ՓՊ. Բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների խումբ է ձևավորվում
Փաստաբանների պալատը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը,
ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:
Քաղաքացիներին արագ արձագանքման հեռախոսահամար կտրամադրվի խումբը ձևավորելուց անմիջապես հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Կան ոստիկանություն բերվածներ
- Փաշինյանը պատռեց հավաքը դադարեցնելու պահանջով Ոստիկանության ծանուցումը
- Ոստիկանությունը որոշել է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները