Քաղաքական 20:52 23/04/2018 Հայաստան

«Մենք պատրաստվում ենք չորեքշաբթի առավոտյան շարունակել բանակցությունները». Փաշինյան (լրացված)

20։30
Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք»: Նա խոսեց երեկ առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից: «Սերժ Սարգսյանը հանդիպման կեսից թողեց ու հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իրեն առևանգելուց հետո պահում էին մեկուսացման պայմաններում: Նա ասաց, որ իրեն մի քանի առաջարկ են արել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, մի քանի ամսից կամ ապրիլի 25-ին:

«Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը՝ ձեր անունից, ես ասացի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և նա հրաժարական տվեց»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ իրենց առաջարկած օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված: Այդ օրակարգով Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդում էր մյուս քայլը, այն է՝ ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, և դա, ըստ Փաշինյանի, պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Վարչապետի նշանակումից հետո, ըստ օրակարգի, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո հնարավոր ամենասեղմ տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք պատրաստվում ենք չորեքշաբթի առավոտյան՝ 11-ին, Մարիոթում շարունակել բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ»,- ասաց նա: Փաշինյանը նշեց՝ ցանկանում է՝ միանշանակ և աներկբա արձանագրեն՝ իրենց հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է մինչև վերջ տանել:

«Ես հույս ունեմ, որ բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի: Եթե կարծում են, որ այս ամենի արդյունքում ստեղծվելու է մի իրավիօճակ, երբ իրենք շարունակեն ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը, ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, և ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել: Բոլոր նրանց, ովքեր կարծում են՝ սկսվելու է վրեժխնդրություն և վենդետա, և ճամպրուկներն են հավաքում՝ երկրից դուրս գնալու և կապիտալը երկրից տանելու համար, Փաշինյանը կոչ արեց չանել այդ բանը, որովհետև ատելություն, վրեժխնդրություն չի լինելու:

«ՀՀ-ում այս պահից սկսած հաստատվում է ազատության, եղբայրության, օրինականության, հավասարության և ազգային միասնականության մթնոլորտ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ԼՂՀ իշխանություններին, որ ի հեճուկս տարածվող խուճապային լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն և չեզոքություն: Նա տեղեկացրեց, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հստակ պայմանավորվածություն կա՝ թավշյա հեղափոխության մասնակիցներից բոլոր նրանք, ովքեր անազատության մեջ են, պետք է ազատ արձակվեն: Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց տհաճ միջադեպերից խուսափել:

Փաշինյանը նաև հորդորեց այս շարժման մեջ այլ հետքեր չփնտրել, քանի որ այն «ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է», և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել:

Պատգամավորն ասաց, որ վաղը՝ ապրիլի 24-ին, իրենց բոլոր գործողությունները տեղավորում են օրվա խորհրդի համատեքստում. 15:00-ին Հանրապետության հրապարակից երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ:

20։07
«Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը նշեց՝ այս հաղթանակը բոլորինն է: «Ես միշտ ասել եմ՝ երբ ամեն հայ իր բաժին բեռը վերցնի, հաղթանակը կլինի, մենք այսօր հավատացինք և հաղթեցինք»,- ասաց նա:

Միքայելյանը ոստիկանության աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի համար, շնորհակալություն հայտնեց նաև ՄԻՊ-ից և գրասենյակից, որ օբյեկտիվորեն հետևում էին այս ամենին և ամեն հարց լուծում էին:

Նա նաև դիմեց արցախահայությանը, նշեց, որ Արցախ աշխարհում իր մարտական մկրտությունը անցել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:

«Ես իմ մարտական ընկերներին միշտ ասել եմ՝ եթե զոհվեմ, Հաթերքի հողից պիտի բերեք, լցնեք ինձ վրա: Մենք այստեղ համախմբված պիտի լինենք, և դուք ազատ կլինեք առավել, քան երբևէ»,- ասաց նա: 
 

20։01
Դերասան Սամսոն Ստեփանյանը նշեց, որ այսօր Հայաստան է վերադարձել հույսը և հավատը, և ինքը հավատում է՝ վաղը ունենալու ենք հզոր Հայաստան, և յուրաքանչյուր քաղաքացի հպարտանալու է իշխանության ամեն մի անհատականությամբ, ով լինելու է խելացի և մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար: Դերասան Անդրանիկ Հարությունյանը էլ ողջունեց հանրահավաքի մասնակիցներին ու ասաց, որ կցանկանար՝ այսուհետ մեր մշակութային օջախներն այսպես լեփ-լեցուն լինեին:

19։52
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը նշեց. «Երբ ես վառեցի ազատության ջահը ԱԺ-ում, ես երազում էի այսօրվա մասին, երազում էի, որ այն նորից վառեմ ու ձեզ ասեմ՝ կեցցեք դուք, դուք վառ պահեցիք ազատության ջահը»: Նա ասաց, որ ժողովուրդն իրենց էր մոտենում, շնորհակալություն հայտնում, մինչդեռ իրենք են շնորհակալ:

«Դուք արել եք անհնարինը, դա աննախադեպ է, աշխարհում նման բան չկա: Առանց ոչ մի բանի, բաց ձեռքերով դուք հաղթել եք»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ դեռ շատ անելիքներ կան՝ օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ չեն լինելու, իրենք պիտի կարգավորեն ըտրական օրենսգիրքը և ընտրական համակարգը:

«Հայաստանում այսուհետ միայն ու միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ պիտի լինեն, իշխանությունը ՀՀ քաղաքացիներից այլևս երբեք պետք է չխլվի, իշխանությունը ժողովրդինն է, և նա այդ իշխանությունը պետք է իրացնի ընտրությունների միջոցով»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ պետք է քաղաքականությունը դուրս բերել դպրոցներից ու մանկապարտեզներից, ուսուցիչներն ու դաստիարակները պետք է զբաղվեն միայն ու միայն երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ:

«Ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ, մեր ձեռքերով այս ձեռքերով պիտի կերտենք մեր երազանքների Հայաստանը»,- ասաց նա՝ կոչ անելով գնալ մինչև վերջ:

19։33
Հարթակից հանրահավաքի մասնակիցներին ողջունեց դերասան Հայկ Մարությանը՝ նրանց կոչելով «ընտանիքի անդամներ»: Նա նշեց, որ այս օրերին երբ իրեն հարցնում էին՝ «հետո ինչ է լինելու», ասում էր՝ «հետո»-ն լավ է լինելու:

«Սա սկիզբն է ճշմարիտ ճանապարհի, որը մեզ բերելու է պայծառ և ամուր Հայաստան: Նիկոլը այն մարդն է, որն ի սկզբանե հավատաց սրան, նա մենակ սկսեց դա՝ իր ուղեղում, իր թիմի հետ միասին, և այս բոլորով ավարտեցինք սա: Մենք մեծ անելիքներ ունենք, և համոզված եմ, որ մենք կանենք դա՝ ամեն մեկս մեր տեղում, սա ճանապարհի սկիզբն է՝ բառիս բուն իմաստով, բայց լավ ճանապարհի սկիզբ է»,- ասաց նա:

Մարությանը նաև դիմեց Ադրբեջանին՝ նշելով. մի ժողովուրդ, որ բաց ձեռքերով նման բաներ է անում, ուրեմն՝ ինչեր կանի, եթե հանկարծ զենք վերցնի ձեռքը:

«Թող մտքով անգամ չանցնի այս կողմ նայել»,- ասաց նա՝ վանկարկելով «Ազատ, անկախ Արցախ»:

19։28
Հարթակից ելույթի համար խոսքը տրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին, հայտարարվեց, որ նրանից հետո ելույթ կունենա դերասան Հայկ Մարությանը: Իոաննիսյանը կատակով նշեց. «Ես ինձ մի քիչ վատ եմ զգում, որ Հայկ Մարությանից խոսափողը տարա»:

Նա շնորհակալություն հայտնեց այս օրերին մշտապես իրենց կողքին գտնվող անձանց՝ փաստաբաններին ու լրագրողներին, մյուս քաղաքացիներին:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր քրական կամ վարչական հետապնդման են ենթարկվել, այդ հետապնդումները պետք է դադարեցվեն, բոլոր նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել, ֆուռերի վարորդներին, այդ մարդկանց ոչ միայն պետք է ծափահարել, առանձնակի ներդրում ունեցած շարքային քաղաքացիներին, լուրջ տուժած քաղաքացիներին պետք է հայրենիքին մատուցված ծառայությունների մեդալ տրվի»,- ասաց նա:

Իոաննիսյանը նշեց, թե չգիտե՝ երկու օր կամ մեկ շաբաթ հետո՝ ով է լինելու իշխանությունը կամ ինչպիսի իշխանություն ենք մենք ունենալու: Նրա խոսքն ընդհատվեց «Նի-կոլ» վանկարկումներով, ի պատասխան՝ Իոաննիսյանը նշեց, որ իր կարգավիճակն իրեն ստիպում է չեզոք մնալ, և ինքը չի կարող միանալ վանկարկումներին:

19։16
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց. «Էս ինչ արեցիք, ժողովուրդ»: Նա նշեց՝ այսուհետ օլիգարխներ, դպրոցի դռներ փակողներ չեն լինելու: Հարությունյանն ասաց, որ այս օրերին եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, այս ժամերին նրանք բոլորը ազատ են արձակվում, բայց եթե կլինեն մարդիկ, ովքեր դեռ կմնան անազատության մեջ, խնդրեց՝ իրենց տեղյակ պահել այդ մասին: Ավագանու անդամը նշեց, որ այսպիսի համախմբվածություն Սփյուռքում երբեք չի եղել:

«Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև 2040 թ ունենալու ենք 4 մլն բնակչություն, նա մեզ օգնեց ու երևի մինչև 2030 թ. ենք մենք այդքան ունենալու»,- ասաց նա:

Հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել «հաղթանակ»:

Հարությունյանը նաև խոսեց իրեն մշտապես «ուղեկցող» ձեռնափայտի մասին:

«Սկզբում դժվարանում էի քայլել, այն օգնում էր ինձ, հետո ասացին՝ Մովսեսի փայտն է, որ ջուրն է բացելու, ասացի՝ ոստիկանական պատերն է բացելու և բացեց, սա գնալու է հեղափոխության թանգարան»,- ասաց նա:

19։03
Բեմահարթակից հանրահավաքի մասնակիցներին ողջունեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով նախաձեռնության կողքին է հենց սկզբից: Նա այս շրջանը պատմական համարեց, հիշեց՝ երբ բոլորով դուրս եկան պայքարի, բոլորը թերահավատորեն էին վերաբերվում, համենայն դեպս իրեն:

«Մենք արժանապատվորեն ապացուցեցինք, որ կարող ենք, որ ուժեղ ենք միասին, որ մենք ազատ ենք և ուզում ենք հզոր երկիր ունենալ: Այսօր մենք վերականգնեցինք վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ և հավատն առ հաղթանակ»,- ասաց նա:

18։53
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:

Հանրահավաքի մասնակիցների համար ընթերցեցին ժամեր առաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սերժ Սարգսյանի կոչը:

Այսօր՝ հանրահավաքի ժամանակ, խոսելու են առաջիկա քայլերի մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}