Եվրոպան բուժքույրերի ու մանկաբարձերի պակաս ունի
Եվրոպայի երկրներում այսօրվա դրությամբ ավելի քան 7 մլն 300 հազար բուժքույր ու մանկաբարձ կա: Սակայն այդ թիվը չի բավարարում ոչ ներկա, ոչ էլ ապագա պահանջներին՝ հատկապես հաշվի առնելով այդ տարածաշրջանում տարեց մարդկանց աճող թիվը:
Առողջապահության միջազգային կազմակերպությունն ահազանգում է՝ կտրուկ նվազել է այն երիտասարդների թիվը, ովքեր ընտրում են այդ մասնագիտությունը: Հիմա նման մասնագետների մեծ հոսք է նկատվում Արևելյան Եվրոպայի երկրներից դեպի Արևմտրյան երկրներ:
Յուրաքանչյուր տարի մայիսի 5-ին նշվում է մանկաբարձների, մայիսի 12-ին՝ բուժքույրերի օրը, կազմակերպվում են միջոցառումներ՝ ընդգծելու բժշկական այդ անձնակազմի կարևոր դերը մայրերի ու երեխաների և ընդհանրապես բնակչության առողջության բարելավման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները