Քաղաքական 19:01 19/04/2018 Հայաստան

Ցուցարարները կառավարության շենքի դիմաց են (լրացված ըստ ժամանակագրության)

18:49
Ցուցարարները կառավարության շենքի դիմաց են: Մեծաթիվ ոստիկաններ շարունակում են փակ պահել  կառավարության շենքի մուտքը:

17:30
Ավելի քան 3 ժամ ընդհատված երթը շարունակվեց: Ցուցարարները թմբուկների ներքո շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի է ունենում գործադիրի նիստը: Դա Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնի ստանձնումից հետո  առաջին նիստն է:
Կառավարության շենքը շրջապատված է մեծաթիվ ոստիկաններով, բացի այդ, ոստիկանությունը հատուկ ուժեր բերեց՝ կենտրոնացնելով Կառավարության շենքի տարածքում:




14:22
Մինչ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդը հանգստանում է, ցուցարարները քոչարի են պարում:

14:08
Երևանի քաղաքապետարանի շենքի առաջ ոստիկանները պատնեշ են կազմել՝ թուլ չտալով ցուցարարներին մոտենալ շենքին: Նրանք Փաշինյանի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Մանկական այգի, որտեղ էլ նստեցին հանգստանալու:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով կբացատրի ոստիկանական գործողությունները, ըստ որի՝ բերման են ենթարկում տասնյակ քաղաքացիների՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սիրով, սիրով եմ բացատրում»:

Դիտարկմանը՝ սիրելո՞վ են մարդկանց ժամերով ոստիկանությունում պահում, Փաշինյանն արձագանքեց. «Այո, քանի որ նրանք, որոնք բերման են ենթարկվում, երեք ժամ հանգստանալու հնարավորություն են ստանում»:  

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդը խնդրեց, որ իրեն հնարավորություն տան փոքր-ինչ հանգստանալ:

«Ճիշտ է, լուրեր են պտտվում, որ ես ընդհանրապես չեմ հոգնում, բայց հավաստիացնում եմ՝ այդպես չէ»,- նշեց նա:

13:50
Ոստիկանները  ուժով բացեցին Արշակունյաց պողոտան, որը փակ էր մի շարք ցուցարարների կողմից:  Ոստիկանները շարունակում են հսկել տարածքը, որպեսզի ցուցարարները կրկին այն չփակեն: Զուգահեռ երթը շարունակվում է Իսակովի պողոտայում: Ցուցարարներն արդեն հասել են Հաղթանակի կամուրջ, մի մասն էլ՝  Երևանի քաղաքապետարանի մոտ:

13:01
Երթի մասնակիցներն արդեն հասել են Իսակովի պողոտա: Նրանք տեղեկացնում են, որ երթի վերջից ոստիկանները երիտասարդների են բերման ենթարկում:



«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քանի  որ ոստիկանությունը հետ մնացած ցուցարարներին տանում է, ապա  կփակեն Իսակովի պողոտայի երկու երթևեկելի գոտիները՝ մինչև ազատ արձակեն  բոլոր բերման ենթարկվածներին։


















12:44
Ցուցարարները Փաշինյանին հայտնեցին, որ երթի մասնակիցներին մեքենաներով տանում են ոստիկանություն: Փաշինյանն ասաց, որ ողբերգություն չկա:

«Ոչինչ, կտանեն, կհանգստանան, դուրս կգան: Մենք խումբ ունենք, որոնք բերման ենթարկվածներով զբաղվում է»,- նշեց նա:

Նաև հայտարարեց, որ բերման ենթարկվածների մասին ամբողջ տեղեկությունը փոխանցեն այդ խնդրով զբաղվող Արայիկ Հարությունյանին և նշեց նրա հեռախոսահամարը՝  093 39-40-90:

Ցուցարարները շարունակում են քայլել: Այժմ նրանք Երևանյան լճի մոտ են:

12:30
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ հասան Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ:  Քայլերթի մասնակիցները նստեցին գետնին՝ հանգստանալու:

Փաշինյանը տեղեկացրեց, որ իրեն լրագրողները փոխանցում են՝ Վարդենիսում դպրոցականները դասադուլ են հայտարարել և միանում են իրենց շարժմանը: Այս լուրը ցուցարարները ծափերով ընդունեցին։













11:50
Ցուցարարները Արշակունյաց պողոտայով շարժվում են դեպի Բագրատունյաց պողոտա՝ Երրորդ մաս: Երթևեկությունը միակողմանի փակ է:

















11:24

«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական պատի առաջ կանգնելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց նպատակն է առևտուր անել: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի ղեկավարությունը դիմել է ոստիկանությանը, որ իրենց անվտանգությունը պահպանեն:

Ոստիկանների հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանի հետ մուտք գործեց «Փեթակ» առևտրի կենտրոն:

«Ժողովուրդ ջան, դեմ չե՞ք ես գնամ, սուջուխ առնեմ գամ»,- ասաց նա:

Մի քանի րոպե հետո նա դուրս եկավ առևտրի կենտրոնից՝ սուջուխը ձեռքին:

Ցուցարարները երթը շարունակեցին:

11:05
Ցուցարարները Արշակունյաց պողոտայով իջնելիս Նիկոլ Փաշինյանի առաջարկով մտան Սուրմալու տոնավաճառ՝ աշխատողներին իրազեկելու, որ այսօր ևս տեղի կունենա հանրահավաք: Փաշինյանը կոչ արեց տոնավաճառի աշխատակիցներին դուրս գալ փողոց և տեր կանգնել իրենց իրավունքին, հաղթանակին:

Երթի մասնակիցները հասան «Փեթակ» առևտրի կենտրոն, որի մուտքի առջև կանգնած են մեծ թվով կարմիր բերետավորներ: Նրանք փակել են մուտքը և թույլ չեն տալիս երթի մասնակիցներին առաջ գնալ: Լարվածություն առաջացավ ցուցարարների և ոստիկանների միջև, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է մուտք գործի և առևտուր անի «Փեթակ»-ում:  

Հատուկ ջոկատայինները թույլ չտվեցին նրանց մուտք գործել առևտրի կենտրոն: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առևտրի կենտրոնի մյուս մուտքերը փակել:

10։55
«Իմ քայլը» նախաձեռնության անդամները երթը շարունակում են Արշակունյաց պողոտայով: Առաջին անգամ է, որ երթի մասնակիցներն այս ուղղությամբ են գնում:

«Դուրս արի փողոց և տեր կանգնիր քո հայրենիքին, քո իրավունքին, քո հաղթանակին»  վանկարկումներով երթի մասնակիցները անցորդներին, վարորդներին, «Սուրմալու» տոնավաճառի աշխատողներին կոչ են անում իրենց միանալ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա հավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում: 

Քայլերթին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

10։36
Նիկոլ Փաշինյանը Խանջյան փողոցում հայտարարեց, որ մարտավարությունը փոխում են՝ ոչ թե ճանապարհը փակում են, այլ մեկ ուղղությունը բաց են թողնում, որ  այդ կերպ վարորդները կարողանան ճանապարհի մի ուղղությամբ անցնել և մեքենաների ազդանշաններով մասնակից լինել Սերժ Սարգսյանին դեմ շարժմանը:

Երթի մասնակիցները հասել են  Արշակունյաց պողոտա:

 10:15
«Ժողովրդական հեղափոխությունը այնպիսի բան է, որ նոր կարգախոսներ են ծնվում, և քանի որ ոստիկանները ուժ կիրառեցին, մեր շարժումը պետք է որդեգրի նոր կարգախոս»,- Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հավաքվածներին ասաց Նիկոլ Փաշինյանը և դիմելով ոստիկաններին վանկարկեց. «Քայլ արա, զենքդ դիր վայր»:  Նրան միացան ցուցարարները:

Նա շնորհակալություն հայտնեց այդ կարգախոսի հեղինակին:

Փաշինյանն այնուհետև զրուցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, վերջինս ասաց, որ ցուցարարները անհամաչափ սահմանափակում են այլոց իրավունքները, հետևաբար, իրենք էլ են սահմանափակող գործողություններ անելու:

Փաշինյանը ցուցարարների հետ «Քայլ արա, զենքդ դիր վայր», «Ոստիկանը մերն ա» վանկարկումներով լքեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքը, Վերնիսաժով քայլեցին դեպի Խանջյան փողոց:

10:00
Ցուցարարների մոտ է ժամանել շտապօգնությունը: Ականատեսների վկայությամբ՝ ցույցի մասնակից մի աղջիկ քթի շրջանում վնասվածքներ է ստացել ոստիկանի հարվածից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը խոստացավ՝ մեղավորը կպատժվի:

Ցուցարարները «Քայլ արա, զենքդ դիր վայր» կոչով դիմեցին ոստիկաններին:

Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 17 քաղաքացի:





9:57
Իմ քայլը» շարժումը շարունակում է շրջափակած պահել կառավարական շենքերը։ Մի քանի ցուցարարների ոստիկանները բերման ենթարկեցին, նրանց թվում է Դավիթ Պետրոսյանը:

9:55
Նախարարությունների շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մինչ այդ դիմելով շարքային ոստիկաններին, Փաշինյանն ասաց. «Ո՞ւմ եք դուք պաշտպանում, շաբաթ-կիրակի գնում եք ցեմենտ-բիտոն անում, ինչքա՞ն աշխատավարձ եք դուք ստանում, մտածե՞լ եք այս մասին»:

Օսիպյանն արձագանքելով նրա հայտարարություններին, ասաց. «Նրանք են ընտրել իրենց աշխատանքը»:

9։18
Այսօր վաղ առավոտից, խոստացածի պես, Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում էին:

Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ երեկ՝ հանրահավաքի ավարտից հետո հեռախոսազրույց է ունեցել SOAD խմբի հայազգի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ, և որ վերջինս հայտնել է՝ միանշանակ աջակցում է գործընթացին, իսկ գալ-չգալու մասին կհայտարարի:

«Եղբայրաբար զրուցեցինք, կարծես վաղուցվա ծանոթներ լինեինք»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իր տեղեկություններով Կառավարության նիստը հետաձգվել է:

Ցուցարարները երթով հասան նախարարությունների շենք, փորձեցին աշխատակիցներին թույլ չտալ՝ մուտք գործել շենք: Ոստիկանները շրջափակել էին նախարարության շենքի մուտքերը: Նրանք սկսեցին բերման ենթարկել առաջին շարքերում նստած ուսանողներին:

Ցուցարարները փորձեցին խոչընդոտել, նրանք շրջափակել էին Ոստիկանության մեքենան, որը փորձում էր տեղափոխել բերման ենթարկվածներին: Ցուցարարներից մեկն էլ պառկել էր ոստիկանական մեքենայի տակ:

Ցուցարարներին չհաջողվեց շրջափակել Կառավարության 3-րդ մասնաշենքը: Ոստիկանները վահաններով շղթա կազմեցին և բացեցին շենքի մուտքը:










 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:42
Վաղ առավոտյան խուզարկում են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}