Հասարակություն 18:27 17/04/2018 Հայաստան

Ցուցարարներն այս պահին (լրացված է ըստ ժամանակագրության)

18:05
Մելիք Ադամյան փողոցում ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը՝  նրանց թույլ չտալով մոտենալ ՀՀԿ գրասենյակին: Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին ասաց, որ իրենք ունեն տեղեկություն, թե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սադրիչների խմբեր են ձևավորում, որ մտցնեն ժողովրդի մեջ և ոստիկանների հետ բախումներ լինեն:

«Կոնկրետ մարդու անուն է նշվում՝  Առաքել Մովսիսյան»,- նշեց նա:

Ոստիկաններից մեկն ասաց, որ  նման բան չկա: Փաշինյանը ոստիկաններին  խնդրել ստուգել այդ փաստը՝ հիշեցնելով, որ շարժման մասնակիցներին ասել են՝ իրենք խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցներ են, և որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ ոստիկանների նկատմամբ, ո՛չ բռնություն են գործադրելու, ո՛չ էլ բռնությանը բռնությամբ են պատասխանելու:

17:10
«Սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի և հասնի հաղթական ավարտի»,- այս մասին հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողներից տեղեկացավ, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է ընտրվել 77 կողմ, 17 դեմ ձայներով:  

Լրագրողի հարցին, թե որն է լինելու հանգուցալուծումը, եթե արդեն կա վարչապետ և կառավարություն է ձևավորվում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանգուցալուծումը պետք է լինի քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունը: 

«Դա կհանգեցնի պետական կառավարման համակարգի կաթվածահար լինելուն: Այսինքն՝ պետական կառավարման համակարգը չպետք է կարողանա աշխատել»,- նշեց նա:
Հարցին, թե ի վերջո կառավարական շենքերը որքան ժամանակ են շրջափակված մնալու, Փաշինյանը պատասխանեց. «Ինչքան կարողանանք, այդքան էլ կպահենք»:

16:51
 Նիկոլ Փաշինյանը շարունակում է ցուցարարների հետ քայլել կենտրոնական փողոցներով, ցուցարարներին տեղեկացնում, որ գնում են Հանրապետության հրապարակ, քանի որ տեղեկություններ ունեն՝ իշխանությունը որոշել է խաղաղ հավաքը ցրելու հիմքեր ստեղծել:

«Դրա համար նրանք բազմաթիվ սադրիչների խմբեր են ստեղծել, որոնք ոստիկանության հետ համագործակցելով պետք է փորձեն ժողովրդին ուղղորդել բռնությունների և անկարգությունների, որպեսզի նրանք կարողանան ժողովրդին ցրելու հիմք ձեռք բերեն: Բայց Դուք տեսնում ենք, մեր ցույցն այնքան կազմակերպված է, որ նույնիսկ դեմքի արտահայտությամբ կարող ենք  ճանաչել ցույցի մասնակիցներին: Խնդրանքս՝ ցուցաբերեք հատուկ զգոնություն և չտրվեք սադրանքներին, հակառակը՝ դուրս բերեք սադրիչներին: Ժողովուրդ ջան, չտրվեք սադրանքներին»,- հորդորեց Նիկոլ Փաշինյանը:

16:15
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը մեկժամյա հանգստից հետո այժմ շրջայց է կատարում Երևանի փողոցներում: Նա ցուցարարներին հորդորում է խաղաղ գործողություններ անել և կոչ է անում բոլորին հավաքվել Հանրապետության հրապարակում:

Այժմ բոլոր ուղղություններով ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
Փաշինյանը նաև նշեց, որ իրենք սադրիչների մասին տեղեկություն ունեն: Դա, ըստ նրա,  իշխանությունների պլանն է, որպեսզի այդպիսով խափանեն հանրահավաքը:

15:08
Հաղթանակ կամուրջի մոտ ոստիկանական լրացուցիչ ուժեր եկան և շրջափակեցին ցուցարարներին: Դեպի կամուրջ շարժվող մեքենաների մեջ կար դպրոցահասակ մի երեխա, որին դուրս բերեցին մեքենայից՝ նրա անվտանգության նկատառումով:
  
Ոստիկանները հեռացրեցին արգելապատնեշները: Մի պահ լարված վիճակ էր այդ հատվածում, թե ցուցարարները, թե ոստիկանները միմյանց հանգստության կոչեր էին անում:Հաղթանակ կամուրջում երթևեկը վերսկսվեց, ոստիկանները արգելապատնեշ են ստեղծել, որպեսզի ցուցարարները հնարավորություն չունենան առաջ գնալ:

«Ձեր էրեխեքի պես էրեխա ենք, ինչի եք էդպես անում»,- ասում են երիտասարդները:

15:00
Ցուցարարները արգելապատնեշներ տեղադրեցին Հաղթանակ կամուրջից Երևանի քաղաքապետարան տանող ճանապարհի հատվածում: Ոստիկաններից մեկն ասաց՝ հնարավոր է, որ ծանրությունից կամուրջը փլվի: Ցուցարարներն էլ ոստիկաններին ասացին, որ կամուրջը վերևից փակեն, որ խնդիրներ չլինեն:

14:50
Այս պահին ցուցարարները փակել են Հաղթանակի կամուրջը: Ոստիկանները հորդորում են ճանապարհը բացել,  իսկ մարդիկ վանկարկում են՝  «Մենք ենք տերը մեր երկրի», «Ոստիկան միացիր»:

Ցուցարարներին մոտեցավ մի մեքենա, որի վարորդն ասաց, որ մեքենայում հիվանդ երեխա կա: Նրանք թույլ տվեցին, որ մեքենան առաջ շարժվի: Այնուհետև դիմելով կամուրջի վրա կանգնած մեքենաների վարորդներին՝ կոչ արեցին միանալ իրենց:

14:10
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական գերատեսչական շենքերի մոտ սկսում են նստացույցերը,  որտեղ հնարավոր է շրջափակելու են:
«Մենք հայտարարել ենք ժողովրդական հեղափոխության մեկնարկի մասին և հիմա այդ հեղափոխությանը հաղթանակ բերելու մարտավարություն ենք որդեգրում: Մի քանի պետական գերատեսչությունների շենքերի մուտքերը նստացույցի միջոցով շրջափակված են: Մեր խնդիրը պետական համակարգի աշխատանքը կաթվածահար անելն է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս պահին փակ է Դատախազության, Արդարադատության, Կրթության և գիտության, Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումներ,  նախարարությունների, ՏՄՊՊՀ-ի, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի շենքերը:

«Նստացույցի մասնակիցներին հրահանգվել է, որ եթե այդ շենքերի դռները բացվեն, ապա մեր կողմնակիցներից երկուսը պառկում են դռների արանքում, մյուսները ներս են մտնում և առանց որևէ բռնության, ներսում սկսում են նստացույց անել: Հետո դռները պահում են և մենք հարյուրներով մտնում ենք ներս: Այսպիսով, կաթվածահար ենք անում  նրանց աշխատանքը: Այսինքն՝ եթե դատախազությունը, ԿԲ-ն կամ մյուս գերատեսչությունները չգործեն, Սերժ Սարգսյանը կառավարելու ոչ մի բան չի ունենա»,- ասաց Փաշինյանը:



13:38
Ցուցարարները շրջափակում են կառավարական շենքերը
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ շարունակում է կառավարական շենքեր շրջափակել: Նա մեկ անգամ ևս շեշետեց, որ այսօրվա 18:30-ին անցկացվելիք հանրահավաքը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

«Հրապարակը պետք է լցվի մարդկանցով»,- նշեց նա:

Այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին դեպքի ՀՀ կենտրոնական բանկի շենք, նստեցին մուտքի աստիճաններին: Ուսանողների մի մասն էլ ՀՀ արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների շենքի մոտ են: Նրանք աշխատակիցներին կոչ են անում միանալ իրենց երթին:










13:28
Նիկոլ Փաշինյանը երթի ժամանակ պարբերաբար հայտարարում է, թե շարժման մասնակիցները որ փողոցներն են փակել: Ըստ նրա՝ տարբեր ուղղություններով քաղաքացիները միանում են իրենց:

«Այսօր՝ 18։30-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը», - հայտարարեց Փաշինյանը և կոչ արեց բոլորին տեղեկացնել դրա մասին։

13:09
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, այնուհետև՝ Պետական եկամուտների կոմիտեի շենք: Բոլոր շենքերը կողպված են: Փաշինյանը բոլոր շենքերի մոտ կամավորների է թողնում և շարունակում ճանապարհը:
«Բռնությունը բացառում ենք, ոչ մի բան չենք ջարդում», - ասաց նա։

12:55
Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները սկսեցին երթը, որպեսզի շրջափակեն կառավարական շենքերը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ գյուղերում էլ շրջափակեն գյուղապետարանների, քաղաքներում՝ քաղաքապետարանների շենքերը. «Մենք պետք է ցանցային պայքար սկսենք, Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելու Հայաստան, կառավարելի ժողովուրդ: Կեցցե՛ ժողովրդական թավշյա հեղափոխությունը, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Նա նաև նշեց, որ շարժվում են առաջ, բայց  չեն ասելու, թե որ շենքն են շրջափակելու. «Գնանք, տեսնենք` ինչ հարմար շենք կա: Սա շենքերի շրջափակման գործընթաց է, ոչ թե գրավման կամ այլ բան, բողոքի խաղաղ, ոչ բռնի զանգվածային գործողություններ են»:

12:45
Գործողություններ կանենք բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Անելիքների մասին խոսելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները: Նա հիշեցրեց, թե փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն ինչպես է իրեն ծանուցել հավաքների դադարեցման մասին ոստիկանության որոշումը, սակայն ինքն այդ թուղթը պատառոտել է: Այդ պահից սկսած, ըստ նրա, իրավիճակը լարվում էր, խաչմերուկներ փակողներին, ուսանողների  բերման էին ենթարկում, հետո սկսեցին երթը, որը գնալով մեծացել է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց ճկուն մարտավարությունը պետք է շարունակվի. «Մենք հիմա պետք է ճկուն գտնվենք: Նրանք հիմա ՀՀ-ի ամբողջ ուժային կառույցները հավաքել են Ազգային ժողովի մոտ և մեզ են սպասում, բայց մենք ուրիշ բան կանենք: Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ և գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ:

Ըստ նրա՝ որտեղ իրենց հաջողվի ներս մտնել, ապա կմտնեն և նստացույց կանեն, իսկ որտեղ չի հաջողվի՝ նստացույց կանեն մուտքերի դիմաց և ոչ մեկին թույլ չեն տա ներս մտնել, իսկ դուրս եկողներին էլ կթողնեն միայն իրենց միանալու պայմանով:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը  լինելու է ոչ բռնի, բաց ձեռքերի պայքար:

«ԱԺ-ում կատարվող իրադարձություններն այլևս չպետք է ազդեցություն ունենան Հայաստանի քաղաքական կյանքի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

12:40
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ տրվում է  ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկը:

Փաշինյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց, թե այս պահին ինչ է կատարվում հանրապետությունում:

«Ազգային ժողովում արդեն իսկ սկսել է խամաճիկային նիստը, իսկ հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են: Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է և փակված է Իջևան-Երևան մայրուղին: Վանաձորում զանգվածային դասադուլ է, Երևանում դասադուլ է և ճանապարհներ են արգելափակված, Կապանում և Մեծամորում դասադուլ է, այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են Արտաքին գործերի նախարարի ավտոմեքենան:

Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ՝ ժողովրդական ոչ բռնի,  թավշյա հեղափոխության մեկնարկը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Եգիպտոսում բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը
Դրա ներսում հայտնաբերվել է 3 մումիա, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել սարկոֆագ թափանցած խոնավությունից:
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱՄՆ-ում որոշել են վաճառել Նիլ Արմստրոնգի անձնական իրերը
Հիմնական արժեքավոր լոտը լինելու է տիեզերագնացի հավաքածուից ոսկե դրամը։
Աղբյուր` Panorama.am
19:44
Կինոյի պատմության մեջ լավագույն չարագործները
The Hollywood Reporter ամսագիրը հրապարակել է կինեմատոգրաֆի պատմության մեջ 25 լավագույն չարագործների ցանկը:
Աղբյուր` Panorama.am
19:33
Սիրիա ավելի քան 232 հազար փախստական է վերադարձել
Անցած երկու ամիսների ընթացքում արտասահմանից վերադարձել է 1207 մարդ։
Աղբյուր` Panorama.am
19:28
Բրիտանացի պատմաբանը գիրք է գրել, թե ինչպես խորհրդային զինվորներին թույլ չտվեցին ուտել ձիերին
Թեման և հրապարակման ժամանակը Ֆելտոնը պատահական չի ընտրել։
Աղբյուր` Panorama.am
19:15
«Ֆուկուսիմայից» առաջացած ռադիոակտիվ ամպը վարակել է կալիֆորնիական գինին
Գիտնականները հետազոտել են կարմիր և վարդագույն գինիները, որոնց համար հումք է ծառայել 2009-12 թվականներին հավաքված խաղողը:
Աղբյուր` Panorama.am
19:07
«Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրության ժամանակ «անհավանական ինչ-որ բան տեղի ունեցավ». Ղազանչյան
«Ստոբի» ամֆիթատրոնում հուլիսի 19-ին կայացել է Հակոբ Ղազանչյանի բեմադրած Արիստոֆանի «Լիսիստրատե»-ի ներկայացման պրեմիերան:
Աղբյուր` Panorama.am
19:04
Պուտինը խոստացել է քննարկել մարզադաշտերում գարեջուր վաճառելու հարցը
«Ես, որպես մահմեդական, ամաչում եմ գարեջրի մասի խոսել, սակայն մտածում եմ մեր ուղղափառ եղբայրների մասին»,- ասել է Միննիխանովը։
Աղբյուր` Panorama.am
18:56
Մեքսիկայում մեկ օրում երեք պաշտոնյա է սպանվել
Նախօրեին Մեքսիկայում սպանվել է Միչոական նահանգի Բուենավիստա քաղաքի ընտրված քաղաքապետը։ Ռիա նովոստին, հղում անելով Excelsior-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Շահագրգռված ենք խորացնելու և ամրապնդելու հայ-բելգիական արդյունավետ համագործակցությունը. ՀՀ նախագահ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Աղբյուր` Panorama.am
18:37
Sotheby's-ը վաճառելու է դերասան Ռոբին Ուիլյամսի իրերի հավաքածուն
Վաճառքից ստացված գումարի մի մասը տրվելու է հասարակական կազմակերպությանը, որին ժամանակ օգնել է Ռ.Ուիլյամսը։
Աղբյուր` Panorama.am
18:28
Սպասվում է անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ը կնվազի 2-3 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
18:13
ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին
Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:
Աղբյուր` Panorama.am
17:59
Կանայք վստահել են հեռախոսի հակաբեղմնավորիչ հավելվածին և հղիացել
Աբորտի դիմած 668 կանանցից 37-ը անցանկալի հղիության մեջ մեղադրել են հենց այս հավելվածին։
Աղբյուր` Panorama.am
17:49
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը վերականգնվել է
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Երկու ամսվա նպաստի գումարը՝ նպաստ ստանալու համար
Ոստիկանության  ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գերմանիայում ավտոբուսի վրա հարձակում գործած անձին մեղադրանք է առաջադրվել
Կալանավորված անձը 34-ամյա իրանցի է , ով վաղուց է Գերմանիայում բնակվում, գերմանական անձնագիր ունի։
Աղբյուր` Panorama.am
17:14
Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ստեփանավանի քաղաքապետի որդուն ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝...
Աղբյուր` Panorama.am
16:52
Երևանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում աշնանը կանցկացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես....
Աղբյուր` Panorama.am
16:38
Ավստրալացի տղան գիրացել է մինչև 178 կիլոգրամ
Տղայի հետ աշխատում են Ավստրալիայի լավագույն բժիշկները։
Աղբյուր` Panorama.am
16:21
Սպանվել է Ջորջ Բուշ-ավագի սրտաբանը
Բժիշկը նշված տարածքում առավոտյան ժամը 9-ին հեծանիվ է վարել, երբ մեկ այլ հեծանվորդ կրակել է նրա ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
16:01
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը
Ֆուտբոլային ակումբն ուրախությամբ է ընդունել Վանեցյանի պատրաստակամությունը՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի ընտրություններին։
Աղբյուր` Panorama.am
15:41
Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները
Հորդանանի հայ համայնքն իր ամենադժվար պահն է ապրում՝ ազգային միակ հայկական դպրոցի փակման որոշում է կայացվել: Համայնքի անդամներից Մարալ Ներսիսյանը...
Աղբյուր` Panorama.am
15:32
ՊԲ. Առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը
Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:18
Գյուղը զարգացնելու փոխարեն, գումարները յուրացրել են
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչոյին
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սահմանամերձ Բաղանիստում հարաբերական անդորր է. գյուղացին սկսել է ցորենի բերքահավաքը. համայնքապետ
«Բերքը նորմալ է, վատը չի, բայց վերջին մեկ շաբաթվա անձրևը ցորեն հատիկի վրա թեթևակի ազդեցություն թողել է»,- ասաց համայնքապետը։
Աղբյուր` Panorama.am
14:47
Ինքնավթար Երևան-Իջևան ճանապարհին. 2 զոհ և 1 վիրավոր
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Աղբյուր` Panorama.am
14:38
Հայտնի մարդկանց շրջանում ամենահայտնի ամառային զբոսաշրջային ուղղությունները
Ամերիկյան Vogue հրատարակչության լրագրողները վերլուծել են հայտնի մարդկանց Ինսթագրամներն ու պարզել 2018-ի ամենահայտնի ամառային զբոսաշրջային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
14:36 20/07/2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}