Հասարակություն 14:44 24/04/2018 Աշխարհում

Լուիզեթ Թեքսիե. Ցեղասպանությունը վերապրած վերջին կինը, ով ապրում է Ֆրանսիայում

Ֆրանսիական պարբերականներից մեկում պատմություն է Լուիզեթ Թեքսիեի մասին, նա Ցեղասպանությունը վերապրած վերջին հայն է, որ ապրում է Ֆրանսիայում: 105-ամյա Լուիզեթ Թեքսիե,  Հովհաննիսյանների ազգից:

Tv5monde-ն ներկայացնում է դիմանկարը այս յուրահատուկ կնոջ, ով իր ընտանիքից առանձնացել է շատ վաղ հասակում, և որին կյանքը երկաթե բնավորությամբ է օժտել: Կաբարեի պարուհի, ֆեմինիստուհի, դիմացկուն մի կին, ով կանանց ավտոմրցարշավի առաջամարտիկներից է եղել:

«Ես իմ կյանքում շատ բան եմ արել, չեմ կարող ամեն ինչ հիշել: Բայց մի բանում վստահ եմ՝ ես ափսոսանքի, զղջման զգացում չունեմ»,- ասում է Լուիզեթը:

Հարյուրն անց այս կնոջ բնակարանում լուսանկարներ ու հուշեր են, նա այս տուն է տեղափոխվել հինգ տարի առաջ՝ որպեսզի մոտ լինի իր որդուն:

«Ահա իմ սենյակը, և ահա՝ այն սենյակը, որտեղ մնում են ընկերուհիներս, երբ գալիս են Փարիզից»,- ներկայացնում է կինը:

105 տարեկան հասակում նա ցանկանում է որոշակի անկախություն պահպանել, բայց նրա աչքերը երիտասարդորեն փայլում են, երբ խոսք է լինում Փարիզի, նրա շքեղության ու ակտիվ կյանքի մասին:

Կյանքը Փարիզում՝ ողբերգությունից հետո

Հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում նա գտավ կյանքի այն թեթևությունն ու ազատությունը, որի մասին այդքան երազում էր: 1915 թ. նրա հորը կախաղան բարձրացրին թուրքերը, Լուիզեթի երիտասարդ մայրը այրիացավ: Վախենալով իր երկու դուստրերի կյանքի համար՝ մայրը նրանց հանձնեց Ստամբուլի մանկատուն՝ հույս ունենալով հնարավորինս շուտ վերադարձնել նրանց: Բայց Ոչ կառավարական կազմակերպությունը որոշեց, որ երեխաներն անվտանգության մեջ չեն, և նրանց տեղափոխեցին:

«Ես երկար ժամանակ սպասում էի, որ ինձ փնտրելու կգան»

Քույրերին միմյանցից բաժանեցին. մեկին ուղարկեցին Հունաստան, մյուսը՝ Լուիզեթը, նախ հայտնվեց Մարսելի մանկատանը, իսկ ավելի ուշ՝ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող դպրոց-ինտերնատում՝ մի վայր, որտեղից (ինչպես Լուիզեթին անվանում է որդին՝ Ուիլյամը) «վայրի աղջնակը» փախավ 15 տարեկանում, որպեսզի պարուհի դառնա ֆրանսիական կաբարեում և ապրի ազատության մեջ: Նա այլևս երբեք չտեսավ իր հայրենիքը, մեկուսացավ հայ համայնքից՝ փորձելով այդպես կորցնել անցյալի վատ հուշերը:

«Ես երկար ժամանակ սպասում էի՝ երբ որևէ մեկը կգա և ինձ կտանի այդտեղից, ես երազում էի կրկին տեսնել մորս ...»,- արցունքն աչքերին հիշում է Լուիզեթը:

Առաջին կինը՝ Մոնտե-Կարլոյի ավտոարշավի առաջնային գծերում

Մեքենաների  նկատմամբ նրա սերն անմար է, քանի որ նա անգամ 104 տարեկանում դեռ շարունակում էր թոռան հետ երթևեկել: Լուիզեթի որդին հպարտությամբ պատմում է իր մոր անցած ուղու, նրա պայքարի, մանկատներում նրա միսիոներական առաքելության մասին, Լուիզեթը համեստորեն լռում է՝ գերադասելով հնաոճ դարակներից դուրս բերել լուսանկարներ՝ ավտոմրցարշավների մասին, լուսանկարներ, որոնք իր բազմաթիվ հաղթանակներն են պատկերում:

«Քանի դեռ ես մեքենայում էի, ես երջանիկ էի: Մնացածի նկատմամբ անտարբեր էի»

Նրա ծիծաղկոտ աչքերն ու սեղմված շուրթերը նրան քսան տարով երիտասարդացնում են, երբ նա պատմում է իր սիրելի մեքենայի՝ Jaguar MK II-ի մասին, որով ճանապարհորդել է աշխարհով մեկ: Մեքենան որևէ խնդիր չուներ, Լուիզեթը դրանով երթևեկել է անգամ 80 տարեկանում:

«Քանի դեռ ես մեքենայի ղեկին էի, ես երջանիկ էի, մնացածն ինձ չէր հետաքրքրում: Ես անգամ հեծանիվ չէի քշում, միայն մեքենա, ոչինչ ավելի», - ասում է կինը, ով անգամ հազիվ տեղաշարժվելով շարունակում է աշխատել:

Լիարժեք կյանք, ազատ կին

Լուիզեթը ներողություն է խնդրում, որ հարցազրույցին ներկայացել է ոչ իր սիրելի մոխրագույն կիսաշրջազգեստով՝ լինելով կոկետուհի: Լուիզեթը հեռացել է ամուսնուց, քանի որ նշում է՝ հոգնել է տղամարդկանցից: Ավելի քան 50 տարի այս կինը սեփական հագուստի խանութն ունի, որը շուկայում  առաջատարներից է:

Նա սկզբունքային ֆեմինիստուհի է, և որևէ հակասություն չի տեսնում մեքենա և նորաձևություն սիրելու մեջ, հակառակը, կարծում է, որ Եվրոպայի առաջնությունը ավտոռալլի չէր, բայց իրենք տղամարդկանցից լավ էին մրցում:

«Մեր կոկետությունն, իհարկե, մեր լավագույն զենքն էր»,- ասում է նա: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}