Հասարակություն 14:34 20/04/2018 Հայաստան

Ոստիկանները Հալաբյան փողոցից դուրս են հանել բեռնատարները (լրացվում է ըստ ժամանակագրության)

14:30


Արշակունյաց պողոտում մեծ թվով ոստիկաններ կան: Նրանք թույլ չեն տալիս «Սինոփսիս Արմենիա» ընկերության և այլ ընկերությունների աշխատակիցներին փակել ճանապարհը: Սակայն մի մեքենա հորիզոնական կանգնել է ՝ փորձելով փակել ճանապարհը: Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, բայց վարորդն անդրդվելի է: Ոստիկանները փորձեցին մեքենան շարժել: Այստեղ ժամանեց ՃՈ տեսուչը և վարորդին հորդորեց մեքենան դուրս բերել, հակառակ դեպքում այն դուրս կհանեն տեխնիկայի միջոցով:

14:10
Ոստիկանները Հալաբյան փողոցից դուրս են հանել բեռնատարները: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ երեք բեռնատարի վարորդները անջատել են մեքնենաների շարժիչները, կողպել դռներն ու միացել «Իմ քայլը» շարժմանը:





14:00

Նիկոլ Փաշինյանը բեռնատարների վարորդներին թևանցուկ քայլերթով շարժվում է դեպի Սեբաստիա փողոց: 
Նա ցուցարարներին պարբերաբար կոչ է անում հարգալից վերաբերմունք ցուցաբերել ոստիկանների նկատմամբ:
Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Ժամը 19:00-ին  հավաքվում են Հանրապետության հրապարակում: 
Մի շարք ճանապարհները շարունակում են փակ մնալ:

14:00
Նիկոլ Փաշինյանը բեռնատարների վարորդներին թևանցուկ քայլերթով շարժվում է դեպի Սեբաստիա փողոց: Նա ցուցարարներին պարբերաբար կոչ է անում հարգալից վերաբերմունք ցուցաբերել ոստիկանների նկատմամբ:

Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Ժամը 19:00-ին  հավաքվում են Հանրապետության հրապարակում: Մի շարք ճանապարհները շարունակում են փակ մնալ:

13:37
Այս պահին կաթվածահար է  Կիևյան կամուրջի և Հալաբյան փողոցի երթևեկությունը: Համալիրի մոտ կայանված էին երեք բեռնատարներ: Նիկոլ Փաշինյանը քայլերթի ընթացքում տեսնելով բեռնատարները՝ շարժվեց այդ ուղղությամբ: Նա ողջագուրվեց վարորդների հետ, և առաջարկեց փակել ճանապարհը:


Այսպիսով, բեռնատարներով փակեցին ճանապարհը: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարորդներին ասաց, որ սխալ բան են անում: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց հավաքվել վարորդների շուրջը և նրանց հետ միասին շարունակում են երթը:

13:24
Երիտասարդները երթը շարունակում են Գրիգոր Լուսավորիչ փողոցով: Երթևեկությունը կաթվածահար է եղել: Արշակունյաց պողոտայի մի հատվածը, որը փակվել էր «Սինոփսիս» և այլ ընկերությունների աշխատակիցների կողմից, այս պահին  ոստիկանների միջամտությամբ բացվել է, իսկ վարորդները ազդանշաններով ողջունում են  նրանց:

Նիկոլ Փաշինյանն էլ ցուցարարների հետ հասել է Հալաբյան փողոց, բայց  դեռ հստակ  չի հայտարարվել, թե որ ուղղությամբ են շարժվում:

13:11
Երիտասարդները քայլերթով շարժվում են Խանջյան փողոց: Վարորդները ազդանշաններով ողջունում են ցուցարարներին: Չնայած հորդառատ անձրևին այս պահին երթեր են ընթանում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Արշակունյաց պողոտան նույնպես լի է ցուցարարներով: «Սինոփսիս» ընկերության աշխատակիցները դուրս են եկել և փակել փողոցը:

12:50
Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցների հետ հանգստանում է  «Արմենիա» ԲԿ-ի  հարակից այգում: Իսկ երիտասարդներն այս պահին քայլերթով շարժվում են Վարդանանց փողոցով: Նրանց հետ է «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

12:22
Մայրաքաղաքի տարբեր փողոցներում երիտասարդները «Միացեք, միացեք» վանկարկումներով երթ են իրականացնում: Մաշտոցի պողոտայով շարժվում են Ամիրյան խաչմերուկ: Նիկոլ Փաշինյանն էլ ցուցարարների հետ քայլում է  Եղվարդի խճուղով:

11:55
Դավիթաշենում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առանձին երևույթներ կլինեն, բայց ոստիկանության վերաբերմունքը ամեն րոպե, ամեն ժամ փոխվում է:

«Ես համոզված եմ, որ նրանք  մեր առաջ բացելու են Բաղրամյան 26-ի դռները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, Փաշինյանն  ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով:

Անդրադառնալով իշխանության հետ երկխոսությանը՝  «Իմ քայլը» շարժման առաջնորդը բացառեց դա. «Հայաստանում բայց իշխանություն կա՞, որ երկխոսենք, Հայաստանում այլևս իշխանություն չկա, Հայաստանում իշխանությունն այլևս ժողովուրդն է»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է հրավիրել երկխոսության, Փաշինյանը պատասխանեց. «Արմեն Սարգսյանը որևէ բան առաջարկելուց առաջ  պետք է կատարի իր պարտավորությունն իմ առաջ ստանձնած: Նա պետք է ցույց տա տեղեկանք, թե որ թվին է ինքը հրաժարվել Մեծ Բրիտանիայի  քաղաքացիությունից։

11:50
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել Ազատության պողոտայից, որտեղ երևում է՝ ինչպես են ցուցարարները փախչում  ոստիկանական «Երազ» մակնիշի մեքենայից: Ոստիկաններին չի հաջողվում նրանց հետ բերել։

Երևան-Աբովյան ճանապարհահատվածում ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը, նոր ուժեր են կենտրոնացվում մայրուղում ադ հատվածում: 

Ճանապարհին մի մեքենա էր կայանել, որ վարորդի ներկայացրածի՝ փչացել էր: Ոստիկանները հրելով այն դուրս բերեցին ճանապարհից: Վարորդը, որը անունը Մանվել է, ցույցերի ժամանակ հայտնի տղան է, որ իր ծանոթ ոստիկան Աշոտին ցուցարարների կողմն անցնելու կոչ էր անում: 

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե Աշոտի հետ հանդիպե՞լ է, Մանվելն ասաց, որ Աշոտը դեռ տուն չի եկել, ոչ էլ ընտանիքի անդամներն են տանը:

Հարցին, թե իր կոչն ինչ-որ բան փոխե՞ց, նա պատասխանեց. «Այնքանով բան փոխեց, որ ոստիկաններից շատերը դիմակով են կրում, որ շատերը չճանաչեն»:

Լրագրողի հետ զրուցելու ժամանակ նրանց մոտեցան քաղաքացիական հագուստով անձինք  և Մանվելին բերման ենթարկեցին:
 


10:45

Ցուցարարները Նիկոլ  Փաշինյանի ուղեկցությամբ  շարժվում են Դավթաշենի կամրջով:

10:30
Գյուլբենկյան փողոցում ցույցի մասնակիցներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Մի քանի ժամ չենք տեսնում արդեն կարոտում ենք»,- կատակեց Օսիպյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Արդեն ուրախանում ենք իրար տեսնելուց»:
Փոխստիկանապետը հետաքրքրվեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, արդյոք վիրակապը փոխե՞լ են, կարերը չե՞ն քանդում:

Հարցին, թե ինչ է ծրագրում Փաշինյանը, վերջինս պատասխանեց. «Ճիշտն ասած՝ «թավշյա հեղափոխություն» ենք ծրագրում»:

Փաշինյանը խորհրդակցելուց հետո որոշում կայացրեց  Գյուլբենկյան փողոցից քայլել դեպի Դավթաշեն:

10:15
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ Երևանի տարբեր փողոցներ կամ փակվում են կամ փորձում են ցուցարարները փակել: Նրա խոսքով՝ այսօր որոշեցին կանգ առնել Գյուլբենկյան փողոցում և դա, ըստ նրա, ճիշտ քայլ էր:

«Սցենարի մասին խոսք չկա, սա ալիքաձև տարածվող գործընթաց է, իսկապես ժողովրդական թավշյա հեղափոխություն է և տարբեր դրսևորումներ է ունենում: Դրանց մասնակցում են ոչ միայն Հայաստանում ապրողները, այլև Սփյուռքը: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայ համայնքի ակտիվությունը, քանի որ ամենակտիվն այդ երկու համայնքներն են: Իհարկե դա հասկանալի է, քանի որ ավելի հայաշատ են: Շնորհակալություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի հայեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա մեկ անգամ ևս շեշետեց, որ տեղի է ունենում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն:

Անդրադառնալով բերման ենթարկվածներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ աննախադեպ թվով՝ 125 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն, ըստ նրա, պետք չէ բերման ենթարկվելն ընկալել որպես սարսափելի ինչ-որ բան. «Բերման ենթարկվելը նույնպես քաղաքացիական անհնազանդության մի դրսևորում է»: 

Ինչ վերաբերում է ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորմանը, նա նշեց, որ դատապարտում է այդ որոշումը. «Հանրային ռադիոյի հետ կապված բոլոր որոշումներն անձամբ ես եմ կայացրել, եթե իրավապահ մարմիններն ասելու բան ունեն՝ թող ինձ ասեն: Նաև հասկանալի է, որ նրանց խնդիրն է ակցիաների մասնակիցներին ճնշել, քանի որ խնդիրը ես չեմ, խնդիրը մարդիկ են և առանց քաղաքացիների մասնակցության այս գործընթացը ոչ մի արժեք չունի: Ուստի հասկանալի է, որ այս պահին  տակտիկական նկատառումներով ոչ թե ինձ են թիրախավորում,այլ՝ մասնակիցներին՝ բերման ենթարկելով»: 

Լրագրողի հարցին՝ դա հետևանք չի ունենա շարժման վրա, քանի որ Տիգրան Մազմանյանին խիստ պատիժ կարող է սպասվել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ չեն հասցնի իրադարձություններն այդ ուղղությամբ զարգացնել,  իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ և մենք առաջիկա օրերին դա կտեսնենք»:

10:00

Գյուլբենկյան փողոցում Նիկոլ Փաշինյանը վարորդներին կոչ արեց կայանել մեքենաներն ու փակել ճանապարհը:

Նրան մոտեցավ ոստիկանության գնդապետն ու ասաց, որ բացեն ճանապարհը.  «Ես խնդրում եմ՝ այն մեքենաները,  որոնց հորդորել եք, որ փակեն ճանապարհը, հիմա հորդորեք, որ բացեն ճանապարհը»:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Բայց ես արդեն հորդորեցի «պրծա», պարոն գնդապետ: Գոնե Դուք իմ ձայնը խնայեք, էդքան որ խոսեմ ձայնս կկտրվի»:

Պատգամավորի խոսքով՝ հավաքված մարդիկ իրենց բողոքն են հայտնում, և այդ բողոքը կապված է Սերժ Սարգսյանի և նրա գործողությունների հետ, իսկ լարվածությունն առաջանում, որ ոստիկանությունը հանդես է գալիս որպես իշխանության ներկայացուցիչ:

«Մարդիկ ձեզ սկսում են նույնացնել կոռումպացված, փտած համակարգի հետ: Որ պահին դուք հայտարարեք, որ դուք այդ իշխանության ներկայացուցիչը չեք, այդ կոռումպացված համակարգի ու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը չեք, այս լարվածությունը կվերանա»,- ասաց Փաշինյանը:

Ոստիկանության գնդապետն ասաց, որ խոսքը ոչ թե բողոքի, այլ բողոքի ձևի մասին է:

«Ոչ մեկը ձեզ չի արգելում արտահայտվել կամ ձեր իրավունքներից օգտվել: Խոսքը վերաբերում է դրանց օգտագործման ձևին, յուրաքանչյուրն իր իրավունքը պետք է օգտագործի այնպես, որքանով չի ոտնահարում այլոց իրավունքը»:

9:40
Գյուլբենկյան փողոցում ցուցարարներին միացավ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Տեսնելով  ոստիկանական էվակուատորը՝ նստեց նրա դիմաց՝  փորձելով խոչընդոտել իրավապահների աշխատանքը: Մի պահ փողոցում իրավիճակը լարված էր, Փաշինյանը կոչ արեց  ագրեսիվություն չդրսևորել:

«Բացառիկ հարգալից վերաբերմունք ցուցաբերեք ոստիկանների նկատմամբ, ոչ մի բան մի ասեք,  ագրեսիվություն մի դրսևորեք»,- ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց ցուցարարներին գալ Գյուլբենկյան փողոց և փակել ճանապարհը:Այս հատվածում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել:

8։ 54
Վաղ առավոտից «Իմ քայլը» նախաձեռնության անդամները  սկսել էին ճանապարհներ փակել:  Մասնավորապես, նրանք փորձում էին փակել Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները, Ամիրյան փողոցը: Այդ հատվածում Ճանապարհային ոստիկանության ծառայողները կարգավորում են երթևեկությունը:

Հանրապետության հրապարակում էր նաև ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, որն ուղիղ եթերով ներկայացնում էր իրենց գործողությունները: Սակայն ոստիկանության ծառայողները  նրան բերման ենթարկեցին: Նա այդ ընթացքում բղավում էր՝ ես ձեզ սիրում եմ, թեկուզ խփեք ինձ, միևնույն է սիրում եմ։ Այդ ամենը  ֆեյսբուքյան իր էջում հենց ուղիղ եթերի միջոցով ցույց էր տալիս Դավիթ Սանասարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}