ԱՆ. Հորդորում ենք քաղաքական և քաղաքացիական բոլոր կողմերին կանխատեսել իրենց քայլերը
Առողջապահության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի հայրենակիցներ`
Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, փողոցներ և հրապարակներ դուրս եկած, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկների աշխատասենյակներում աշխատող հայ ժողովրդի որդիներ և դուստրեր.
Ձեզ են դիմում աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները` բժիշկները, առողջապահական ողջ հանրությունը`
«Ի շահ մեր ժողովրդի`
• մշտապես ներգրավված լինելով ցանկացած իրավիճակների վտանգների ու հետևանքների վերացման և մեղմացման գործընթացներին,
• գիտակցելով դրանց հնարավոր բացասական արդյունքները
հորդորում ենք քաղաքական և քաղաքացիական բոլոր կողմերին կանխատեսել իրենց քայլերի և որոշումների հնարավոր հետևանքները` նկատի ունենալով մեր հայրենակիցների առողջությունը վտանգելու անթույլատրելիությունը։
Պայքարենք լիակատար ժողովրդավարական պետություն, ազատ մարդկանց երջանիկ հասարակություն կառուցելու համար` որպես գերագույն արժեք վերաբերվելով մարդու կյանքին և առողջությանը։
Կոչ ենք անում ժամ առաջ նստել բանակցությունների սեղանին և բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով։
Անկախ քաղաքական նախապատվությունից` մենք հոգում ենք ցանկացած հայորդու առողջության մասին և նույն վերաբերմունքը պահանջում քաղաքական և քաղաքացիական ողջ հանրությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ