16:15 16/04/2018

Սերժ Սարգսյան. Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են ամրացնել իրենց դաշնակցային հարաբերությունները

Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են ամրացնել իրենց դաշնակցային հարաբերությունները: Այս մասին ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցում նախագահը բացատրել է նաև Հայաստանում քաղաքական բարեփոխումների էությունը:

- Այսօր Հայաստանը իրականացնում է մի շարք քաղաքական փոփոխություններ: Ո՞րն է դրանց գլխավոր իմաստը
- Իրականում մենք արդեն մի քանի օր է ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում, իսկ վաղը պատգամավորները կընտրեն վարչապետ: Այդ կերպ կձևավորվեն պետության կառավարման հիմնական օղակները: Հայաստանում սահմանադրական փոփոխությունները սկսել են 2005թվականից, 2007 թվականից փոփոխությունները մտան օրինական ուժի մեջ: Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձրաստիճան պաշտոններում, այդ թվում և որպես վարչապետ և նախագահ և մենք մեր գործընկերների հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևը իր մեջ ավելի շատ վտանգներ է պարունակում, քանի որ հավասարակշռված չէ: Ստացվում էր այնպես, որ նախագահը կրում էր ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման համար մեծ պատասխանատվություն և այլն, սակայն չէր տիրապետում համապատասխան լծակներ, որպեսզի կարողանար ամբողջովին իրացնել Սահմանադրութամբ նախատեսված պարտականությունները: Նախագահական կառավարման ձևին վերադառնալը դրականորեն չէր ընկալվի մեր հասարակության մոտ: 2008թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անհարթ անցան: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման կարգը խորհրդարանականով: Ընդառաջելով այդ ցանկությունները՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այսօր տարբերվում է խորհրդարանին տրված ուժեղ սահամանդրական իշխանությամբ, որի առաջ կառավարությունը կրում է մեծ պատասխանատվություն: Կարծում եմ, կառավարման այս ձևը ավելի շատ է համապատասխանում հայկական իրականությանը և մեր ժողովրդի մենթալիտետին: Սա թույլ է տալիս իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տենմպերով զարգացնել Հայաստանի տնտեսթությունը:

- Ինչպե՞ս են բաշխվելու լծակները նախագահի և վարչապետի միջև: Ով է պատասխանատու լինելու արտաքին քաղաքականության և հետևաբար Ռուսաստանի հետ հարաբերությունների համար:
- Ինչպես նշեցի՝ խորհրդարանական համակարգը ենթադրում է ուժեղ սահմանադրական իշխանություն, որին ամբողջովին հաշվետու է կառավարությունը: Նախագահը, լինելով պետության գլուխը, ղեկավարվելով համաժողովրդական շահերով, հետևում է Սահմանադրական կարգի պահպանմանը: Նա որոշ դեպքերում կարող է վիճարկել օրենսդրական ակտերը՝ ուղարկելով Սահմանադրական դատարան, նույնիսկ չստորագրել դրանք: Ճիշտ է, նման դեպքերում կառավարության և վարչապետի կողմից ընդունված փաստաթղթերի՝ նախագահի մերժումից հետո եռօրյա ժամանակահատվածում մտնում են ուժի մեջ: Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության ուղղությունները: Խորհրդարանական կառավարման ձևին անցումը արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում փոփոխություններ չեն կրելու: Ներքին և արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կլինեն միայն այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա կցանկանա: Բացի այդ, կարևոր է, որ արտաքին գործերի նախարարը իր գործունեությունը պայմանավորում է վարչապետի կողմից ստացված հանձնարարականներով:

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հիմնված են բազմադարյա ժամանակով փորձված բարեկամության և եղբայրության վրա: Մենք միասին անցել ենք հարյուրամյակներ, և խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետական կուսակցության գլխավորությամբ և նրա կոալիցիոն գործընկեր «Դաշնակցություն» կուսակցության հետ այսուհետ ևս հետևողականորեն զարգացնելու և ամրացնելու են Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները: Եվ դա դրականորեն է անդրադառնում Հայաստանի զարգացման վրա: Կարծում եմ ավելորդ է խոսել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխության մասին:

- Իսկ ինչպե՞ս կբնութագրեք նոր նախագահ Արմեն Սարգսյանին:
-Արմեն Սարգսյանը երիտասարդ տարիներին եղել է հեռանկարային ֆիզիկոս: 1990-ականներին նշանակվել է Մեծ Բրիտաիայում ՀՀ դեսպան: Այնուհետև զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: 2013թ-ին վերադարձել է Միացիալ Թագավորության դեսպանի պաշտոնին: Երբ մենք մտորում էինք նախագահի թեկնածության հարցում, եկանք եզրահանգման, որ նա է այդ պաշտոնի համար հարմար թեկնածուն: Նա Ռուսաստանում, Արևմուտքում և արաբական աշխարհում ունի ծանոթության լայն շրջանակ: Նա կարող է մեր երկիրը պատշաճ ներկայացնել միջազգային հարթակում: Խոսքը ոչ թե արտաքին քաղաքականության մասին է, այլ արտաքին կապերի: Դրանք տարբեր բաներ են: Բացի այդ նա լայնորեն ճանաչում ունի մեր սփյուռքում: Դրա համար նա կարող է համախմբող դեր ունենալ հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների համար: Նա կարող է նպաստել հայրենադարձությանը:

Հայաստանում տեղի է ունենում իշխանափոխություն: Փոխվում է կառավարման կարգ: Մինչև 2022թ-ը և արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնականում կյանքի է կոչելու խորհրդարանական կոալիցիան: Ոչ ոք այսօր չի կարող փոխել ընթացքը: Իսկ Արմեն Սարգսյանի դեպքում դա անհնար է, քանի որ նա շատ լավ գիտի Ռուսաստանը, հիանալի տիրապետում է ռուսերեն լեզվին, ոչ միայն լավ գիտակ է, այլև լավ է գնահատում ռուսական մշակույթը և արվեստը: Եթե դա անգամ լիներ հնարավոր, ապա ինչու՞...

- Օրերս գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ դուք եք վարչապետի պաշտոնի համար հարմար թեկնածուն: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Իմ կուսակցական գործընկերները պաշտպանել են Կարեն Կարապետյանի առաջարկը կուսակցական համապատասխան օղակների նիստերի ժամանակ և ես պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն: Բայց ոչինչ ընդմիշտ չի լինում: Ուստի իմ պարտականությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը կհաստատվի նաև խորհրդարանում, մեծ ժամանակահատված պատրաստվելու եմ փոխանցել այն փորձը, որը կուտակել եմ երկար տարիների ընթացքում և տարբեր պաշտոններում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և հանրապետականների շարքերում և կուսակցությունից դուրս: Մենք մեծ և օգտակար աշխատանք ունենք անելու Հայաստանի համար:

- Չե՞ք կարծում, որ վերջին տարիներին ժողովրդագրական իրավիճակը և հարաբերականորեն ոչ բարձր տնտեսական աճը կարող են ազդել Անդրկովկասում ուժերի հավասարակշռության վրա: Որքան լուրջ է դրված ժողովրդագրական խնդիրը երկրում և ինչպես այն լուծել: Ինչ եք նախատեսում անել, որպեսզի հայկական տնտեսությունը ունենա կայուն աճ:
- Իհարկե, կա նման խնդիր: Այն բնորոշ է ոչ միայն Հայաստանին: Մեր դեպքում կա բնակչության ճգնաժամային քանակ, որը կարող է հետո ազդել որոշ ցուցանիշների վրա: Այս կապակցությամբ մենք աշխատանքներ տանում ենք հատուկ ծրագրով և ցանկանում ենք Հայաստանի բնակչությունը 2040 թվականին հասցնել 4 միլիոնի: Բոլորովին վերջերս, մեր մոտ քննարկվել է երկրի զարգացման ռազմավարական  ծրագիրը մինչև 2030 թվական: Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին այն կհաստատվի: Այո, մենք ունենք ոչ բարձր բնական աճ: Մենք ամեն կերպ խրախուսում ենք ունենալ բազմազավակ ընտանիքներ և աշխատելու ենք այդ ուղղությամբ: Բացի այդ, չեմ կարծում, որ միջնաժամկետ հեռանկարում հավասարակշռությունը կարող է խախտվել: Այո մենք քիչ ենք, բայց մենք վատ չենք աշխատում: Մենք մեր հարևանների հետ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի համադրելի արդյունք ունենք: Նախորդ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս: Միջին աշխատավարձը Հայաստանում ավելի բարձր է, քան մեր հարևանների մոտ: Վերջին 10 տարվա ընթացքում մենք կարողացել ենք երկու անգամ մեծացնել տնտեսությունը: Այսօր ՀՆԱ-ի 37 տոկոսը բաժին է ընկնում ապրանքների արտահանմանը և ծառայություններին, դա լավ ցուցանիշ է, որով, այնուամենայնիվ, չպետք է բավարարվել: Եթե ֆորս մաժորային իրավիճակ չլինի, ապա այս տարի աճը կշարունակվի:

- Հայաստանը 2015թ-ին մուտք գործեց Եվրասիական տնտեսական միություն: Ինչ են տվել այդ երեք տարիները:
- Այստեղ ես կառանձնացնեի երկու պահ: Հայաստանը միշտ կողմ է եղել ինտեգրացիոն գործընթացներին, քանի որ դրանք թույլ են տալիս արագ զարգանալ: Երկրորդ հերթին, մենք միշտ կողմ ենք բոլոր երկրների հետ ունենալ սերտ հարաբերություններ, որոնք դրանում հետաքրքրված են: Դրա համար ձգտում ենք ակտիվորեն մասնակցել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին՝ բազմապատկելով աճի մեր հնարավորությունները: Ինչ վերաբերում է զուտ տնտեսական հարցերին, ապա մենք դարձել ենք 170 մլն-անոց շուկայի մաս: Եվ այստեղ լավ աշխատանքի շնորհիվ հնարավոր է լինել մրցունակ և շահել: Ամեն դեպքում, արդեն 2016թ-ին մենք նկատեցինք դրական փոփոխություններ՝ ապրանքաշրջանառության աճի ցուցանիշը երկնիշ էր: Իսկ 2017թ. Եվրասիական տնտեսական միության անդամների հետ մեր ապրանքաշրջանառությունն աճել է 26%-ով: ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեր արտահանման ծավալը 2016թ. աճել է 53,7%, իսկ 2017թ.՝ 41%-ով: Սրանք լավ ցուցանիշներ են, բայց չեմ ասում, որ իրավիճակը կատարյալ է: Կազմակերպությունը գտնվում է կայացման փուլում: Եվ ոչ բոլոր խոչընդոտներն են վերացված ապրանքափոխանակության, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման ուղղությամբ: Սակայն ոչ մի կազմակերպություն 2-3 տարիների ընթացքում չէր կարող հասնել կատարելության: Կշարունակենք աշխատել:

- ԵԱՏՄ շուկայում  և, մասնավորապես, Ռուսաստանում Հայաստանից արտահանված ո՞ր ապրանքներն են ամենաշատ պահանջարկ վայելում: Ինչպիսի փոփոխություններ եք կանխատեսում ապագայում:
- Ցանկը, իրականում, բավական երկար է: Միրգ-բանջարեղեն՝ ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված, հանքային ջրեր, կոնյակ, մշակված ալմաստներ, ոսկերչական իրեր, տրիկոտաժ, ծխախոտ, հիմա արդեն նաև դեղամիջոցները, լեռնահանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը: Մենք մեզ համար նպատակ ենք դրել մինչ 2022թ. հասնել արտահանման 40-45%,  իսկ 2030թ.՝ մինչև 50% ցուցանիշի: Դա երկրին մակրոտնտեսական կայունություն կտա: Բացի այդ փոխվում է նաև տնտեսության կառուցվածքը: Մեծացել է արդյունաբերության և ծառայություններին բաժին ընկնող մասնաբաժինը: Այդպիսի միտումները շատ օգտակար են և, կարծում եմ, ներուժն այստեղ ամբողջովին չի իրականացվում: Ավելին ասեմ՝ որ մենք դեռևս իրականացրել ենք այդ ներուժի փոքր մասը:

- Ժամանակին Հայաստանին առաջարկում էին Եվրոպական Միության հետ ասոցացում, սակայն երկիրը առավել ակտիվ մասնակցություն ունեցավ ԵԱՏՄ-ին անդամակցումի մեջ: Ի՞նչ եք կարծում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առաջնահերթություն տալը արդարացրե՞ց իրեն:
- Մենք երբեք չենք փորձել օգուտ քաղել  կոնֆլիկտներից և հակասություններից: Մենք միշտ բաց ենք խոսել մեր  առաջնահերթությունների ու համոզմունքների մասին: Իրավիճակը, երբ  երկխոսության միջոցով կարելի է առաջ շարժվել, ամենաբարենպաստն է: Գտնում եմ, որ մեր որոշումը, անկասկած, արդարացված է ինչպես տնտեսական, այնպես էլ մեր քաղաքացիների կողմից ունեցած աջակցության տեսանկյուններից: Գտնում եմ, որ ղեկավարի և կառավարող օղակների համար կարևոր է՝ այնպիսի որոշում կայացնել, որը իրատեսական կլինի կյանքի կոչել: Եվ այստեղ կարևոր է ժողովրդի աջակցությունը: Ես չեմ խոսում պոպուլիզմի մասին, քանի որ ցանկացած լայնամասշտաբ փոփոխությունները սկզբնական փուլում, որպես կանոն, հանրության կողմից ոգևորությամբ չեն ընդունվում: Ուրախալի է, որ այդ որոշմանը աջակցում են մեր քաղաքացիները:

- Այնուամենայնիվ Հայաստանը պահպանել է սերտ հարաբերությունները Եվրամիության հետ: Այլ երկրների օրինակները ցույց են տալիս, որ այդ կազմակերպությունների հետ համագործակցությունը դիտվում է, որպես «ընտրություն», որը պետք է կատարվի դրանից մեկի օգտին: Ինչպես է Հայաստանին հաջողվել խուսափել այդ հակադրությունից:
- Իրականում ԵՄ երկրների և Եվրամիության հետ մենք պահպանել ենք սերտ և լավ հարաբերություններ՝ չմոռանալով պարտավորությունների մասին, որոնք ընդունել ենք տարբեր ինտեգրացիոն միավումներին անդամակցելով: Մենք ազնիվ ենք եղել բանակցություններում և արել ենք այն, ինչ ասել ենք: Մենք չենք փորձել որևէ մեկին անցկացնել, ժամանակ շահել, շրջանցել մեկին ի նպաստ մյուսի: Սա է մեր մոտեցումը: Հայաստանի համար «կամ-կամ»-ի ընտրությունն ընդունելի չէ: Մենք ավելի շատ նախընտրում ենք «և-և»-ը: Այսօր՝ լինելով ԵԱՏՄ-ի անդամ, ունենք լավ հարաբերություններ ԵՄ երկրների և Եվրամիության հետ: Ի դեպ, այդ մասին նաև խոսվեց Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, որտեղ և ռուսական կողմը և Եվրամիությունը որպես օրինակ մատնանշում էին Հայաստանին, որպես օրինակելի երկրի, որը պատրաստ է երկխոսության:

- Այժմ ԵԽԽՎ-ում քննարկվում է Ռուսաստանին կազմակերպության աշխատանքներին վերադարձնելու հարցը: Ինչ եք կարծում, անհրաժեշտ է Մոսկվային վերադարձնել ձայնի իրավունքը այդ կազմակերպությունում: Խանգարում են արդյոք պատժամիջոցները, այդ թվում և քաղաքական:
- Իհարկե Ռուսաստանը պետք է լինի ԵԽԽՎ-ում, լինելով նրա լիիրավ անդամը, այդ թվում և Խորհրդարանական վեհաժողովում: Ընդհանրապես Ռուսաստանը Եվրոպայի մասն է, իսկ ԵԽԽՎ-ն այն հարթակն է, որտեղ պետք է անցկացվեն բանավեճեր, երկխոսություն, պետք է Եվրոպայի բոլոր անկյուններից եկող ձայները լսելի լինեն: Նորից եմ կրկնում ռուսաստանը Եվրոպայի մասն է և նա պետք է լինի ԵԽԽՎ-ում: Իմ համար անհասկանալի և անընդունելի է, երբ քննարկվում են հարցեր մի երկրի մասին, իսկ այդ երկիրը ներկա չէ: Դա ճիշտ չէ: Պատժամիջոցները ամենածայրահեղ միջոցներն են, իսկ դրանց օգտակարությունը կասկածելի է: 

- Հայաստանը փաստացիորեն գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ: Ռուսաստանի և Հայաստանի միջև երկար տարիներ ընդհատված է երկաթուղային հաղորդակցությունը: Երբ և ինչ ժամանակահատվածում հնարավոր կլինի այդ հարցը լուծել: Ինչպիսին է մյուս երկրների՝ ռուսաստանի և Վրաստանի դիրքորոշումը այս խնդրի շուրջ:
- Ռուսաստանը  հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, մեր հիմնական շուկան: Ընդ որում Ռուսաստանի հետ մենք կապ ենք հաստատում միակ ցամաքային ճանապարհով Վերին Լարսով: Ցավոք սրտի այդ ճանապարհի գործառնումը խիստ կապված է եղանակային պայմանների հետ: Հաճախ այդ աորտան փակվում է անբարենպաստ եղանկային պայմանների պատճառով: Կան, իհարկե, լաստանավային անցումներ, սակայն դրանք թանկ են և քիչ արդյունավետ: Մեր համար օգտակար կլիներ երկաթուղային հաղորդակցության բացումը: Բայց դա մեզանից կախված չէ: Այս հարցի շուրջ մենք մշտական կապի մեջ ենք ռուսական և վրացական կողմերի մեր գործընկերների հետ, տեղյակ ենք բոլոր բանակցություններից, սակայն տեսնենք, թե ինչով կավարտվեն: Ամեն դեպքում, մենք գործադրում ենք առավելագույն ջանքեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Տեղումներ չեն սպասվում
Հանրապետության տարածքում հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ ԱԻն հիդրոմետ ծառայության...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ կտավը
Նիդեռլանդներում հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգ ի անհայտ կտավը։ Կտավի սեփականատերը դարձել է Դրենտե քաղաքում Վան Գոգի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Բեռլինի կինոփառատոնի հիմնական մրցույթում ընդգրկված է 23 ֆիլմ
Բեռլինի 69-րդ կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագիր է ընդգրկվել 23 ֆիլմ 25 երկրից։ Փառատոնը բացվելու է Լոնե Շերֆիգի The Kindness of Strangers...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հունվարի 21-ին Սևանում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Սոֆիա Կոպոլան ֆիլմ է նկարահանելու Apple-ի համար
Apple-ը «ակտիվորեն բիզնեսն է ծավալում այլ ոլորտներում», որպեսզի փոխհատուցի սմարթֆոնների վաճառքից կանխատեսվող անկումը:
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուկրաինայի Պետկինոն 2018-ին 139 ֆիլմ ու սերիալ է արգելել
Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությունը 2018 թվականին արգելել է 139 ֆիլմի ու սերիալի ցուցադրություն, հայտարարել է գործակալության...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վրաստանը չի հրաժարվում Հայաստան գազի տարանցիկ փոխադրումներից
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցելու նոր պայմանների համաձայնագրի շուրջ առաջիկա երկու շաբաթում կավարտվեն։
Աղբյուր` Panorama.am
18:47
#10տարի առաջ. Ինչպես են փոխվել համաշխարհային առաջնորդները
Սոցիալական կայքերում #10տարի առաջ հեշթագով ֆլեշմոբ է իրականացվում, համեմատվում են տաս տարի առաջվա և այսօրվա նկարները։ Իսկ ինչպե՞ս են այս...
Աղբյուր` Panorama.am
18:39
«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին
«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ...
Աղբյուր` Panorama.am
18:25
ԱՄՆ-ում 1.4 միլիոն դոլար արժողությամբ կոմիքսների հավաքածու են գողացել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռաթոն քաղաքում փակ պահեստից գողացել են «Բեթմենի» մասին կոմիքսների գիրքը, որը գնահատվում է 1,4 մլն դոլար։...
Աղբյուր` Panorama.am
18:16
«Եղան մարդիկ, որոնք ցավագին ընդունեցին»
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնների վարիչներն իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։ Նրանք շարունակում են աշխատել...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պլովդիվը՝ Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք
Բուլղարական Պլովդիվ քաղաքն հանդիսավոր ընդունել է 2019 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը։ Պլովդիվը եվրոպայի հնագույն քաղաքներից...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ռիգայում չեղարկել են Սուրբ Մկրտության լողը
Տիրոջ մկրտության տոնի լողը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում չեղարկվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայույունից հայտնել են,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը
Մադրիդում գտնվելու ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևել են «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է
Այսօր, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Մեքսիկայում պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ
Մեքսիկայում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել: Այս մասին, ըստ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:05
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ընտրել՝ ինչ ճանապարհով ծննդաբերել
Սաուդյան Արաբիայում հղի կանայք այլևս ստիպված չեն ստանալ տղամարդկանց համաձայնությունը ծննդաբերության ժամանակ։ Գազետա.ռու  կայքը, հղում...
Աղբյուր` Panorama.am
16:54
Պուգաչովան պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ է ողջ մնացել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան մոտ 30 տարի առաջ դիմել է պլաստիկ վիրահատության և հազիվ է փրկվել: Այդ մասին պատմել է Պուգաչովայի...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել
Ամբողջ Ֆրանսիայում ոստիկանության ութսուն հազար աշխատակից մոբիլիզացվել են կապված «դեղին բաճկոնների» ակցիայի հետ։ Ռիա նովոստին գրում...
Աղբյուր` Panorama.am
16:30
Վեդիի ԲԿ-ի նախկին տնօրեն. Ինձանից վրեժ են լուծում
Վեդիի բժշկական կենտրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն, Արարատի մարզի գլխավոր վիրաբույժ Մելքոն Տալոյանը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետ...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հաղարծինում բենզասղոցով ծառեր են հատել
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու...
Աղբյուր` Panorama.am
16:01
Բունդեսթագի պատգամավորը նկատողություն է ստացել՝ Բաքվից գումարներ ստանալու համար
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից է, նկատողություն է ստացել՝...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք
Այս քաղաքը կդառնա այս տիտղոսի առաջին կրողը։
Աղբյուր` Panorama.am
15:37
Արման Փաշիկյանը մոտ է չեմպիոնի տիտղոսի նվաճմանը
Ավարտին են մոտենում Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019 թ. շախմատի առաջնությունները: Տղամարդկանց պայքարում տեղի է ունեցել 7-րդ տուրը:...
Աղբյուր` Panorama.am
15:20
ՄԻԵԴ միջանկյալ միջոցները կիրառվում են բացառիկ դեպքերում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Եվրոպայում ու նաև Հայաստանում թերևս ամենագովաբանված և միաժամանակ ամենաքննադատված կառույցներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
15:09
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետերը փետրվարի 1-ին կքննարկեն անդամ պետությունների տարածքով գազի տարանցման գնագոյացման...
Աղբյուր` Panorama.am
14:54
Լարսի ռուսական կողմում 165 բեռնատար կա կուտակված
120 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
Աղբյուր` Panorama.am
14:36
Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«1990 թվականի հունվարի 13-19-ը հայերի նկատմամբ Բաքվում տեղի ունեցած ջարդերը քաղաքականություն էր, որն իրականացվում էր Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր
«Փաշինյա՞նն է անդրադարձել այս հարցին։ Ուրիշ համապատասխան պաշտոնյա չկա՞ր»
Աղբյուր` Panorama.am
14:17
Արդարության համար պայքարողը ...
2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայում սպանվել է Հրանտ Դինքը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաքվի ջարդերի վերաբերյալ թերացումներ ունենք քարոզչական դաշտում. Միհրան Հակոբյան
16:02 19/01/2019

Բաքվի ջարդերի վերաբերյալ թերացումներ ունենք քարոզչական դաշտում. Միհրան Հակոբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}