«El País»-ն անդրադարձել է իսպանական արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունը վկայող փաստաթղթերին
Ապրիլի 24-ին իսպանական «El País» պարբերականը անդրադարձել է իսպանական արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությունը վկայող փաստաթղթերին: Մեծ հետաքրքրություն և արժեք են հատկապես ներկայացնում ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գործող իսպանական դիվանագիտական ներկայացուցչությունների՝ այդ թեմայով դիվանագիտական գրագրությունը:
«El País»-ի հոդվածում գրված է.
«Պատմության ազգային արխիվում պահվում է Օսմանյան կայսրությունում հավատարմագրված իսպանական դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների գրագրությունը, որտեղ նկարագրվում են այն հանցագործությունները, որ թուրքերն իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ՝ սկսած 1915 թվականից: Ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, հազարավոր հայեր և հայուհիներ դուրս են գալիս Բունոս Այրեսի, Մոսկվայի, Լոս Անջելեսի, Փարիզի և Երևանի փողոցներ, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ իրականացված 20-րդ դարի առաջին լայնամաշտաբ հանցագործությունը: Ծրագրված և համակարգային ոչնչացման արդյունքում իրենց կյանքը կորցրեցին քրիստոնյա փոքրամասնությանը պատկանող 1.5 մլն մարդ:
Գրագրությունը ներառում է Մադրիդ ուղարկված գաղտնի հեռագրեր, ձեռագրեր, վիճակագրություն, մամալուլից հատվածներ և քարտեզներ: Փաստաթղթերը կազմում են Կոնստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ) Իսպանիայի հյուպատոս Խուլիան Մարիա դե Առոյոյի և Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոս Անտոնիո դե լա Սիերվա ի Լովիտայի անձնական վկայության բաղկացուցիչ մասը: Այդ փաստաթղթերը միտված են վերածվելու իրավական և քաղաքական արժեք ունեցող փաստերի՝ Իսպանիայում Մեծ Եղեռնի ճանաչմանը խթանելու համար:
103 տարի առաջ, Երիտթուրքերը և նրանց կուսակցությունը՝ Միության և առաջընթացի կոմիտեն, հրամայեցին սպանել ողջ հայկական մտավորականությանը Կոնստանդնուպոլսում: Զինաթափեցին տղամարդկանց, նրանց տարան քաղաքից դուրս և գնդակահարեցին: Մնացյալ մասին կախեցին հրապարակավ: Կանայք, դիտարկվելով որպես որպես պատերազմի գործիք, ենթարկվեցին բռնությունների, իսկ երեխաները թաղվեց ջրափոսերում»։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց