Վրաստանում 19 հազար մարդ զրկվել է վարորդական իրավունքից
Վրաստանում վերջին 9 ամսում ավելի քան 19 հազար վարորդներ հարբած վիճակում ղեկին նստելու համար զրկվել են վարորդական իրավունքներից: Ինչպես տեղեկացնում է Apsny.ge-ն, Վրաստանում ճանապարհային երթևեկության խիստ կանոններն ուժի մեջ են մտել 2017-ի հուլիսի 1-ին:
Այդ օրվանից գործարկվել է վարորդների տուգանման նոր համակարգ. եթե նախկինում վարորդին զրկում էին վարորդական իրավունքից, և նա կարողանում էր այն վերականգնել հաջորդ օրը՝ վճարելով 700 լարի (գրեթե 260 դոլար), ապա նոր համակարգում վարորդը կարող է իր վարորդական իրավունքները վերականգնել 3 ամսից ոչ շուտ՝ վճարելով 1000 լարի (ավելի քան 415 դոլար) տուգանք կամ նորից վարորդական քննություն հանձնել՝ վեց ամիս անց:
2017-ի հուլիսի 1-ից վարորդական իրավունքներից զրկված ավելի քան 19 հազար վարորդներից 128-ը տուգանքը չեն վճարել և վարորդական իրավունք են ստացել միայն քննություն հանձնելուց հետո, իսկ 212 անձ վճարել է 1000 լարին և վկայականն այդ կերպ վերադարձրել:
Բացի այդ, Վրաստանում միաժամանակ ուժի մեջ է մտել նաև տուգանքների բալային համակարգը, համաձայն որի՝ բոլոր վարորդները ամեն տարի 100 միավոր են ստանում, և այդ միավորները նվազում են՝ ըստ խախտումների: Միավորները սպառելու դեպքում վարորդներին զրկում են վարորդական իրավունքից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ