Հավերժական կրակի վրա աշակերտուհին միս է տապակել
Օմսկի շրջանի Տարա քաղաքում երկու աշակերտուհիներ Ինստագրամում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են, թե ինչպես են ծովախեցգետնի միս տապակում Հավերժական կրակի վրա: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Նրանցից մեկը գերազանց առաջադիմություն ունի, ակտիվ աղջիկ է, դպրոցում նրա նկարը կախված է Պատվո տախտակին: Նրա հետ զրուցեցինք, նա ոչինչ չի գիտակցում, չի հասկանում և ոչ մի կերպ չի բացատրում: Դա ամենից սարսափելին է: Մայրը ոչ մի կերպ չի կարողանում նրա հետ լեզու գտնել: Հայրը մեկնում է աշխատանքային հերթափոխի», - տեղեկացրել են շրջանային վարչությունում՝ նշելով, որ աղջիկը 12 տարեկան է, սովորում է յոթերորդ դասարանում:
Հեռարձակման երկրորդ մասնակցի մասին դեռ տեղեկություններ չկան, նրա հետ այսօր դեռ կզրուցեն: Տարայի ղեկավարը կատարված փաստով դիմում է ներկայացրել Ոստիկանություն: Նա ընդգծել է, որ աղջիկների հարազատների մեջ եղել են պատերազմի մասնակիցներ: Ավելի վաղ Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանային համալիրում մշտական տեսահսկում էր իրականացվում, սակայն հետո տեսախցիկը ապամոնտաժվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները