Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով պաղեստինցիներ են զոհվել
Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով Գազայի հատվածում երկու պաղեստնցի է զոհվել, 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մահացածները 24 և 25 տարեկան են:
Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն չորս շաբաթ է, ինչ իրականացվում են «Վերադարձի մեծ երթ» խորագրով բողոքի ակցիաներ: Բողոքի ակցիայի առաջնորդներն այդպիսով ցանկանում են ուշադրություն հրավիրել պաղեստինցիների խնդիրներին, որոնց հանդիպել են Իսրայելի տարածքում: Կազմակերպիչների խոսքով, բողոքի ակցիաները կավարտվեն մայիսի 15-ին բազմահազարանոց երթով:
Ակցիաների ողջ ընթացքում զոհվել է 28 պաղեստինցի, մի քանի հարյուր մարդ վիրավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին