Վերջին երկու օրերին աշխարհում 28 երկրաշարժ է տեղի ունեցել
4 և ավելի մագնիտուդ հզորության առնվազն 28 լուրջ երկրաշարժեր են տեղի ունեցել աշխարհում՝ վերջին երկու օրերին: Այս մասին տեղեկացնում է 360tv.ru-ն: Այդ երկրաշարժերից մեկը եղել է Անապայից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Ցնցումների հետևանքով ավերածություններ չեն եղել, իսկ Թուրքիայում նույնատիպ երկրաշարժից տուժել է 40 անձ:
Ապրիլի 24-ին և 25-ին 4-5 մագնիտուդ հզորության երկրաշարժեր են տեղի ունեցել Իտալիայում, Վանուատուում, Տրինիդադում և Տոբագոյում, Անապայում, Կոստա-Ռիկայում, Արգենտինայում, Ճապոնիայում, Աֆղանստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Բերինգի ծովում, Պերուում, Կամչատկայում, Պանամայի հարավում, Հնդկաստանում, Չիլիում, Էկվադորում և այլուր:
5 և ավելի բալ ուժգնության երկրաշարժեր են եղել Մյանմայում, Տոնգոյում, Ֆիջի կղզու մոտ, Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում, Հոկայդո կղզում, Նիկարագուայի առափնյա շրջանում, Թուրքիայի արևելքում և այլուր:
Ռուսաստանում վերջին երկու օրերին միանգամից երկու զգալի ցնցում է գրանցվել: Երկրաշարժերից մեկի էպիկենտրոնը եղել է Անապայից 10 կմ հեռավորության վրա, որտեղ մոտ 80 կմ խորության վրա 4.2 մագնիտուդ հզորության ցնցումներ են եղել:
Սեյսմիկ ցնցում է եղել նաև Նովոռոսիսկում: Այս ցնցումների հետևանքով զոհեր ու տուժողներ չկան:
4,2 մագնիտուդ հզորության ցնցում է եղել նաև Խաղաղ օվկիանոսի ակվատորիայում, երկրաշարժը եղել է ոչ շատ զգալի:
Գրեթե 40 մարդ է տուժել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադիյաման ծայրամասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Հիմնական ցնցմանը հաջորդել են ևս 8 հետցնցումներ՝ 1,4-2,7 բալ ուժգնությամբ: Կա նաև նյութական վնաս. տուժել են մի շարք կառույցներ, իշխանությունները վնասի գնահատման աշխատանքներ են տանում, փորձում վերացնել հետևանքները և օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Տուժածների կեսը՝ 19 անձ, խուճապի հետևանքով են տուժել. մեկը ոտքն է վնասել, մեկը ձեռքը:
Մասնագետները շտապում են հանգստացնել՝ 4 և 5 մագնիտուդ հզորության երկրաշարժերը շարքային իրադարձություններ են, մոլորակի նորմալ կյանքը, «աշխարհի վերջ»-ի մասին խոսելն ավելորդ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում