Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 22-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները