Քաղաքական 18:28 22/04/2018 Հայաստան

Ցույցից (ժամանակագրական)

18:27
Ցույցի մասնակիցներին է միացել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա արյունահեղությունից զերծ մնալու կոչ արեց:

«Ես հպարտությամբ ներկա եմ այսօր՝ որպես շարքային քաղաքացի, գալու են դժվարին օրեր մեր առջև, բայց անխուսափելի է մեր հաղթանակը»,- ասաց նա:
Հովհաննիսյանն ասաց, որ պետք է ազատ արձակվեն պատգամավորները, բոլոր բերման ենթարկվածները:

Հարցին՝ միանու՞մ է թավշյա հեղափոխությանը, նա պատասխանեց. «Թավշյա ասես, թե սահմանադրական, սա ժողովրդական շարժում է, որը տասնամյակներ ուժի մեջ է»:

Հովհաննիսյանը նաև չբացառեց, որ հանրահավաքի ժամանակ կարող է հարթակ բարձրանալ, մեկ-երկու խոսք ասել:

17:29
Ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը նշեց, որ իրենց՝ երթին մասնակցելու նպատակը խաղաղության կոչն է:

«Հույս ունենք, որ խոհեմությունը, իմաստնությունը և զգոնությունը պիտի հաղթեն: Երկու կողմերում էլ մեր եկեղեցու զավակներն են, մեր քարոզը սիրո, երկխոսության քարոզն է»,- ասաց նա:

Տեր Զաքարիան հայտնեց, որ շարունակելու են մնալ ցուցարարների կողքին, ընթացքում իրենց նոր հոգևորականներ կմիանան: Նա տեղեկացրեց, որ իրենց այդտեղ է առաքել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

17:16
Տեր Շահե քահանա Հայրապետյանը շարունակում է մնալ ցուցարարների կողքին: Նա նշեց, որ հուսով է՝ «ամեն ինչ խաղաղությամբ կավարտվի, հայը հայի արյուն չի թափի, և որ բոլորը խոհեմ կգտնվեն»:

16:54
Ցույցի մասնակիցներին է միացել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ամենասկզբից էլ համոզված է եղել՝ «Մարտի 1» չի կրկնվելու, կարող են բռնություններ լինել, բայց կրակոց չի լինելու՝ մի շարք պատճառներով. այլ է թե միջազգային իրադրությունը, թե ներքին իրավիճակը:

16:33
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը Էրեբունիում ցուցարարների առաջ ելույթ ունենալով՝ կոչ արեց բախման չգնալ ոստիկանների հետ: Նա տեղեկացրեց, որ երթով շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ: Սիմոնյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Էրեբունիում է Նիկոլ Փաշինյանը:

16:18
Շենգավիթի ոստիկանության առջև հավաքվել են ցուցարարները և վանկարկում են այսօր ձերբակալված պատգամավորների անունները, ովքեր, ըստ որոշ տեղեկությունների, հենց այստեղ էին բերվել:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Շենգավիթի ոստիկանությունում խուզարկել են Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, նրանց մոտ որևէ անօրինական իր չի հայտնաբերվել:

15:44
Մայրաքաղաքի փողոցներով քայլերթը շարունակվում է: Այժմ Քոչարի փողոցից դուրս եկան Տիգրան Մեծ և շարունակում են քայլել դեպի Էրեբունի:

Էրեբունու շրջանում արդեն մի քանի ժամ կանգնած ցուցարարներին միացան հեծանվորդներ:

15:04
Ցույցի մասնակից մի շարք քաղաքացիներ բողոքում են, որ ոստիկաններից հարվածներ են ստացել: Նրանց խոսքով՝ օգտագործել են նաև էլեկտրաշոկ, ոստիկանական մահակներ:

Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանական լրացուցիչ ուժեր են կենտրոնացվում: Ոստիկանները վահաններով են:

14:06
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով Ոստիկանության Շենգավիթ բաժնում էր, հայտնեց, որ իրեն թույլ չտվեցին տեսակցել այնտեղ պահվող պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ:

13:38
Հանրապետության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիների: Ոստիկաններն ընդառաջեցին ցուցարարներից մեկի կոչին և հանեցին դիմակները:

13:32
Ցույցի մասնակիցները որոշեցին երթը շարունակել Էրեբունու ներքին փողոցներով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ պատգամավոր Արարատ Միրզոյանը Երևան քաղաքի ոստիկանության Շենգավիթի բաժնում է: Տեղեկությունները Միրզոյանի կինն էր ասել «Ազատությանը»:

Հանրապետության հրապարակը շրջափակել են ոստիկանական ուժերը:

Ոստիկանները հրապարակում շղթա են կազմել, զուգահեռաբար բարձրախոսով տեղեկացնում են, որ հավաքն օրինական չէ:

Ոստիկանները երթին միացած հոգևորականներին հորդորում են՝ երթի մասնակիցներին «տուն ուղարկել»:

12:48
«Իմ քայլը» նախաձեռնության երթը շարունակվում է, սակայն՝ առանց քաղաքական առաջնորդի: Ցուցարարներն այժմ Արշակունյաց պողոտայում են: Նրանց մեջ է նաև Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Ցուցարարների երթի դիմացից  այժմ հոգևորականներ են քայլում, ովքեր աղոթք են կարդում, խաչակնքվում:

Երթին միացած հոգևորականների թվում են Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը և ուրիշներ:

12:06
Լրագրողներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով նշեց, որ ամուսնու կարգավիճակի ու պահման վայրի մասին տեղեկություններ չունի:

Նա ասաց, որ իրավապահների՝ Փաշինյանին տանելու մասին տեղեկացել է հենց նոր: Հարցին՝ մտավախություն չունի՞ իր և ընտանիքի անդամների անվտանգության հարցով, նա ասաց. «Ոչ, երբեք չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ է ղեկավարել շարժումը, ի պատասխան՝ Հակոբյանը նշեց. «Չէ, իհարկե ոչ, ես չեմ կարող շարժում ղեկավարել: Ես մեկն եմ այստեղ հավաքվածներից, ոչ մի կազմակերպչական հարցի չեմ կարող պատասխանել»:

Տեղեկություններ են հայտնվում, որ ոստիկանները բերման են ենթարկել նաև պատգամավոր Արարատ Միրզոյանին:

Նշենք՝ Հայաստանի Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է.

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:

11:53
Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցույցի մասնակից քաղաքացիներին: Դիմակավորված ոստիկանները տարան նաև պատգամավոր Սասուն Միքայելյանին:

11: 45
Ոստիկանները փակեցին ցուցարարների ճանապարհը: Բախումներ ու հրմշտոց սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջև: Լսվում են պայթյուններ, որից հետո ծուխ է բարձրանում:

 Արցախի փողոցում հատուկ միջոցներ են կիրառում:

Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան: Նրա կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Ոստիկանությունը կրկին միջոցներ է ձեռնարկում՝ ցույցը հետ մղելու համար:

Ցուցարարներին դիմելով՝ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը նշեց. «Մեր ցույցը խաղաղ է, ոչ մեկդ չցրվեք: Եթե ուզում եք մնալ նույն Հայաստանում՝ դուք մտածեք, կոչ եմ անում մնալ տեղերում: Մենք պիտի համախմբված՝ Նիկոլին ազատենք»



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}