Գիրը մնաց հիշատակող
Ինչո՞ւ եք ջնջում գրառումներդ: Բոցավառ խոսքերդ ինչպես է որ լոկ երկու շաբաթվա կյանք ունեցան: Ինչու գովքը, որ ծալերը բացած փռել էիք հանրության աչքի առաջ, հիմա ջնջում եք: Ինչը՞ փոխվեց: Մա՞րդը, քաղաքական վիճա՞կը, ձեր առաջնահերթություննե՞րը: Ինչպես կարող է հասուն մարդը այդքան կախված լինել իրավիճակից: Ինչպես կարող է ջնջել հազարների կարդացած գիրը, ու դրանով լրիվ իրեն անողնաշար ցույց տալ:
Օրինակ մարդը, որ հրապարակային դեմք է, երիտասարդներին «ուսուցանող»: Ինչպես գրված է. «Հայ հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր, եղել է ՀՀ վարչապետ (1998-1999), 2001 թվականից՝ Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր, Հոգաբարձուների խորհրդի համանախագահ։…»:
«Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ…»:
Ծանո՞թ գրառում է: Այլևս ջնջած է: Ու հիմա ֆեյսբուքյան էջին լրիվ այլ բնույթի գրառումներ են:
Ինչպե՞ս եք շարունակում գրել այդպես հեղհեղուկ էությամբ: Սա եղավ լինել երիտասարդների՞ հետ:
Չէ՞ որ գիրը մնում է հիշատակող:
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ