Հասարակություն 18:23 16/04/2018 Հայաստան

Ցուցարարներն այս պահին (լրացված է ըստ ժամանակագրության)

18:21
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում է. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան, դուք հերոս ժողովուրդ եք, հաղթող ժողովուրդ եք»:

Ցուցարարներն առաջարկեցին հանրահավաքն անցկացնել Ֆրանսիայի հրապարակում, ոչ թե Բաղրամյան պողոտայում, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ:
«Ժամը 7-ին հանրահավաքն անում ենք այստեղ: Ժողովուրդ ջան, ես ձեր թույլտվությամբ գնամ, «Ելք» դաշինիքի գործընկերների հետ զրուցեմ, քննարկեմ, կվերադառնամ: Եթե նորմալ եք համարում, հանրահավքան այստեղ կանենք, խնդիր չկա»,-ասաց նա:

17:35
Փաշինյանը, դիմելով փշալարերից այն կողմ պատ կազմած ոստիկաններին, ասաց. «Դուք պետք իմանաք, որ մեր եղբայրական զգացմունքները ավելացել են:  Դուք պետք է իմանաք, որ մենք պայքարում ենք հանուն քաղաքացիների հաղթանակի: Մենք կապահովենք քաղաքացիների հաղթանակը, և ես հույս ունեմ, որ հաջորդ անգամ դուք մեզ չեք կանգնեցնի: Եկեք ծափահարենք ոստիկաններին: Մենք մեր հանրահավքը պետք է տեղափոխենք այստեղ»:

17:30
Մեքնայից իջած վիրակապերով Փաշինյանին դիմավորեցին «Ելք» խմբակցության կազմի մեջ մտնող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ  Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, «Հանրապետություն» կուսակցությունից՝ Արամ Սարգսյանը: Փաշինյանը գրկախառնվեց գործընկերների հետ, համբուրեց նրանց: Միասին շարժվեցին դեպի ցուցարարները:

17:28
Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցից տաքսիով վերադառնում  է Բաղրամյան փողոց: Ճանապարհին հանդիպած բոլոր ոստիկաններին նա բարի ծառայություն մաղթեց:

17:18
Դավիթ Սանասարյանը հայտարարեց. «Արարատ Միրզոյանը հիմա մտնելու է Նիկոլ Փաշինյանի մոտ: Դուրս կգա, կասի՝ ինչ ենք անելու: Հետա գործողությունների համար կարևոր է, որ բոլորս լինենք այստեղ»:

Ի պատասխան ցուցարարները բացականչեցին՝ «Ազատ, անկախ Հայաստան, միացում»:

17:02
Հիվանդանոցում գտնվող Փաշինյանը պատմեց. «Անցա փշալարերը, ինձ հետ քաշեցին, ես բռնեցի փշալարերից, ինչի հետևանքով էլ վնասվածքներ ստացա: Կարել են: Ոտքերս վնասված չեն, կոշիկներս են պատռվել: Ենթադրում եմ աչքի տակի կապտուկը ձայնային նռանկի հետևանք է: Ես վնասվածքներ ստացած ոստիկաներին առողջություն եմ մաղթում, մենք պետք է ամուր կամքով շարունակենք մեր օրակարգը: Ես իմացա, որ ոստիկանությունը չի կարողացել ցրել հավաքի մասնակիցների, հպարտ եմ դրա համար: Դուրս գալուց հետո միանալու եմ նրանց»:
Նրա խոսքով, ձայնային նռնակները վտանգավոր են:

«Ես նման սցենար կանխատեսել էի, բայց հպարտ եմ և ուրախ, որ ցույցի մասնակիցները  բռնի ուժ չեն կիրառել: Ոստիկանները մեր եղբայրներն են, ես բոլոր նրանց նկատմամբ ունեմ եղբայրական զգացումներ: Հենց ոստիկանները տեղափոխեցին ինձ մեքենայով հիվանդանոց: Ես պետք է գնամ դեպքի վայր, ծանոթանամ իրավիճակին, փոխեմ պատառոտված շորերն ու կոշիկները»,-ասաց նա:

16:18
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան. «Անտեղի է կիրառվել հատուկ ուժը: Կան վնասվածք ստացածներ: Հիմա հարաբերական անդորր է»:

16:00
Ոստիկանները հանեցին հակագազային դիմակները: Բաղրամյան պողտայում է նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

15:58
Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի նաև քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Ոստիկանները մի քանի քայլ հետ գնացին:

15:53
Որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորները հարցին, ի պատասխան Դավիթ Սանասարյանն ասաց. «Հստակ չգիտեմ, ոստիկանները նրանց տարել են մի կողմ»:

15:46
Դեպքի վայրում գտնվող շտապ օգնության մեքենայի բժիշկն օգնություն է ցուցաբերում վնասվածք ստացած 3 քաղաքացիների:

15:35
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը վնասվածքներ են ստացել:


15:31
Փաշինյանն անընդհատ փորձում է անցնել փշալերի միջով: Ոստիկանները  վահաններով դիմադրում են: Հատուկ միջոցներ, խլացուցիչ նռնակներ կիրառվեց:






15:23
Բաղրամյան պողոտայի սկզբում փշալարեր են տեղադրվել: Մարդիկ բացկանաչում են, խառնաշփոթ է: Ապակե վահաններով պատ կազմած ոստիկանների դիմաց ցուցարարները ձեռքները բարձրացրած կանգնել են:


15:18

Փաշինյանն ու ակցիայի մասնակիցները հանեցին փողոցում դրված երկաթ արգելապատնեշները, ինչից հետո բախում սկսեց ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև:

15:15
Բաղրամյան պողոտան ոստիկանները փակ են պահում: Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը Փաշինյանին ասաց, որ ԱԺ պատգամավորներին թույլ կտան անցնել:
-Ոստիկանությունը չի կարող իմ առաջ պայման դնել, թե ես ինչպես գնամ իմ աշխատանքի վայր,-արձագանքեց Փաշինյանը:
-Եթե դուք եք գնում…,-ասաց Օսիպյանը:
-Այո, ես եմ գնում, և գալիս են լրագրողները, բազմաթիվ քաղաքացիներ: Ժողովուրդ, ո՞վ է ինձ  մոտ այսօր ընդունելության ,-հարցրեց Փաշինյանը:
-Բոլորս,-արձագանքեցին քաղաքացիները:
-Այդպես չի լինի,-ասաց Օսիպյանը:
-Այդպես լինելու է,-պատասխանեց Փաշինյանն ու հորդորեց բացել փակ պողոտան:

15:00
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Ես ուզում եմ հարգանքի ու խոնարհումի  տուրք մատուցել մեր ուսանողներին, ովքեր դուրս եկան փողոց ու տեր կանգնեցին իրենց հաղթանակին, իրավունքին, հայրենիքին: Ես ուզում եմ, հարգանքի տուրք մատուցել ու խոնարհվել այն մարդկանց առաջ, որոնք փակեցին Արշակունյաց, Մաշտոց, Բաղրամյան, Ազատության պողոտաները, Հաղթանակ կամուրջը, Լեոյի, Սարյանի, Պուշկինի փողոցները, դու հզոր ես, այսօր հաղթելու ես: Սերժ Սարգսյանը չի լինելու Հայաստանի վարչապետ, Հանրապետականը չի լինելու իշխանություն Հայաստանում: Հայաստանում իշխանություն չի լինելու ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական գործիչ, Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, քաղաքացին: Մենք՝ ԱԺ չորս պատգամավորներս ձեր ուղեկցությամբ գնալու ենք մեր աշխատանքի վայրը, բայց ես ձեզ հիշեցնում եմ, որ ոստիկանները որ կանգնած են այնտեղ, մեր եղբայրներն են: Ես ասել եմ, որ սա բաց ձեռքերի պայքար է, մեր ձեռքերում չկա քար, ատելություն, մեր ձեռքերում կա սեր, լույս»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:

14:47
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ մի կարևոր սկզբունք կա. «Իշխանությունը մշտապես պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը ցանկացած ժամանակ կարող է հավաքվել ու որոշել, թե ինչպիսին պետք է լինի իշխանությունը: Իշխանությունը չի պատկանում պաշտոններ զբաղեցնող մարդկանց, այն մշտապես պատկանում է ժողովրդին: Այսօր այստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում Հայաստանի ապագայի կերտումը»:

14:12
Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) հայտարարեց. «Թվում էր, թե ուսանողությունը խորասուզվել է իր պրոբլեմների ու վախերի մեջ, բայց նման բան չկա,  ես ձեզ ասում եմ: Ինձ հաճախ հարցնում են՝ հըն, մի բան կլինի՞: Այ ձեր ցավը տանեմ, արդեն լինում է, արդեն եղել է»:

13:40
Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են: Նիկոլ Փաշինյանը հարթակում է: Լրագրողների հետ զրույցում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չմեկնաբանեց «Ելք» դաշինիքի մյուս երկու կուսակցությունների ներկայացուցիչների՝ իրենց չմիանալու քայլը:
«Մնում են իմ գործընկերները՝ իրենց տեսակետով հանդերձ»,-ասաց նա:

13։07
Ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտա-Պարոնյան փողոց-Լեո փողոց-Սարյան փողոց երթուղիով առաջ են շարժվում:











12:26
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները Հաղթանակ կամրջի վրա են: Ոստիկանները թույլ չեն տալիս առաջ շարժվել:

Կամրջի վրա խցանման մեջ հայտնված մեքենաների վարորդներից մեկը մոտեցավ Փաշինյանին, խնդրեց թույլ տան՝ անցնել, քանի որ մեքենայի մեջ երեխաներ կան: Ի պատասխան Փաշինյանն ասաց, երեկ հարթակից հայտարարել էր երեխաներին տնից դուրս չհանել, ինչին քաղաքացիները հարգալից չեն եղել:




 







11:58


Երևանի  փողոցներում իրականացվող քայլերթի մասնակիցների մի մասը քիչ առաջ մտան  Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի շենք:

«Ժողովուրդ ջան, ծափահարություններով ողջունեք Մանկավարժական համալսարանին, ուսանողներին, դասախոսներին, որ նրանք մեր առաջ դռները չեն փակում: Ողջունում ենք մեր եղբայր ոստիկաններին, ծափերով, ծափերով»,-հայտարարեց Փաշինյանը:

Մինչ այդ համալսարան մուտք գործածները դուրս եկան շենքից ու միացան քայլերթին:







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Տեղումներ չեն սպասվում
Հանրապետության տարածքում հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ ԱԻն հիդրոմետ ծառայության...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ կտավը
Նիդեռլանդներում հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգ ի անհայտ կտավը։ Կտավի սեփականատերը դարձել է Դրենտե քաղաքում Վան Գոգի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Բեռլինի կինոփառատոնի հիմնական մրցույթում ընդգրկված է 23 ֆիլմ
Բեռլինի 69-րդ կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագիր է ընդգրկվել 23 ֆիլմ 25 երկրից։ Փառատոնը բացվելու է Լոնե Շերֆիգի The Kindness of Strangers...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հունվարի 21-ին Սևանում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Սոֆիա Կոպոլան ֆիլմ է նկարահանելու Apple-ի համար
Apple-ը «ակտիվորեն բիզնեսն է ծավալում այլ ոլորտներում», որպեսզի փոխհատուցի սմարթֆոնների վաճառքից կանխատեսվող անկումը:
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուկրաինայի Պետկինոն 2018-ին 139 ֆիլմ ու սերիալ է արգելել
Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությունը 2018 թվականին արգելել է 139 ֆիլմի ու սերիալի ցուցադրություն, հայտարարել է գործակալության...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վրաստանը չի հրաժարվում Հայաստան գազի տարանցիկ փոխադրումներից
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցելու նոր պայմանների համաձայնագրի շուրջ առաջիկա երկու շաբաթում կավարտվեն։
Աղբյուր` Panorama.am
18:47
#10տարի առաջ. Ինչպես են փոխվել համաշխարհային առաջնորդները
Սոցիալական կայքերում #10տարի առաջ հեշթագով ֆլեշմոբ է իրականացվում, համեմատվում են տաս տարի առաջվա և այսօրվա նկարները։ Իսկ ինչպե՞ս են այս...
Աղբյուր` Panorama.am
18:39
«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին
«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ...
Աղբյուր` Panorama.am
18:25
ԱՄՆ-ում 1.4 միլիոն դոլար արժողությամբ կոմիքսների հավաքածու են գողացել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռաթոն քաղաքում փակ պահեստից գողացել են «Բեթմենի» մասին կոմիքսների գիրքը, որը գնահատվում է 1,4 մլն դոլար։...
Աղբյուր` Panorama.am
18:16
«Եղան մարդիկ, որոնք ցավագին ընդունեցին»
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնների վարիչներն իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։ Նրանք շարունակում են աշխատել...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պլովդիվը՝ Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք
Բուլղարական Պլովդիվ քաղաքն հանդիսավոր ընդունել է 2019 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը։ Պլովդիվը եվրոպայի հնագույն քաղաքներից...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ռիգայում չեղարկել են Սուրբ Մկրտության լողը
Տիրոջ մկրտության տոնի լողը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում չեղարկվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայույունից հայտնել են,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը
Մադրիդում գտնվելու ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է
Այսօր, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Մեքսիկայում պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ
Մեքսիկայում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել: Այս մասին, ըստ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:05
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ընտրել՝ ինչ ճանապարհով ծննդաբերել
Սաուդյան Արաբիայում հղի կանայք այլևս ստիպված չեն ստանալ տղամարդկանց համաձայնությունը ծննդաբերության ժամանակ։ Գազետա.ռու  կայքը, հղում...
Աղբյուր` Panorama.am
16:54
Պուգաչովան պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ է ողջ մնացել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան մոտ 30 տարի առաջ դիմել է պլաստիկ վիրահատության և հազիվ է փրկվել: Այդ մասին պատմել է Պուգաչովայի...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել
Ամբողջ Ֆրանսիայում ոստիկանության ութսուն հազար աշխատակից մոբիլիզացվել են կապված «դեղին բաճկոնների» ակցիայի հետ։ Ռիա նովոստին գրում...
Աղբյուր` Panorama.am
16:30
Վեդիի ԲԿ-ի նախկին տնօրեն. Ինձանից վրեժ են լուծում
Վեդիի բժշկական կենտրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն, Արարատի մարզի գլխավոր վիրաբույժ Մելքոն Տալոյանը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետ...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հաղարծինում բենզասղոցով ծառեր են հատել
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու...
Աղբյուր` Panorama.am
16:01
Բունդեսթագի պատգամավորը նկատողություն է ստացել՝ Բաքվից գումարներ ստանալու համար
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից է, նկատողություն է ստացել՝...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք
Այս քաղաքը կդառնա այս տիտղոսի առաջին կրողը։
Աղբյուր` Panorama.am
15:37
Արման Փաշիկյանը մոտ է չեմպիոնի տիտղոսի նվաճմանը
Ավարտին են մոտենում Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019 թ. շախմատի առաջնությունները: Տղամարդկանց պայքարում տեղի է ունեցել 7-րդ տուրը:...
Աղբյուր` Panorama.am
15:20
ՄԻԵԴ միջանկյալ միջոցները կիրառվում են բացառիկ դեպքերում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Եվրոպայում ու նաև Հայաստանում թերևս ամենագովաբանված և միաժամանակ ամենաքննադատված կառույցներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
15:09
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետերը փետրվարի 1-ին կքննարկեն անդամ պետությունների տարածքով գազի տարանցման գնագոյացման...
Աղբյուր` Panorama.am
14:54
Լարսի ռուսական կողմում 165 բեռնատար կա կուտակված
120 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
Աղբյուր` Panorama.am
14:36
Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«1990 թվականի հունվարի 13-19-ը հայերի նկատմամբ Բաքվում տեղի ունեցած ջարդերը քաղաքականություն էր, որն իրականացվում էր Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր
«Փաշինյա՞նն է անդրադարձել այս հարցին։ Ուրիշ համապատասխան պաշտոնյա չկա՞ր»
Աղբյուր` Panorama.am
14:17
Արդարության համար պայքարողը ...
2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայում սպանվել է Հրանտ Դինքը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաքվի ջարդերի վերաբերյալ թերացումներ ունենք քարոզչական դաշտում. Միհրան Հակոբյան
16:02 19/01/2019

Բաքվի ջարդերի վերաբերյալ թերացումներ ունենք քարոզչական դաշտում. Միհրան Հակոբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}