Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող քաղաքացիների համար
ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է տարածել՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով, որ հավաքի կազմակերպիչների կողմից տրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ 1. Եթե անգամ հավաքը իրականացվում է առանց իրազեկման, սակայն այն խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել այդ հավաքին, սակայն դա չի նշանակում, որ այդ հավաքի մասնակիցները և կազմակերպիչներն ազատվում են օրենքով սահմանված պատասխանատվությունից:
2. Անկախ նրանից, թե հավաքն իրականացվում է իրազեկմամբ, կամ առանց իրազեկման, ինչպես նաև անկախ հավաքի խաղաղ բնույթից, եթե հավաքի անցկացումը անհամաչափ սահմանափակում է այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը (օրինակ` ճանապարհների տևական արգելափակումը, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքի ու ելքի սահմանափակումը, ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկը, հավաքի անցկացումը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից այնպիսի հեռավորության վրա, որ սպառնում է դրանց բնականոն գործունեությանը և այլն) ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն»:
Հարակից հրապարակումներ`
- Ցույցից (ժամանակագրական)
- Կողմերից մեկը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու. Կարեն Կարապետյան
- Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել
- Մարուքյանը Սարգսյանին ու Փաշինյանին խնդրում է ևս մեկ հանդիպում ունենալ
- Սարգսյան-Փաշինյան բանակցությունները մի քանի րոպե տևեցին. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում