Կրակել են ամերիկյան դպրոցներից մեկի վրա
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տեղի դպրոցի վրա։ «Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ ուսանողներից մեկը վիրավորվել է, հարձակվողը կրակել է նրա ոտքին: Տուժողին բժշկական օգնությունէ ցուցաբերվել։ Կասկածյալը ձերբակալվել է։ Աշակերտներին տեղափոխվել են տեղի եկեղեցի, որտեղից ծնողները կարող են գալ և տանել երեխաներին։
Իշխանությունները տեղացիներին խնդրում են խուսափել միջադեպի տարածքում գտնվելուց։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հարակից հրապարակումներ`
- Սթերլիթամակի դպրոցի վրա հարձակվող դեռահասին ձերբակալել են
- Ֆլորիդայի դպրոցականները դեմ են թափանցիկ ուսապարկեր կրելուն
- Ֆլորիդայի ուսուցիչները զենք կրելու իրավունք կստանան
- Ֆլորիդայի դպրոցի ոստիկանը հրաժարական է տվել «վախկոտության» մեղադրանքներից հետո
- Պերմի դպրոցում տուժածների թիվը հասել է 15-ի