Մոգերինի. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ համար առաջնահերթ խնդիր է մնում
ԵՄ նոր գերագույն հանձնակատար, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵՄ և ՀՀ համագործակցության կարևորությունը: Մոգերինին նշել է, որ անհամբեր սպասում է Փաշինյանի հետ հանդիպմանը, և նրան հրավիրել է այցելել Բրյուսել:
Ըստ ԵՄ պաշտոնական էջի, զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու ԵՄ-ի միջր կապերի հետագա ամրապնդման հետագա հնարավորությունները, կառավարության ձևավորումը, անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքականության հարցերին:
Մոգերինին նշել է, որ ԵՄ համար առաջնահերթ խնդիր է մնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը:
ՀՀ վարչապետի պաշտոնական էջը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան:
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»,-ասված է Ջեյմս Ապատուրայի շնորհավորական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները