Ռուսաստանում հայազգի գործարար է ձերբակալվել
«Ռոսսգոստրախ» ապահովագրական ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովը ձերբակալվել է: Նա մեղադրվում է հափշտակություն կատարելու համար: «Վեստի.ռու»-ն գրում է, որ նա ձերբակալվել է ապրիլի 18-ին։
Միևնույն ժամանակ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները «Ռոսգոսստրախ Ժիզն» Կադաշևսկի մերձափնյա շրջանի կենտրոնական գրասենյակում իրականացրել են հետաքննական գործողություններ, որոնք կապված չեն ընկերության գործունեության հետ:
Աղբյուը նշում է, որ այս տարվա ապրիլին «Ռոսգոսստրախը» մեղադրել է նախկին ղեկավարությանը՝ հափշտակությունների գործով։ Մի շարք քաղաքացիական հայցեր է ներկայացրել իրավաբանական անձանց և մենեջերների դեմ: «Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատերն է եղել Դանիլ խաչատուրովը, ում փաստաբանը հաստատել է Սերգեյ Խաչատուրովի ձերբակալությունը։