Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին շրջանառվող լուրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է լուրերը, ըստ որոնց մի քանի մարզերում բողոքի ակցիաներ են կազմակերպվել ու անցկացվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարությունից նշել են, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:
Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Չարենցավանում, Հրազդանում, Գավառում, Աբովյանում, Նոր Հաճընում և այլ քաղաքներում:
Հարակից հրապարակումներ`
- Հանրահավաքն ավարտվեց
- Փաշինյանը՝ քաղաքական հնարավոր զարգացումների մասին
- Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
- Լևոն Բարսեղյան. Սա նյարդերի ամրության պայքար է, ոչ մի բանակցություն չի կարող լինել
- Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը