Քաղաքական 12:55 24/04/2018 Հայաստան

Արա Բաբլոյան. Առավել քան վստահ պետք է նայենք ներկային և, որ ամենակարևորն է, ապագային

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսևորում է մեր ժողովուրդը` փաստելով, որ մեզ անհնար է հաղթել նույնիսկ ցեղասպանությամբ:

Հայաստանն այսօր ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է: Մենք հիշեցնում և նախազգուշացնում ենք քաղաքակիրթ աշխարհին, որ մարդկային գենոֆոնդի դեմ ուղղված հանցագործությունները` ի դեմս Հայոց ցեղասպանության, ծանրագույնն են մարդու կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների շարքում: Ավելի քան 100 տարի առաջ գուցե աշխարհում այնքան չարության ու ատելության կուտակում չկար, որքան մեր օրերում է, սակայն աշխարհի անտարբերությունն այն ժամանակ հանգեցրեց միլիոնավոր մարդկային զոհերի, ովքեր ցեղասպանվեցին կամ իրենց բնօրրաններից բռնի տեղահանվեցին ազգային պատկանելության` հայ լինելու պատճառով:

Այսօր միջազգային հանրությունից պահանջվում է ոչ միայն անտարբեր չլինել, այլև կանխարգելիչ ու պատժիչ քայլեր կատարել բոլոր նրանց նկատմամբ, ում հոգեբանության, մտածելակերպի ու գործունեության հիմքում ատելությունն է այլոց հանդեպ, ում գիտակցության մեջ, որպես պետություն կամ անհատ, ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հանդեպ շարունակում է տիրապետող մնալ: Այլապես ցեղասպանությունը` որպես չդատապարտված ու մերժելի մեծագույն հանցագործություն, որպես ողբերգություն, շարունակելու է տեղ գտնել նաև մերօրյա իրականության և աշխարհի նորագույն պատմության մեջ:

Սիրելի հայրենակիցներ,

որևէ մեկն ի զորու չէ փոփոխել անցյալը, բայց մենք պարտավոր ենք հետ նայել` երբևէ չմոռանալու 1915թ. ողբերգությունը, ոգեկոչելու մեր սրբադասված նահատակներին: Սակայն մենք առավել քան վստահ պետք է նայենք ներկային և, որ ամենակարևորն է, ապագային: Նայենք ու գործենք վճռականությամբ, հաղթենք ու հզորանանք` մեզանով իսկ խորհրդանշելով վերածնունդը և երբեք չխամրող հիշողությունը:

Ապրիլի 24-ը մեզ միաժամանակ հիշեցնում է մեր մեծագույն կորուստների և այն մասին, թե որքան ամուր, անկոտրում և կենսունակ ենք մենք: Ուստի, մշտապես վառ պահելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` պարտավոր ենք ունենալ ավելի ուժեղ Հայաստան, անվտանգ Արցախ և համախմբված Սփյուռք` հանուն հուսալի և լուսավոր ապագայի»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:50
ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)  անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1000 զինծառայող մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Իրատես». էդ ի՞նչ պետք է եղած լիներ, որ Հակոբը գար Հայաստան, չզանգեր-շչնորհավորեր-չհանդիպեր Նիկոլին
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլի նվիրված և անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժողովուրդ». Հրաժարականը՝ այսօր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժամանակ». Նոր իշխանությունները կարո՞ղ են պնդել, որ ՀՀ-ում հովանավորչությունը, քավոր-սանիկությունը վերացել են
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Փաստ». Լոռու մարզից ընտրված պատգամավորներն անտեսե՞լ են «Վանաձորի օրը»
«Փաստ» թերթը գրում է. ««Վանաձորի օր» ամենամյա տոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 12-ին: Շատերն էին նկատել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով. «Հրապարակ»
Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժամանակ». ՊԵԿ նախկին նախագահը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին չհայտնվի Արցախում
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ամառային զորակոչի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից...
Աղբյուր` Panorama.am
09:23
«168 Ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին
«168 Ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Հանրապետականը 2 թևի է բաժանվել ընտրություններին ընդառաջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ  ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թևի է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Անընդունելի է փոխել ԸO և 1 ամիս հետո գնալ ընտրությունների. Վենետիկի կարծիքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը
Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը մահացել է 65 տարեկանում։ Փոլ Ալենը մահացել է Հոջկինի լիմֆոմա ուռուցքային հիվանդությունից։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:16
ՀՀ նախկին փոխոստիկանապետը կնշանակվի Սյունիքի մարզպետ
Կառավարությունը հոկտեմբերի 16-ին արտահերթ նիստ է հրավիրելու։ Օրակարգի հարցերից է մարզպետեր նշանակելու որոշման նախագծերը։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
22:10
Կառավարության արտահերթ նիստի օրակարգը
Օրակարգի հարցերից է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին որոշման նախագիծը
Աղբյուր` Panorama.am
20:52
Պետք չի թերագնահատել Գյուլբուդաղյանցին . Արթուր Վանեցյան
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը Երևանի «Հանրապետական» ստադիոնում ներկա է եղել  ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Երկու ամսով երկարաձգվել է Մանվել Գրիգորյանի կալանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հանդիպել են Հայաստանի ու Արցախի նախագահները
ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Պերմում սնդիկի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է մտցվել
Նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել ձեռնարկությունում։ Աշխատակիցները շենքից տարհանվել են։
Աղբյուր` Panorama.am
20:12
Հոլոքոստը վերապրածների գեղեցկության մրցույթ է անցկացվել
Մրցույթը հասարակության մեջ իրարամերժ արձագանք է առաջացնում։
Աղբյուր` Panorama.am
20:04
Սթինգն արգելել է ՌԴ-ում իր համերգների VIP –գոտիները
«Սթինգն ասել է՝ եթե լինեն VIP-գոտիներ, ապա աշխատանք չի լինի»։
Աղբյուր` Panorama.am
19:52
Էյֆելյան աշտարակը՝ «կենդանացել է ու սկսել շարժվել»
Փարիզ գլխավոր տեսարժան վայրը՝ լուսանկարում
Աղբյուր` Panorama.am
19:42
Ռուսաստանն Իրանին կօգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները
Իրանից Ռուսաստան նավթամատակարարումը կիրականացվի Կասպից ծովի միջոցով։
Աղբյուր` Panorama.am
19:32
Մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
19:21
Որքան է արժեցել արքայադուստր Եվգենիայի հարսանիքը
Պարզվում է, որ Եղիսաբեթ II-րդ թագուհու թոռնուհու՝  արքայադուստր Եվգենիայի հարսանիքին ավելի թանկ է արժեցել, քան արքայազն Հարրի հարսանիքը:...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել ՌԴ պետդումայի կին պատգամավորի
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր «սև ցուցակում» է ընդգրկել Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, չմշկասահորդ, ՌԴ դումայի...
Աղբյուր` Panorama.am
19:03
ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ ՀՀ ԱԺ հնարավոր լուծարման պատճառով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը նախատեսվում է Երևանից տեղափոխել Մոսկվա՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ
17:27 12/10/2018

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}