Իրավունք 18:27 23/04/2018 Հայաստան

Հայտարարություն. Պատժել լրագրողների նկատմամբ բռնություն գործածներին

Լրագրողական մի քանի կազմակերպություններ տարածել են հայտարարություն անցած օրերին հավաքի միջոցառումները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է.

«Վերահաստատելով ստորև բերված ս.թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները և պահանջները` ներկայացնում ենք ապրիլի 20-ին, 21-ին և 22- ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը:

Ապրիլի 22-ի գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Ռադիոկայանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատանքից տուն վերադարձող Եղիազարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում ուժ գործադրելով ցրել խաղաղ ցուցարարներին։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են՝ 6-7 ոստիկան հարձակվել է Եղիազարյանի վրա՝ չնայած նա ներկայացրել է լրագրողի  վկայականը և մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։

«Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը Արցախ-Էրեբունի փողոցների խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։ Ըստ «Armradio.am» կայքի տեղեկության՝ նա կարողացել է հասնել Հանրային ռադիոյի շենք, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

Այդ նույն խաչմերուկում ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատորներ Համբարձում Պապոյանը և Արմեն Պետրոսյանը: Վերջինիս նկատմամբ ոստիկանները նաև բռնություններ են գործադրել: Ուշաթափ վիճակում գտնվող լրագրողին քաղաքացիները առաջին օգնություն են ցույց տվել և շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

«Shantnews.am»-ի թղթակից Արտակ Խուլյանը, որը Էրեբունի համայնքում լուսաբանում էր բողոքի ակցիաները, հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո՝ էլեկտրահարել:
Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը հարձակում է գործել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի վրա, հարվածել է նրա ձեռքին և գցել տեսախցիկը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել։ Ուղիղ եթերում պարզ երևում էին կադրերը, թե ինչպես էին ոստիկանները վազում, իսկ լրագրողի տեսախցիկը հայտնվում է գետնին՝ կադրեր գրանցելով։ Նաիրա Բուլղադարյանի բողոքին ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է․ «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։

Ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաև «Media.am»-ի լրագրող  Գայանե Ասրյանի աշխատանքը։  Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ նա հարված է ստացել սև դիմակով ոստիկանից։ Պատճառը՝ լրագրողն ականատես է եղել, որ ոստիկանները լուսային նռնակներ էին նետում ցուցարարների վրա, ծեծում նրանց։

Երևանի Ավան վարչական շրջանում դիմակավորված անձինք ծեծել են Հանրային ռադիոյի պրոդյուսեր Վրույր Թադևոսյանին։ Տեսնելով, որ նա նկարահանում է իրականացնում՝ քաղաքացիական հագուստով անձինք  մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում , ձեռքից խլել են հեռախոսը, ծեծի ենթարկել, ջարդել մեքենան:

Նույն օրը երեկոյան Հանրային ռադիոյի թղթակից Ազա Սարգսյանին Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում ոստիկանը հարվածել է՝ փորձելով խոչընդոտել ուղիղ եթերի հեռարձակումը։

Ապրիլի 21-ի առավոտյան Երևանի Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.am-ի տեսախցիկը։

Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում են գործել քաղաքացիական հագուստով անձինք՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել՝ բռնությունը կանխելու համար:

Նույն օրը Երևանի Ավան համայնքում գտնվող՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել «CivilNet.am»-ի լրագրող Անի Գրիգորյանը: Քաղաքացիական հագուստով անձի դժգոհությունն էր առաջացրել լրագրողի հարցը, թե ինչով է պայմանավորված բողոքի ցույցերին չմասնակցող մարդկանց կուտակումն այդ վայրում: Արձանագրում ենք, որ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից բռնությունները ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բավական տարածված երևույթ են դառնում. հավանաբար քաղաքապետի առանձնատան մոտ հավաքվածները հենց այդ խմբերից էին:
«CivilNet.am»-ի ևս երկու լրագրող է տուժել ոստիկանների գործողություններից: Այսպես՝ Թաթուլ Հակոբյանին ուժի կիրառմամբ խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել այն պահին, երբ ենթադրաբար փորձ էր արվել մեկուսացնել և բերման ենթարկել ԱԺ պատգամավոր ու «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Բացի դա, կարմիր բերետավորներից մեկն ուժեղ հարվածել է «CivilNet.am»-ի լրագրող Ալինա Նիկողոսյանի մեջքին, երբ վերջինս նկարահանելիս է եղել Մաշտոցի պողոտայի ու Ամիրյան փողոցի խաչմերուկում ցուցարարներին բերման ենթարկելու պահը:

Ապրիլի 20-ին Երևան-Աբովյան մայրուղուց բերման է ենթարկվել «Sut.am» կայքի թղթակից Տիրայր Մուրադյանը: Չնայած որ վերջինս ներկայացրել է լրագրողի վկայականը, նրան բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա ու միայն որոշ ժամանակ անց վերադարձրել նույն վայր, որտեղից տարել էին։

Նոր Նորքի խաչմերուկում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով անձանցից մեկը, տեսնելով, որ «Լragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը նկարահանում է իրենց գործողությունները, հարվածել է նրա գլխին, իսկ այնտեղ հայտնված կանանցից մեկը քաշել մազերից, մյուսը` պոկել պայուսակի քուղը: Ըստ Թեհմինե Ենոքյանի՝ ականատես քաղաքացիներն ասել են, որ բռնություն կիրառողները մինչ այդ ներկայացել էին որպես թաղապետարանի աշխատակիցներ, որոնք ավելի ուշ սերտ շփվում էին ժամանած ոստիկանների հետ:

Նույն օրը Մաշտոցի պուրակի մոտակայքում, երբ ցուցարարներն Ամիրյան փողոցից շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, ոստիկանները փորձել են բերման ենթարկել իրենց գործողությունները լուսաբանող «News.am»-ի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Թեպետ, ըստ լրագրողների, նրանց շփոթել էին ցուցարարների հետ:

Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, արձանագրել լրագրողների նկատմամբ բոլոր ոտնձգությունները և վերահաստատում ենք մեր պահանջը՝ դադարեցնել  բռնությունները և պատժել մեղավորներին»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ
Հայտարարությունը բաց է միանալու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19 ապրիլի 2018թ., Երևան

Շուրջ մեկ շաբաթ Երևանում ընթացող բողոքի ակցիաների և դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։ 
Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։ 
Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։  
Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտա - Թումանյան խաչմերուկի մոտակայքում մի խումբ անձինք հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանի վրա, բռնության ենթարկել նրանց:  
Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության՝ հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով վնասվածքներ են ստացել «168.am» կայքի թղթակից Անի Քեշիշյանը և «Factor.am»-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանը, վնասվել է նաև վերջինիս գործընկեր Վրեժ Մարգարյանի տեսախցիկը և ուղիղ հեռարձակման սարքը։
Ապրիլի 14-ին ցուցարարների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  ներխուժել է Հանրային ռադիոյի շենք, կոտրել եթերային ստուդիայի դուռը և պահանջել անհապաղ ուղիղ եթեր տրամադրել։
Եթե Հանրային ռադիոյում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված  քրեական գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված, ապա որոշ այլ դեպքերում իրավապահները հապաղում են՝ նույնիսկ երբ լուսանկարների ու տեսանյութերի միջոցով բավական հեշտ է պարզել հարձակվողների ինքնությունը։ Սա հիմքեր է ստեղծում իրավապահների գործողությունները խտրական որակելու համար։
Հաշվի առնելով լարված հասարակական-քաղաքական իրավիճակը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք. 
-իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց,
-ՀՀ ոստիկանությունից և նրա հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անձանցից՝ հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նկատմամբ՝ բացառելով լրագրողների և օպերատորների գործունեության անհիմն սահմանափակումները, ինչպես նաև ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին հասցեագրված այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի շիկացնել իրավիճակը։
-ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ կերպով վերահսկել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունները։ 
Լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերելու կոչ ենք անում նաև «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների մասնակիցներին և  համակիրներին։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:50
Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել
Analitik.am կայքի լրագրողը զրուցել է երեխայի մոր հետ
Աղբյուր` Panorama.am
20:30
Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները.Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
20:24
Փլուզում Մեծարենցի փողոցում. տուժածներ չկան
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել...
Աղբյուր` Panorama.am
20:23
Խորհրդակցություն՝ մարզպետների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը նոր պետ ունի
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա...
Աղբյուր` Panorama.am
20:17
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. Հայաստանում ՄԹ դեսպանություն
Պարոն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
20:14
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՍԴ-ն մերժեց ԱԺ-ին ՝ քննարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ բողոքարկումը
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման...
Աղբյուր` Panorama.am
20:03
Սիրիայի հյուսիսի հայերը չեն ցանկանում գալ Հայաստան, դա մեր ամենամեծ ձախողոմն է. Սևակ Արծրունի
«Սուրիոյ հիւսիս-արևելեան շրջանին Թուրքիոյ ռազմական գործողութիւնները կրկին թէժ իրավիճակ ստեղծած են տարածաշրջանին մէջ: Հայաստանը, այլ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օրգանիզմը երիտասարդ պահող պարզ միջոցները
Իտալացի դիետոլոգները բացահայտել  են իրենց հայրենակիցների երկարակեցության գաղտնիքը։ Իտալիան կյանքի տևողության առաջատարներից է, այստեղ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Փորձում են խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և...
Աղբյուր` Panorama.am
19:46
«Աշոտ ջան, միշտ հիշիր․ ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում». աղբահանության հիմնարկի պետի ազատման մասին
Աշոտ Ասատրյանն ազատվել է  "Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում" հիմնարկի աղբահանության բաժնի պետի պաշտոնից: Այդ ասին նա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ քննարկումներ են ընթացել
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ)...
Աղբյուր` Panorama.am
19:23
Էլթոն Ջոն. Մայլ Ջեքսոնը «ամբողջովին խելագարվել էր» 2000-ականներից
Շուտով կթողարկվի հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան Էլթոն Ջոնի ինքնակեսնագրական գիքրը, որտեղ  նա պատմում է իր կյանքի,...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ռոբերտ Քոչարյանը մինչև նոյեմբերի 19-ը կարող է իր դիրքորոշումը ՄԻԵԴ ներկայացնել. փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Ազգային ժողովի (Խորհրդարանի) ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 19-ը իրենց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Թոմաս Բախը բարձրագույն պարգևի է արժանացել Հունաստանում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը պարգևատրվել է Հունաստանի բարձրագույն պարգև Ֆենիքսի շքանշանով: Բախը նման պատվի է արժանացել...
Աղբյուր` Panorama.am
18:59
Օրվա կադրը՝ «չաշխատած արարողակարգ»
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր՝ ժնև մեկնելը կառավարական ինքնաթիռով։  «Հ.Գ. Իմ ընկերներին...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը կկայանա ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ոստիկաններն ուժ են գործադրել Բարսելոնայի օդանավակայանը շրջափակող ցուցարարների դեմ
Այսօր իրավապահները ուժ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են շրջափակել Բարսելոնայի օդանավակայանը: Այս մասին գրում է vesti.ru-ն: ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կուբայից Հայաստան ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգնեդերների մասին լուրերը ԱՆ-ը չի հերքում
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն այսօր ահազանգել էր՝ Կուբայից Հայաստան են եկել ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգենդերներ։ «Քանի որ մենք...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր
Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր:Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գևորգ Գևորգյան. ՀՀ իշխանությունն իր վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի՝ մարտական կոչերով հանդես գալու համար
Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բնորոշում է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Հրայր Թովմասյան. Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ
Օրերս մամուլում տեղեկություններ էին հրապարակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական...
Աղբյուր` Panorama.am
17:32
Այս տարվա 9 ամիսների ընթացքում մահացել է 39 զինծառայող
Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք:
Աղբյուր` Panorama.am
17:20
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել
«Էրեբունի» ԲԿ-ից հաստատեցին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը, ըստ որի մի քանի օր առաջ ծննդատանը ծնդդկան է մահացել։ Դեպքը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Արևելագետ. Պատկերն ավելի վատ է, քան կարող էինք սպասել
Թուրքիայի հարձակումը սիրիական հյուսիսային շրջան, սիրիական հակամարտության շրջադարձային փուլերից մեկն է: «Թուրքական զինուժը ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից
Նոյեմբերի 11-ին Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Սանիթեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Ընկերության տնօրինության տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին
10:49 10/10/2019

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}