ հարկ, ոտքերով կոտրեցին դռներից մեկը:

«Որևէ մեկը որևէ բանի ձեռք չտա, որևէ մեկի հասցեին որևէ թթու խոսք չլսեմ, որևէ մեկը նման բան արեց, ուրեմն՝ մեզ հետ կապ չունի, վնասազերծում եք»,-մասնակիցներին ասաց Փաշինյանը, ինչից հետո ակցիայի մասնակիցները ձեռքները բարձրացրած կանգնեցին:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից, ոստիկանության ներկայացուցիչներից, Ռադիոյի աշխատակիցներից, որոնց անհանգստություն են պատճառել:

«Սա բաց ձեռքերի մարտավարության կարևոր նվաճում է, դուք տեսաք, որ հարգելի ոստիկանը զինված, զենքը լիցքավորած, ես նրան չվիրավորեեցի, ասեցի, եթե պիտի կրակես, սպանես, ուրեմն կրակի, նա չկրակեց»,-ասաց նա:

Նա Ռադիոյի աշխատակիցներին խնդրեց իրեն եթեր տրամադրել, ինչը չարեցին: 

15:36
Փաշինյանի հայտարարությունից հետո շենքը հսկող ոստիկանը խնդրեց  շենքը լքել:

«Հայտարությունս եմ վերջացրել, ակցիան՝ դեռ ոչ: Ես ձեզ հավատացնում եմ, որ ակցիայի մասնակիցները ձեր նկատմամբ ցուցաբերելու են հարգանք: Մենք հիմա պահանջում ենք ուղիղ եթեր Հանրային Ռադիոյով, ուղերձով դիմելու ՀՀ քաղաքացիներին: Մենք մինչև չհամարենք, որ մեր ակցիան ավարտվել է, չենք կարող լքել շենքը, դա կարող է տևել կես ժամ, կամ 3-5 օր»,-ասաց Փաշինյանը:

15:42
Նա զանգահարեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին, հեռախոսազրույցում դժգոհություն հայտնեց, որ Հանրային Ռադիոն բոյկոտում է «Իմ քայլը» նախաձեռնության գործողությունները:

«Ես խնդրում եմ, ուղիղ եթե տալ ինձ, որպեսզի  ուղերձով դիմեմ ՀՀ քաղաքացիներին»,-ասաց Փաշինյանը:

15:44
Հեռախոսազրույցից վայրկայններ անց սենյակ մտավ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանը:

«Պարոն Փաշինյան, բոլորի ներկայությամբ հիմա մի բան Ձեզ հարցնեմ, երբևէ այս հիմնարկը խոսքի իրավունքից կամ տեղեկատվության տարածման իրավունքից զրկե՞լ է»,-հարցրեց նա Փաշինյանին:

15:48
Լ. Թումանյանը Փաշինյանին առաջարկեց  Հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը չխաթարել, ժամը 19:00-ին հրավիրեց «Ստատուս քվո» հաղորդման շրջանակում տրամադրել ուղիղ եթեր:

«Մենք միշտ Ձեզ տրամադրել ենք ուղիղ եթեր առանց որևէ գրաքննության»,-ասաց նա:
Փաշինյանն արձագանքեց, Ձեր առաջարկն ընդունելի չէ. «Ժանը որի հետևից ես եկել եմ, ուղերձն է»:

15։56
Լ. Թումանյանն ասաց, որ Փաշինյանի առաջարկը պետք է քննարկի ղեկավարության հետ:

15։58
Հանրային ռադիոյի շենքում էլեկտրաէներգիայի մատկարարումն անջատվեց, ինչից հետո Փաշինյանն ասաց, որ ուղերձը կհղի Հանրային ռադիոյի ստուդիայից այլ ԶԼՄ-ների միջոցով: Այս պահին նա պատրաստում է իր ներկայացնելիք ուղերձը:

16։23
Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «Սիրիլի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, խոսում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը: Ես ձեզ դիմում եմ Հանրային Ռադիոյի եթերային ստուդիայից, որտեղ  մուտք ենք գործել՝  բողոքելով այ բանի դեմ, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկորության խորհրդի ղեկավարման ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը, և ընդհանրապես հեռուստատեսությունները, Հայաստանի բնակչությանը պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաեսություններին»:

Հայտարարության վերջում նա հիշեցրեց, որ այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու: Հայտարարությունից հետո Փաշինյանն ակցիայի մասնակիցների հետ դուրս եկան Հանրային ռադիոյի շենքից, այս պահին շենքի դիմաց են:

16։35
Ակցիայի մասնակիցները երթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներում:




Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}