Հասարակություն 10:26 17/04/2018 Հայաստան

Հավաքի մասնակիցները հասել են Ֆրանսիայի հրապարակ (թարմացվում է)

11:27
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ ժամը 12-ին հատուկ հայտարարությամբ են հանդես գալու: Նա հայտնեց, որ լավ նորություններ ունի, Գյումրիում հազարավոր մարդիկ հրապարակում  ցույց են անում, իսկ Կապանում, Իջևանում, Չարենցավանում ուսանողները դասադուլ են անում:
«Հիմա մի քիչ հանգստանանք, երկու նյուանս կա՝ ճշտենք ու հատուկ հայտարարություն կանենք»,- ասաց Փաշինյանը:

11։22
Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ցուցարարները վանկարկում են՝ «միացե՛ք, միացե՛ք»:

10:54
Հալաբյան-Արզումանյան փողոցը շարունակում է փակ մնալ: Այստեղ է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում էլ՝ ի նշան բողոքի պառկել է քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Իմ պայքարի եղանակը միշտ եղել է խաղաղ, ոստիկաններն իմ ճանապարհը փակել են, տուն չեմ կարողանում գնալ: Երեկ էլ նույն խնդիրը կար, ոստիկանները ճանապարհը փակել էին, ասացին, որ չեն կարող բացել, ես էլ պառկեցի գետնին մինչև այն բացեցին: Ի դեպ ավելի բարեկիրթ էին ոստիկանները, քան երբևէ և ես գնացի տուն: Եթե հիմա էլ   ճանապարհը բացեն, ես նախ տուն կգնամ, իսկ հետո կմասնակցեմ այս շարժմանը հենց իմ տան մոտից, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում: Փորձելու եմ իրականացնել այն ծրագիրը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանը»,- հայտնեց Վարդգես Գասպարին:

10:44
Ցուցարարներն այս պահին փակել են Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը, վարորորդները հորդորում են բացել ճանապարհը: Դրանից հետո ցուցարարները նստեցին գետնին՝ փակելով նաև դեպի Մարգարյան տանող հատվածը: Այնուհետև ցուցարարները ձեռքերը վերև պարզեցին՝ ցույց տալով, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում:

10։26
Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ՝ Թումանյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Խանջյան, Պռոշյան, Դեմիրճյան, Բաղրամյան, այս պահին էլ շարունակում են փակ մնալ:

Ցուցարարները փորձում են փակել  Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը, երթևեկությունը կաթվածահար է եղել: Այդտեղ է «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, որը ոստիկաններին հորդորեց՝ քաղաքացիներին թույլ տալ կանաչ լույսի տակով անցնեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:49
Էդվարդ Նալբանդյան. Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Առավոտ» օրաթերթի հարցերին
Աղբյուր` Panorama.am
20:33
«Ելք» խմբակցություն. Խախտվում են ցուցարարների իրավունքները
ԱԺ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում ապրիլի  21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
20:13
ԱԱԾ-ն բացահայտել ու կանխել է պետական տարբերի մարմինների նկատմամաբ կիբեռհարձակումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Մինչ ելույթները ընթերցեցին կալանավորված Տիգրան Մազմանյանի նամակը. «Չգիտեմ՝ դեռ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի, Ղրղզստանի, Վիետնամի նախագահները
Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից: Սերժ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Արա Զոհրաբյան. Վտանգավոր այս տենդենցը հուշում է, որ խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրդրադառնում է ոստիկանների ու ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
19:47
ՀՔԾ. Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով
«Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել...
Աղբյուր` Panorama.am
19:37
Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով պաղեստինցիներ են զոհվել
Իսրայելի բանակի  հետ բախումների հետևանքով  Գազայի հատվածում երկու պաղեստնցի է զոհվել, 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ոստիկանությունը զգուշացնում է ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ հավաքը ցրելու իրավունքի մասին
Ոստիկանությունն այսօրվա ընթացքում տարածած հինգերորդ հայտարարության մեջ  հանրահավաքի կազմակերպիչներին մեղադրում է սադրանքների, ընդհատակից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՊՆ. Բացարձակ անընդունելի է, երբ նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից
«Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը»:
Աղբյուր` Panorama.am
19:25
Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ. ԵԱՀԿ ԽՎ
Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում անընդմեջ տևած բողոքի ակցիաների  ութերորդ օրը  ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի մարդու...
Աղբյուր` Panorama.am
19:05
Կրակել են ամերիկյան դպրոցներից մեկի վրա
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տեղի դպրոցի վրա։ «Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին հաղորդել է CNN ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ոստիկաններն ու ցուցարարները (լրացվում է ըստ ժամանակագրության)
Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:
Աղբյուր` Panorama.am
18:50
Պլանային ջրանջատում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 23-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:40
Թուրքիայի խորհրդարանը հաստատեց արտահերթ ընտրությունների անցկացումը
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում արատեհրթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:37
Չելյաբինսկում շաբաթօրյակի ժամանակ օգտագործել են դիակների համար նախատեսված պարկերը
Չելյաբինսկում հիվանդանոցի աշխատակիցները շաբաթօրյակի ժամանակ օգտագործել են մահացածների մարմինների համար նախատեսված պոլիէթիլենային սև պարկերը:...
Աղբյուր` Panorama.am
18:30
Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից
Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018  վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս  գարնանային...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արսեն Վենգերը հայտարարել է «Արսենալ»-ից հեռանալու մասին
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արսեն Վենգերը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հեռո հեռանալու մտադրության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Մասիսում սպանության գործով ձերբակալված կա
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
17:55
Հիվանդանոցներում են հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի
Երկուսը վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքումներում են:
Աղբյուր` Panorama.am
17:31
Ոսկու տենդ՝ ԱՄՆ-ից Թուրքիա
Թուրքիա է տեղափոխվել 220 տոննա ոսկի, ևս 95 տոննայի տեղափոխման աշխատանքներ են տարվում:
Աղբյուր` Panorama.am
17:26
«Գլոբալ Ֆինդեքս 2017»․ Հայաստանում բանկային հաշիվ ունի չափահաս բնակչության 48 տոկոսը
Համաշխարհային բանկը հրապարակել է «Գլոբալ Ֆինդեքս 2017» զեկույցը, որում ներկայացնում է աշխարհում ամենահամապարփակ տվյալները, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը. Արամ Ա-ն՝ Արմեն Սարգսյանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն...
Աղբյուր` Panorama.am
17:06
Քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ քննիչի կողմից իր...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոստիկանություն.Կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացմանը
Այսօրվա ընթացքում ոստիկանությունը տարածել է չորրորդ պաշտոնական հայտարարությունը՝ հորդորելով դադարեցնել  «հակաիրավական...
Աղբյուր` Panorama.am
16:58
Չորս նախարար վերանշանակվել է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով չորս նախարար վերանշանակվել է: ՀՀ նախագահի պաշտոնական էջից   տեղեկանում ենք, որ մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
16:57
Խիստ մտահոգիչ է հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում ստեղծված պայմաններում առաջնահերթ դարձնել երեխաների...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}