Ամենից համեղ գարեջուրը Չեխիայում է. հետազոտություն
Ռուս ճանապարհորդների կեսից ավելին վստահ է, որ ամենից համեղ գարեջուրը պատրաստում են Չեխիայում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, փաստում են հետազոտությունները։
Հատուկ զբոսանքների և մաքուր օդին հանգստի շրջանի նախաշեմին՝ հարցում է անցկացվել զբոսաշրջիկների շրջանում, թե որ գարեջուրն են իրենք համարում ամենից համեղը։ Հարցման արդյունքում առաջատար դիրք է գրավել Չեխիան. ռուս զբոսաշրջիկների գրեթե կեսը՝ 44 տոկոսը, միաձայն նշել են, որ լավագույն գարեձուրը պետք է փնտրել հենց այս երկրում։
Ոչ պակաս հանրահայտ է նաև գերմանական գարեջուրը, որի պատրաստման համար Գերմանիայում 1516 թ.-ից թույլատրված է օգտագործել բացառապես ջուր, խմորիչ, ածիկ և հմուլ (хмель), այն դուր է եկել հարցվածների 23 տոկոսին։ Բելգիան իր օրիգինալ էլ խմիչքով (անգլիական թունդ ու թանձր գարեջուր) երրորդ պատվավոր տեղում է՝ 18 տոկոս ձայներով։
Ամենից համեղ գարեջրով երկրների տասնյակում են նաև Իրլանդիան, Անգլիան, Նիդերլանդները, Շոտլանդիան, Ճապոնիան, Մեքսիկան և ԱՄՆ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ