Քաղաքական 12:57 17/04/2018 Հայաստան

Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թ. ապրիլը. Սերժ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր հարց ուղղեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին։ Նա կարծիք հայտնեց, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից կարևորները հետևյալ հարցերն են՝ ՀՀ և ԼՂ անվտանգությունը, սոցիալական խնդիրները և արտագաղթը։

Նիկոյանը նշեց, որ Ադրբեջանը վերջին տարիներին միլիարդավոր նավթադոլարներ է տրամադրել իր բանակի սպառազինությանը, առիթը բաց չի թողնում՝ հոխորտալու և ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու, ընդգծեց, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմը հենց այս նպատակով սանձազերծեց։

«Իր պլանավորածի ո՞ր մասով նա հաջողեց, ի՞նչ խնդիրներ կարողացավ լուծել, և ի՞նչ եզրահանգումներ ու քայլեր կատարեց Հայաստանը, մեր Կառավարությունը, ժողովրդի լեզվով ասած՝ որն է ապրիլյան պատերազմի դասը»,- հարցրեց նա։

Սերժ Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր՝ այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ։

«Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք պետք է հույս չփայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը։ Հաջողվե՞ց Ադրբեջանի ղեկավարությանն՝ իրականացնել իր ծրագրերը, կարծում եմ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ իհարկե՝ ոչ»,- ասաց նա։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ հաջորդ դասն այն է, որ շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնել մեր ԶՈՒ բարեփոխմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը, սեփական սպառազինություն արտադրելուն, և որ ամենակարևորն է՝ հայ զինվորի ու սպայի ոգին բարձր պահելուն, նրա կենցաղային խնդիրները լուծելուն, ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելուն։

Սամվել Նիկոյանն արձագանքեց՝ ճշտելով. «Կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր բանակում կատարված բոլոր բարեփոխումները՝ սկսած նոր զինատեսակների ձեռքբերումից, արտադրելուց և դրանք կատարելագործելուց, վերջացրած կադրային փոփոխություններով, կատարվում են՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի վերլուծությունները, հակառակորդի ռազմական սպառազինությունն ու մարտավարական առանձնահատկությունները»։

Սերժ Սարգսյանը համաձայնեց պնդման հետ՝ հավելելով, որ բոլորն են վկա եղել այն բարեփոխումներին, որ իրականացվում է մեր Զինված ուժերում։ Նրա խոսքով՝ արդեն իսկ արվել են մի շարք քայլեր՝ առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների՝ ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը և այլն, որոնք վստահություն են ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016 թ. ապրիլը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:55
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիպրոսի և Ռուանդայի նախագահներին
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:48
Նիկոլ Փաշինյանը հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Աղբյուր` Panorama.am
20:35
«Անկախ դիտորդի» եզրակացությունը
«Անկախ դիտորդներ» հասարակական դաշինքը, որը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է...
Աղբյուր` Panorama.am
20:30
The Guardian-ը ներկայացրել է զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները
The Guardian բրիտանական թերթը ներկայացրել է հանգստի ժամանակ զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները։ «Իզվեստիա»-ն գրում է, որ որպես...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ժողովուրդը վստահության քվե տվեց երկրի նոր իշխանության հռչակած օրակարգին. ՀԱԿ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարությունը է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ.
Աղբյուր` Panorama.am
20:15
Լոնդոնում զբոսաշրջիկին ձերբակալել էին արգելված խաղալիքի պատճառով
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Նիդեռլանդներից մի զբոսաշրջիկի փոքրիկ կախազարդի պատճառով, որը նրանց մոտ կասկածներ է առաջացրել։ Լենտա.ռու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Բելլուչին և Բրունին կրկին պոդիումի վրա են
Իտալական Dolce&Gabbana-ն և Versace-ին Միլանյան նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացրել են  գարուն-ամառ հավաքածուն։ Եվրանյուզը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մերկելը չի մասնակցելու Էրդողանի պատվին Շտայնմայերի կազմակերպած ճաշկերույթին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի մասնակցելու տոնական ճաշկերույթին, որը կազմակերպելու է երկրի ղեկավար Ֆրանկ-Վալտեր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ
«Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
Աղբյուր` Panorama.am
19:34
Մալդիվներում ոստիկությունը ոչնչացրել է բացառիկ ստորջրյա քանդակներ
Դրանք գտնվել են աշխարհի միակ թանգարանում, որը կիսով չափ ընկղմված է ջրի մեջ։
Աղբյուր` Panorama.am
19:22
Խոզերի աֆրիկյան ժանտախտից տուժել են ԵՄ 10 երկրներ
Եվրամիության 10 երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անկա Պադուրարուն, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:11
Դիզայները պոդիում է բարձրացրել երեք կուրծք ունեցող մոդելների
Երեք կուրծք ունեցող երկու մոդել մասնակցել են Միլանում նորաձևության շաբաթվա ընթացքում անցկացվող իտալական GCDS բրենդի ցուցադրությանը: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Քրիստինա Օրբակայտեն տեղափոխվում է ԱՄՆ՝ մշտական բնակության
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն  Ռուսաստանից տեղափոխվում է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Միսս Ուկրաինա-2018»-ը ստի պատճառով զրկվել է թագից
«Միսս Ուկրաինա-2018» Վերոնիկա Դիդուսենկոն զրկվել է իր տիտղոսից՝ մրցույթի կանոնները խախտելու համար։ «Գազետա.ռու»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Կարասինը ՀՀ վարչապետի խորհրդականի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի հարաբերություններին առնչվող հարցեր
«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող արդիական հարցեր»,- շել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։
Աղբյուր` Panorama.am
18:33
Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
Երբ Նիկոլ Փաշինյանը Միացյալ նահանգներից կվերադառնա, մնացած բոլոր հարցերը և խնդիրները քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:28
Անակնկալ հանդիպել են Հայաստանի ու Կանադայի վարչապետերը
Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման...
Աղբյուր` Panorama.am
18:21
«Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը, թե բնակիչները հանուն ինչի ընտրեցին Մարությանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարություն է տարածել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Իտալիայում միգրացիոն կանոնները խստացվել են
Իտալիայի նախարարների խորհուրդը միաձայ հավանության է արժանացրել առաջարկված փաթեթը։
Աղբյուր` Panorama.am
18:02
ՊԵԿ-ն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։
Աղբյուր` Panorama.am
17:55
Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Շարմազանով
«Հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարևորվում են ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:49
Փաշինյանի խորհրդականը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
Հայկակ Արշամյանն ընտրվել է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն։ Այս պահին ՀՀ նախագահի կողմից դեռ նշանակում չի եղել։Հիմնադրամից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Կենդանական և բուսական վերացող տեսակների պահպանման ուղղությամբ Արցախում քայլեր են ձեռնարկվում
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության անմիջական վերահսկողության տակ գտնվող «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր»...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում
«Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բեռլուսկոնին ուզում է առաջադրել իր թեկնածությունը Եվրախորհրդարանի ընտրություններում
Իտալիայի նախկին վարչապետ 81-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել 2019 թվականին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։ tvc.ru...
Աղբյուր` Panorama.am
17:16
Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովին հանդես է եկել որպես գլխավոր բանախոս
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Երթևեկության փոփոխություն Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Մոնսերատ Կաբալյեն հոսպիտալացվել է
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Բարսելոնայում հոսպիտալացվել է։ Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնել են իսպանական...
Աղբյուր` Panorama.am
16:31
ԽԱՊԿ հայտարարությունը՝ ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել ընտրությունների և դրան նախորդող օրը  ԶԼՄ-ների իրավունքների խախտումների...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ստեղծված վիճակը ավտորիտար ճանապարհ գնալու տեսանկյունից խիստ վտանգավոր է. քաղաքագետ
«Խորհրդարանում նոր կուսակցություններ պետք է լինեն։ Դրա բոլոր հնարավորությունները կան»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}