Էմիլ Տարասյանը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ, Էմիլ Տարասյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները»,-ասված է ՀՀ նախագահի կարգադրության մեջ: