Ռուսաստանում ծխող ու ալկոհոլ օգտագործող հղիներին կտուգանեն
Ռուսաստանում առաջարկում են հղի կանանց վարչական պատասխանատվության ենթարկել՝ ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործման համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նման փոփոխություններ առաջարկող օրինագիծ է ներկայացրել պատգամավոր Վլադիմիր Պետրովը: Իբրև պատիժ՝ պատգամավորն առաջարկել է 4-5 հազար ռուբլի տուգանք և կանխարգելիչ հաշվառման տակ վերցնել:
Այս նախագծով առաջարկվում է հաստատել, որ ալկոհոլ կամ ծխախոտ ձեռք բերել ցանկացող կնոջից վաճառողը պետք է պահանջի փաստաթուղթ, որը հավաստում է՝ կինը հղի չէ: Նշված պահանջներին չենթարկվող վաճառողները նույնպես կտուգանվեն: Իրավաբանական անձանց համար նվազագույն պատժաչափը միլիոն ռուբլի է: