Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:40 Հայաստան
Ջրի համաշխարհային օրվան նվիրված համատեղ միջոցառում են կազմակերպել Բնապահպանության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը

ՄԱԿ-ի կողմից հռչակված օրվա խորհուրդն է՝ ջրի կենսական կարևորության, ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման, ինչպես նաև աղտոտված ջուրն առողջության և գոյատևման համար մաքուր և անվտանգ դարձնելու խնդիրներին հասարակության ուշադրության բևեռելը։ Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը նշել է, որ ոլորտում տարվող քաղաքականության շրջանակներում մշակվում է Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն, որի լուծելիք խնդիրն մեկն է՝ Հանրապետության ջրային ռեսուրսների՝ ի շահ մեր պետության առավելագույնս օգտագործելը:
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվան ընդառաջ` ՀՀ բոլոր մարզպետարանների, համայնքների պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում արդեն հրապարակվում են

տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված, տեղադրվում են մաքրման ենթակա տարածքների սխեմաները: Շաբաթօրյակը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում:
Մամուլի հաղորդագրություն

16:06 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտի ռազմավարական խորհրդատու Բ. Ջեքսոնի գլխավորած պատվիրակությունը քննարկել են

պետական կառավարման համակարգում բարեփոխումների քաղաքականության ձևավորման, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման, գերատեսչական կարողությունների հզորացման, արձագանքող քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ապահովմանն առնչվող թեմաներ։
Մամուլի հաղորդագրություն
 

15:30 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռ. Հարդերին,

ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձևավորվել: Ազգային ժողովի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Աևակ Բելյանին՝ բարեկամության խմբի ձևավորման գործին ցուցաբերած օժանդակության համար։
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
nankr.am

15:17 Հայաստան
Հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ. Բաթոյանը, Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման նախարար Փ. Էրիքսոնի հետ հանդիպման ընթացքում, նշել է, որ հայ-շվեդական առաջիկա համագործակցության համար խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Թումո կենտրոնում, որտեղ նորարարական, ստեղծարար շունչ կա։  Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, մասնավորապես ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

15:12 Հայաստան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Պ. Էրիքսոնի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են

Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Մամուլի հաղորդագրություն

 

14:42 Հայաստան
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը,

որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի 295 աշակերտ: ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ մրցույթը կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լավագույնները տեղ կզբաղեցնեն հաղթողների պատվանդանին, իսկ նրանց մի մասը կմասնակցի միջազգային օլիմպիադային:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

14:33 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջ. Լաքոտի գլխավորած պատվիրակությանը,

որի կազմում են եղել Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գ. Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի հարցերով ղեկավար Ֆ. Բաղդենը և այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով բարեկամ երկրի պատվիրակությանը՝ Ս. Պապիկյանը բարձր է գնահատել երկու պետությունների և ժողովուրդների միջև առանձնահատուկ մակարդակի գործընկերային և դաշնակցային հարաբերությունները քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթամշակութային հաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։
Մամուլի հաղորդագրություն

13:53 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Ս. Սիմոնյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Սամվել Սիմոնյանը նշանակվել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
ՀՀ քննչական կոմիտե

13:41 Աշխարհում
Մարտի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տ. Բալայանն այցելել է Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում ունեցել քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի հետ

Վերջինիս դեսպանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները և այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, քաղաքային տնտեսության կառավարման հոլանդական օրինակելի փորձի Հայաստանում ներդրման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

13:40 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը հանդիպում է ունեցել «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ

Քննարկվել են Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում և նման քննարկումների անցկացումը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

13:27 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տ. Խաչատրյանն ընդունել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վ. Թութին

և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ս. Լազարետտոյին։ Դեսպանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց տնտեսական միջավայրի շնորհիվ, շվեյցարացի գործարարների շրջանում հետաքրքրվածություն է նկատվում․ նրանք դեսպանին հարցնում են՝ արդյո՞ք իսկական ժամանակն է այստեղ գործունեություն սկսելու և ստանում են դրական պատասխան։ Դեսպանը կարևորել է ներդրողների հետ տարվող անհատական և թափանցիկ աշխատանքը։
Մամուլի հաղորդագրություն

13:21 Աշխարհում
Թուրքմենստանում ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել է Նովրուզի տոնակատարություններին՝

շնորհավորելով երկրի ղեկավարությանն ու ժողովրդին գարնան և զարթոնքի տոնի առիթով:
Աղբյուր՝ Թուրքմենստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջ

13:00 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին

ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Սամվել Սիմոնյանի  աշխատանքը Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում և շնորհակալություն հայտնել՝ մարզում երկարամյա ծառայության համար: Ներկայացնելով նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին` ՔԿ նախագաhի տեղակալ Արման Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս կարողանալու է պատվով հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

 

11:43 Հայաստան
ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անց է կացվել Հոլի տոնական միջոցառումը

ԵՊԲՀ-ն ամեն տարի այս տոնի առիթով հնդիկ ապագա բժիշկներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները: Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։
Մամուլի հաղորդագրություն

11:28 Աշխարհում
Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վ. Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Ս. Ժրեյսսաթիի հետ

Քննարկվել են հայ-լիբանանյան հարաբերությունների առկա վիճակը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտը, ինչպես նաև՝ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները: Պետնախարարը ողջունել է Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հարաբերություններում նկատելի ակտիվացման միտումները, միաժամանակ բարձր գնահատելով հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր ոլորտներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

11:14 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE) բյուրոյի անդամ`

դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան: Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
 

 

11:00 Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Վահագն Վերմիշյանին

Տ. Ավինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել քաղաքաշինության ոլորտի կարևորության վրա՝ խոսելով Կոմիտեի դերի և նշանակության, գերատեսչության վրա դրված մեծ պատասխանատվության մասին: Նա անդրադարձել է նաև կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող գործարար միջավայրի բարելավման, «Գործարարություն» (Doing Business) զեկույցում Հայաստանի դիրք առաջմղման գործընթացում Քաղաքաշինության կոմիտեի մասով կատարվելիք աշխատանքներին:
Մամուլի հաղորդագրություն

10:51 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ,

որը վարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։
Փոխնախարար Տերտերյանը գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հստակեցրել է համապետական մաքրության օրն աղբահավաքման ենթակա տարածքների ճշտգրիտ նկարագրությունը, գոտիավորումն ու դրանց սխեմաները և ընդգծել, որ շաբաթօրյակի արդյունավետ անցկացման համար չափազանց կարևոր է հանրապետական գործադիր մարմինների, մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ներդաշնակեցումն ու աշխատանքների համակարգված կազմակերպումը։
Մամուլի հաղորդագրություն

 

10:39 Հայաստան
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում

Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են: 2019 թվականին քաղաքի բյուջեն կավելանա 10 միլիարդ դրամով։ Մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին: Շուրջ 20%-ով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: 1000 երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի ևս 400 միլիոնի ծախս: Քաղաքային իշխանությունը փոփոխված բյուջեով մտադիր է վերանորոգել նաև փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները: Ամբողջական նորոգման և լուսավորության համար նախատեսվել է 500 մլն դրամ։ Երևանում հանգստի գոտիներ և զբոսայգիներ կառուցելու նպատակով բյուջեում ավելացվել է ևս  340 մլն դրամ:
Երևանի քաղաքապետարան




 

10:25 Հայաստան
Մարտի 21-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Ղ.Ս-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Բ.Ռ-ին,

որի ձախ կոշիկի տակդիրի միջից հայտնաբերել և առգրավել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

10:12 Աշխարհում
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Բայբուրդյանը Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջ. Կաստրոյի ուղեկցությամբ այցելել և ծաղիկներ է խոնարհել

համալսարանի բակում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև դոկտ. Բայբուրդյանը և դոկտ. Կաստրոն քննարկել են Հայաստանի բուհերի և Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի միջև գործակցության ծրագրեր՝ կենտրոնանալով երեք ուղղությունների վրա՝ հայագիտության, ճարտարագիտության և գյուղատնտեսության:
Աղբյուր՝ mfa.am

20:00 Աշխարհում
ՖԻՖԱ- ն ցմահ որակազրկել է արբիտր Կոկու Ֆագլին

միջազգային խաղերի ամրագրման կազմակերպմանն աջակցելու համար:

19:31 Հայաստան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանի հետ հանդիպմանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, երգիչ Վ. Արծրունին անդրադարձել է մշակութային միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման կարեւորությանը` այս հարցում անհրաժեշտ համարելով պետության աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

19:16 Հայաստան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի միջև

փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հուշագիրը ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը: Այն սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում՝ համատեղ հետազոտությունների իրականացում, IDeA հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումներ ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների հետ, դասախոսությունների կազմակերպում IDeA հիմնադրամի գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ և մի շարք այլ գործոններ:
Մամուլի հաղորդագրություն

 

19:00 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը և Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

քննարկել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում ընդգծվել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը և առաջարկվել է հերթական նիստն անցակցնել Երևանում։
Մամուլի հաղորդագրություն

17:53 Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բ. Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫

«ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫ «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫ «ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»٫ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:40 Հայաստան
Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանին իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

17:24 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Ավանեսյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների

և ինստիտուտի հրավերով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման» ծրագրի շրջանակներում Վաշինգտոնից Երևան ժամանած ռազմավարական հայտնի խորհրդատու Բ. Ջեքսոնի հետ։ Կողմերը քննարկել են նախարարության  կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցեր, մասնավորապես նախարարության կառուցվածքային ձևավորման և մարտահրավերների,  այլ պետական մարմինների և քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցման ու համագործակցության, ընթացիկ կարիքների գնահատման և կարողությունների բարձրացման վերաբերյալ։
Մամուլի հաղորդագրություն
 

 

17:00 Հայաստան
Այսօր տեղի է ունեցել «Անտառները և կրթությունը» խորագրով աշխատաժողով

Մասնագիտական քննարկումն անց է կացվել ՄԱԿ-ի կողմից հռչակված և ամեն տարի մարտի 21-ին նշվող Անտառների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում: Անտառների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Անտառների դերի և նշանակության իրազեկումն ու կրթությունը»: Աշխատաժողովին մասնակցել են Բնապահպանության նախարար է. Գրիգորյանը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Ք.Վենդելբերգերը, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դ. Մարիասինը, ոլորտի մասնագետներ, պետական և բուհական հաստատությունների ներկայացուցիչներ։
Մամուլի հաղորդագրություն


 

16:33 Աշխարհում
Մարտի 20-ին ԵԽ- ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը և Ալյանս Ֆրանսեզը Ստրասբուրգի մերձակա Վասելոն քաղաքի դղյակում Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ կազմակերպել են համաժողով`

նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) Հայաստանի դերին: Ներկա են եղել ակադեմիական շրջանակների, քաղաքային իշխանությունների և Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ mfa.am

16:06 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝

ծանոթանալու բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքներին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվել է 3420 քրեական գործ՝ 2017 թվականի 2356 քրեական գործի դիմաց: Հանցագործություններով պետությանը պատճառված 60.192.000 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 52.178.000 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

15:17 Հայաստան
Արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը

հավանության է արժանացել գործադիրի կողմից: Նախարարը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և ՄԻԵԴ վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, իսկ իրավական բացերի արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

15:05 Հայաստան
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փ. Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետը նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հաջողությունները մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանության առումով օրինակելի են: Փոխվարչապետ Մ. Գրիգորյանը ներկայացրել է չորս հիմնական ոլորտները, որտեղ Կառավարությունը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարադատություն:
Մամուլի հաղորդագրություն

14:42 Հայաստան
Մարտի 20-ին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում, տեղի է ունեցել «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» մրցույթ -միջոցառման

արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը: Առաջին հորիզոնականը կիսել են` Այնթապի № 1 միջնակարգ դպրոցի «Պատանի աշխարհագրագետներ», Արարատի մարզի Գեղանիստի դպրոցի «Գեղանիստ էկոթիմ», Գյումրու № 19 հիմնական դպրոցի «Իրազեկ սերունդ», Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի «Հպարտ սյունեցիներ», Լոռու մարզի Վանաձոր № 8 հիմնական դպրոցի «Աղետիկ», Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի «Բյուրեղ» և Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի «Էպիկենտրոն» խմբերը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 

14:30 Հայաստան
Մարտի 20-ին Լիտվայի օրենսդիր մարմնում՝ Սեյմում, տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված «Ֆրանկոֆոնիան, ժամանակակից աշխարհը և թվային տարածությունը» խորագիրը կրող

կոնֆերանսը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիտվայի Սեյմի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Լիտվայի պատվիրակության ղեկավար Ա. Գելունասը (Arūnas Gelūnas), ով մասնավորապես նշել է, որ, չնայած ՖՄԿ-ում Լիտվան ունի դիտորդի կարգավիճակ, այնուամենայնիվ ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին և խրախուսում ֆրանկոֆոն արժեքների տարածումն իր երկրում։
Մամուլի հաղորդագրություն

13:53 Հայաստան
Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA, Ղազախստանի Հանրապետություն) փոխըմբռնման հուշագիր են կնքել, որը կոչված է ապահովելու երկու գործակալությունների համագործակցությունը բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում։ Փոխըմբռնման հուշագրով կողմերը համաձայնում են զարգացնել համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել բարձրագույն կրթության, մասնավորապես բժշկական կրթության որակի ապահովման և հավատարմագրման ոլորտում։
ՈԱԱԿ

 

13:40 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը մարտի 20-ին մասնակցել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ի.գ.թ., ԵՊՀ սահմանադրական իրավունքի դոցենտ Ա. Մանասյանի

«Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսին: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին հրավերի համար և նշել, որ ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերներից մեկը կայուն ժողովրդավարության և դրա հենքի վրա ստեղծված իրավական պետության գոյության ապահովումն է, իսկ կայուն ժողովրդավարության հաստատուն հիմքերից մեկը սահմանադրական կայունությունն է:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

13:25 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում է ունեցել եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացների քսան մասնակիցների հետ,

որոնք ժամանել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից: Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս հավաքը թվով 11-րդ է և մինչ օրս վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 198 եկեղեցական: Հոգևոր հովիվների հետ զրույցում Կաթողիկոսն ընդգծել է Մայր Աթոռում կազմակերպվող այս դասընթացների կարևորությունն իրենց ծառայության առավել արդյունավետ իրագործման համար` այս համախմբումները լավագույն առիթը նկատելով Աստծո և Ս. Էջմիածնի հետ իրենց ուխտի վերանորոգման, հավատքի և հոգևոր կյանքի մեջ զորացման:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

13:12 Հայաստան
Դաունի համախտանիշի միջազգային օրվա կապակցությամբ ՄԻՊ Ա. Թաթոյանն իր աշխատակազմի հետ միասին հանդիպել է

«Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին: Իր խոսքում պաշտպանը նշել է. «Մենք պետք է կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերն և գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները: Դաունի համախտանիշ ունեցող երեխաների` արևների դեպքում էլ պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատել նրանց ներուժը և բացառել որևէ մեկուսացում»:
Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի ֆեյսբուքյան էջ:

Տեսանյութեր

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին
15:35 21/03/2019

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}