Վալերի Օսիպյան. Եթե այսօր լուրջ բախումներ տեղի չեն ունենում, դա ոստիկանների շնորհիվ է. «Փաստ»
«Եթե ձեզ թվում է, թե ոստիկանը քնում է ու երազում է, թե երբ է առավոտյան լույսը բացվելու, որ գա ձեզ հետ քաշքշուկ ստեղծի՝ չարաչար սխալվում եք: Եթե այսօր լուրջ բախումներ տեղի չեն ունենում, չնայած, որ այս երթերը խախտում են մնացած քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, դա ոստիկանների շնորհիվ է»,- «Փաստ» թերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Եթե կան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և լրագրողներ, որոնք տուժել են, թեպետ ինչքան որ ես տեղեկացված եմ, որևէ մեկը չի դիմել, ես ինքս ներողություն եմ խնդրում լրատվամիջոցներին: Սակայն, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է լրատվամիջոցներին: Եվ այն վայրերում, որտեղ ոստիկանությունը գործողություն է իրականացնում, խնդրում ենք չխանգարել ոստիկանների օրինական պահանջները: Ինչ վերաբերում է էլեկտրաշոկերին, այն գտնվում է ոստիկանության հաշվեկշռում և դրա օգտագործումը կարգավորվում է ոստիկանության մասին օրենքով և որոշ նորմատիվ իրավական ակտերով»,- նշել է Օսիպյանը:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։