Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարին և խորհրդականներին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել իր մամուլի քարտուղարին, օգնականներին և խորհրդականներին ազատելու մասին՝ «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով»։ Ինչպես տեղեկացնում է e-gov.am տեղեկատվական կայքը, ՝ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Արարատյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի, Արամ Վարդևանյանը՝ ավագ օգնականի, Դիանա Ղազարյանը, Հայկ Զոհրաբյանը, Կարապետ Վարդանյանը՝ օգնականի պաշտոնից։
Գևորգ Մուրադյանը, Գագիկ Մարտիրոսյանն ու Հայկ Դավթյանն ազատվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի, իսկ Գագիկ Մալխասյանն ու Արամ Մխոյանը՝ խորհրդականի պաշտոնից։