14:50 16/04/2018 Հայաստան

79-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 59-ամյա տղամարդուն՝ համագյուղացի 79-ամյա կնոջը վիճաբանության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Քննչական կոմիտեից հայտնում են. «Տարեց կնոջը ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են 2018թ. ապրիլի 9-ին՝ Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1958թ.:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 59-ամյա տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. տղամարդը նախ քարով է հարվածել տարեց կնոջը, այնուհետև շարունակել է հարվածներ հասցնել կացնով: Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմնին հայտնել են, որ տուժած կինն ստացած մարմնական վնասվածքներից ապրիլի 12-ին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  59-ամյա տղամարդը 2017թ. սեպտեմբերի 4-ից հաշվառված է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:30
«Հրապարակ». ԱԺ-ում սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները  սենյակներն են դատարկում՝ «ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպանդ Վարդենիսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերև ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Սպանդանոցները չեն բավականացնում, իսկ պարտադրանքը գործում է
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի տեղեկություններով, հանրապետությունում սպանդանոցների թիվն այնքան քիչ է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կլինի 11
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջնական որոշված է՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». ««Իմ քայլի» անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն,...
Աղբյուր` Panorama.am
09:15
Դատապարտված որսագողը բանտում մեկ տարի դիտելու է «Բեմբի» մուլտֆիլմը
Ազատազրկման ողջ ընթացքում նա ամեն ամիս պետք է հաճախի կրթական ֆիլմերի ցուցադրության։
Աղբյուր` Panorama.am
09:00
Տոնածառ՝ ծովի հատակին
...տարբեր գույների խաղալիքներ և նույնիսկ Սանտա Կլաուս՝ ստորջրյա թագավորության բնակիչների ֆոնին։
Աղբյուր` Panorama.am
22:50
«Խելագարվելիք է». Էդիկ Բաղդասարյանը Փաշինյանի նորանշանակ խորհրդականի մասին
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
20:44
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին
Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
Աղբյուր` Panorama.am
20:35
ՔԿ-ի տարածած տեղեկությունները սուտ են և զրպարտություն. Աթանեսյանը Վլադիմիր Գասպարյանի անունից հայտարարություն է տարածել
«Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են»,- գրել է նա։
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների պետք է սպասել ևս 200 տարի
Որպեսզի  հասնեն տղամարդկանց և կանանց իսկական հավասարության, ներառյալ աշխատավարձը, անհրաժեշտ է ևս 200 տարի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
20:26
Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ
Նրանցից 956-ն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով կալանավայրում:
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում չի սատարել Ղրիմի հարցով բանաձևին. «Կորրեսպոնդենտ.նետ»
Այսպես, Կիևի նախաձեռնությանը դեմ են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Հայաստանը, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ։
Աղբյուր` Panorama.am
20:06
ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի պարեկային ոստիկանություն
Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է:
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայկական արտադրության կենցաղային ժամացույցների արտադրությունն աճել է
Հայաստանում 2018 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է կենցաղային ժամացույցների արտադրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը
Ներկայումս օրենքն արգելում է տարածել մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու մասին տեղեկատվություն։
Աղբյուր` Panorama.am
19:32
Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել մանկապարտեզ՝ բացվող նոր խմբերի շնորհիվ:
Աղբյուր` Panorama.am
19:23
Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից
2018 թվականին ՀՀ մարզպետարաններից ստացվել է շուրջ 230 հայտ, հավանության է արժանացել 180-ը, որից 114 ծրագիր՝ շուրջ 1մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով։
Աղբյուր` Panorama.am
19:11
Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության. Նիկոլ Փաշինյան
«Այդ կարևորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ»,- ասել է նա:
Աղբյուր` Panorama.am
19:02
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը
Փորձել ընդհանուր կապ գտնել դրանց միջև և ավելին՝ դրանք ներկայացնել որպես մեկ պատահարի հետևանք, սխալ է։
Աղբյուր` Panorama.am
18:51
Ընտրությունները ոգևորիչ քայլ էին հայկական ժողովրդավարության ճանապարհին. Ադամ Շիֆ
«Ես ակնկալում եմ խորացնել և ամրապնդելմեր երկրի տնտեսական, ռազմական և քաղաքական կապերը Հայաստանի հետ»,- ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
18:42
Մոուրինյոն հեռացել է «Մանչեստեր Յունայթեդի» բազայից
Այսօր «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից։
Աղբյուր` Panorama.am
18:24
Միգրանտների միջազգային օրն է
Դեկտեմբերի 18-ը  Միգրանտների միջազգային օրն է։ Որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2000 թվականին։ Կազմակերպության պաշտոնական էջում...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թրամփը մեղադրել է Ֆեյսբուքին, Թվիթերին և Գուգլին
Թրամփը նաև նշել է, որ սոցիալական ցանցը զգալիորեն նվազեցրել է իր բաժանորդների աճի մակարդակը և արագությունը:
Աղբյուր` Panorama.am
18:05
Դավիթ Սամվելյան. Գիրքը առօրյայից կտրելու հզոր ուժ ունի, պիտի տրվել այդ գեղեցիկ ուժի ներգործությանը
Առաջին հերթին հաճույք պետք է ստանալ ընթերցանությունից։
Աղբյուր` Panorama.am
18:02
Արցախի նախկին վարչապետ. Համոզված եմ՝ 2021 թ.-ին պետբյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին
Արցախի «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը հրավիրել է նիստ, որի ընթացքում ամփոփել են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հարուցվել է քրեական գործ՝ նախկին ոստիկանապետի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված...
Աղբյուր` Panorama.am
17:30
4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Վարդենիսի սոցաջակցության գործակալությունում հափշտակություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: ՔԿ-ից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան
17:58 18/12/2018

Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}