Քաղաքական 12:12 28/04/2018 Հայաստան

Մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը քննադատում է Հայաստանում իրավիճակը

«Ռիա Նովոստի» գործակալությունը հրապարակել է  մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հոդվածը հայաստանյան իրադարձությունների մասին:

«Այսօր այն, ինչ տեղի է ունենում Երևանի քաղաքական շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ընկալվում է որպես ժողովրդավարության հաղթանակ, իշխանությունների և հայ ժողովրդի իմաստություն:

Պրոֆեսիոնալ դեմագոգի և պոպուլիստի գլխավորությամբ հրապարակում հավաքված ամբոխի ճնշման տակ հրաժարական է տվել օրինականորեն ընտրված վարչապետը: Այժմ ամբոխի ղեկավարը ցանկանում է նստել վարչապետի աթոռին` որպես այդ ամբոխի թեկնածու և այդ հրապարակի անունից` շրջանցելով Սահմանադրությունը և օրենքները, որից հետո պատրաստվում է լիկվիդացնել ներկայումս գործող իշխող կուսակցությանը, ցրել խորհրդարանը և, ստանձնելով գործադիր իշխանության բոլոր լծակները և իր վերահսկողության տակ առնելով վարչական ռեսուրսը, հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Այնուհետև նոր խորհրդարանը կընտրի նոր «օրինական վարչապետի` խորհրդարանական նոր մեծամասնության կողմից»:

Վարչապետի գործող պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով առաջիկա օրերին կարող է վարչապետ ընտրվել, չի պատրաստվում տեղի տալ հրապարակի ճնշմանը` միաժամանակ կարծելով, որ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել. եթե ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իրապես վայելում է ժողովրդի աջակցությունը, թող նա դա ապացուցի մրցակցային, այլընտրանքային ընտրություններին:

Սակայն այժմ ուրվագծվում է ամբոխի` Հայաստանում բողոքի շարժումը հեծնած առաջնորդի իրական ռազմավարությունը:

Նա փորձում է առավելագույնը քաղել քաղաքացիական անհնազանդության գործողություններից, վերածել այն հեղափոխության և հասնել իշխանության զավթմանը, որպեսզի վերցնի գործադիր իշխանության լծակները և ունենալով փողոցի աջակցությունը՝ ամրագրի հաղթանակն ընտրություններին: 

Ինչո՞վ է հղի Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացման նմանօրինակ տրամաբանությունը: Եթե ազգային վերնախավի շրջանակները չհամախմբվեն, որպեսզի թույլ չտան բոլոր օրենքների խախտմամբ փողոցի ամբոխ և վերջինս գլխավորող ղեկավարի կողմից իշխանության զավթումը, ապա Հայաստանին սպասում են այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ամենաողբալի հետևանքները: 

Նախ, ակնհայտ չէ, որ այն կլինի թավշյա: Իր ղեկավարին աջակցող ամբոխը պահանջում է արդարություն, ինչը նշանակում է իշխանության և հարստության վերաբաժանում: Շրջափակման մեջ գտնվող աղքատ հանրապետությունում, որը հարևաններից Ադրբեջանի հետ թեժ պատերազմի մեջ է, իսկ մյուս հարևան Թուրքիայի հետ՝ գրեթե հարյուրամյա սառը պատերազմի, ամբոխին հաճոյանալու այլ ելք չկա, քան մեկից պաշտոններ և ունացվածք խլելը և մյուսներին այն հանձնելը: Սա ուղղակիորեն կհանգեցնի հասարակության բաժանմանը նրանց, ովքեր ունեին ամեն ինչ մինչ այդ փողացային հեղափոխությունը, և նրանց, ովքեր ցանկանում են ունենալ այդ ամենը:

Երկրորդը, դա ջախջախիչ հարված է իրավունքի և պետականության գաղափարին: Եթե ամբոխն այսօր պահանջում է նախ Սերժ Սարգսյանի հեռացումը, իսկ այժմ` նաև Կարեն Կարապետյանի, ապա կա՞ արդյոք երաշխիք, որ վաղը, հիասթափվելով իր այսրոպեական  կուռք, դեմագոգ Փաշինյանից, չեն պահանջի նրա հրաժարականը (իսկ դա հենց այդպես էլ լինելու է), քանի որ նա չի բավարարի սոցիալական արդարության մասին իրենց պատկերացումները:

Հեղափոխական զանգվածները պահանջում են անհապաղ արդյունքներ: Կամ իրենց հնարավորություն են ընձեռում սկզբում մի փոքր կողոպտելու և իրենց իրական կամ թվացյալ հակառակորդների նկատմամբ կամայականություններ իրականացնելու, այնուհետև մեծաքանակ արյամբ իրենց ախոռն ուղարկելու: Կամ անմիջապես մեծ ուժ են կիրառում, որպեսզի կանխեն ամբոխի օխլոկրատիկ կրքերի տարածումը: Երկու տարբերակներն էլ կործանարար են հայկական պետության և հասարակության համար, որն պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Երրորդը, առկա է հետխորհրդային տարածքում որոշ պետությունների փորձը, որտեղ արդեն բորբոքվում էին այդ օխլոկրատիկ կրքերը և, այդ երկրների օրենքներն ու սահմանադրությունները շրջանցելով, հաստատվել են հեղափոխական իշխանություններ՝ ծնված փողոցների և հրապարակների ամբոխից: Առավել բնութագրական օրինակներ են Ուկրաինան և Վրաստանը: Այնտեղ ևս խոսում էին մարդկային արժանապատվության վերականգնմանն ուղղված հեղափոխության մասին,  ժողովրդի՝ բռնապետության և կամայական օլիգարխիկ իշխանության դեմ ըմբոստության իրավունքի մասին:

Որոշ ժամանակ անց մենք դարձանք այն երևույթի ականատեսը, որ հենց այն մարդիկ, ովքեր գտնում էին, որ դանակն իրենց ոսկորին է հասել, և իրենք կորցնելու ոչինչ չունեն, պարզվում էր, որ անվերջ կարող են անկում ապրել և երազել այն կարգերի և կենսամակարդակի մասին, որ ունեին մինչհեղափոխական ցնցումները:

Եվ վերջինը,
Կցանկանայի հուսալ, որ հայկական վերնախավն իր մեջ ուժ կգտնի այս օխլոկրատիկ խրախճանքը սանձելու և հայկական պետականության հիմքերը վերականգնելու համար»,-գրել է քաղաքագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}