Քաղաքական 13:00 14/05/2018 Հայաստան

Ռուստամ Մախմուդյանը համբերատար սպասելու է՝ նոր կառավարությունը կլուծի՞ բարձրացրած խնդիրները

Մայիսի 8-ին ՀՀ ազգային ժողովում Կառավարության ղեկավարի ընտրության ժամանակ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ, ինչպես նախապես հայտարարվել էր, կողմ քվեարկեցին վարչապետի թեկնածուին։ ՀՀԿ համամասնական ցուցակում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, սակայն, հավատարիմ մնաց խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը։ Իր դիրքորոշման հիմնավորման, նոր կառավարության հետ ապագա համագործակցության հնարավորության և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց պատգամավորի հետ։

- Պարոն Մախմուդյան, Դուք դեմ քվեարկեցիք Նիկոլ Փաշինյանին, արդյոք դա թիմային համերաշխության նշա՞ն էր, թե՞ կային հիմքեր՝ այդ որոշման համար։

- Այո, դա կուսակցական համերաշխության, թիմային միասնության և նաև որպես թիմակից ընկերների՝ միմյանց նկատմամբ ճիշտ հասկացվելու նշան էր։ Սա՝ որպես առաջնային և կարևոր, երկրորդ՝ այն բոլոր ծրագրերը, որոնք ՀՀԿ խմբակցությունը կամ հանրապետական կուսակցության կողմից ձևավորվող կառավարությունը որդեգրել էր, ես վստահ եմ, որ պակաս կարևոր և առաջնային չէին։ Ես կարծում եմ՝ առաջիկայում նոր ձևավորվող կառավարության ծրագրի որոշ դրույթներ ու սկզբունքներ էականորեն չեն տարբերվելու ՀՀԿ-ի կողմից ձևավորված կառավարության ծրագրից։

Իհարկե, տարբեր հարցադրումներ եղան, յուրաքանչյուր պատգամավոր իր հերթին կարող է այն ժամանակ՝ վարչապետի թեկնածուից, ներկայիս վարչապետից ունենալ գոհունակություն կամ դժգոհություն, սա մի փոքր նաև կարելի է շեշտադրել, բայց ես կարծում եմ՝ դրանք բոլորը դիտարկվում են որպես ածանցյալներ, որոնք քննարկման առարկա են դարձել նաև թիմի ներսում վերջնական որոշում կայացնելու ընթացքում։ Ինչ խոսք, որոշ հարցեր, մտահոգություններ, որոնք այսօր այս կառավարությունն է բարձրացրել կամ այն հասարակությունը, որը կանգնած էր հրապարակում, իմ կարծիքով՝ այո, կան որոշ խնդիրներ, որոնք բարձրացվում էին և արդարացիորեն։ Ասել, թե ամբողջապես այդ շարժումը զուրկ էր որևէ տեսակի հարցադրումից կամ մտահոգությունից՝ արդար չէ, բայց փոխարինելու և արդյունավետության առումով ես դեռևս այս պահին փորձում եմ, չասեմ՝ թերահավատություն, բայց ունեմ՝ որոշակի համբերատարություն՝ սպասելու, թե այդ մեծածավալ խնդիրները, որոնք բարձրացվեցին, այս կառավարությանը կհաջողվի՞ լուծել, թե՞ ոչ։ Եթե լուծվեն, ուրեմն ես կլինեմ հերթական այն երջանիկ քաղաքացիներից մեկը, ով սպասում էր դրան։

- Արդարացիորեն բարձրաձայնված այդ խնդիրներից մեկ-երկուսը կթվարկե՞ք։

- Որոշակի առումով աղքատության հետ կապված խնդիրը, որը որպես մտահոգություն բարձրացվել է, ես էլ եմ կարծում, որ մենք ունենք սոցիալապես անապահով խավի որոշակի վիճակ, աշխատատեղերի խնդիր, բայց այլ հարց է՝ արդյո՞ք այն գործիքակազմը, որով կառաջնորդվի այս կառավարությունը, կկարողանա լուծել։ Դրա համար ասացի՝ եթե կլուծի, ես ուրախ և երջանիկ կլինեմ։

- Հանուն եզդիական համայնքի խնդիրների լուծման՝ պատրաստ կլինե՞ք համագործակցել նոր կառավարության հետ։

- Հանուն եզդիական համայնքի՝ ես և այսօր, և մշտապես պատրաստ եմ համագործակցելու, որովհետև անկախ նրանից՝ կառավարությունը կլինի, թե այլ քաղաքական ուժեր կլինեն, բոլորն էլ մեր հայրենակիցներն են։ Ես դեռ նախընտրական այդ փուլի ժամանակահատվածում եմ ասել՝ այո, ես պիտի փորձեմ եզդիական համայնքի շահերը շոշափող ցանկացած խնդրի շուրջ լինել կողմնակից, աջակից, որպեսզի արդարանան նաև մեր համայնքի հույսերը, որոնք ինչ-որ տեղ կապվում են նաև ինձ հետ։

- Եզդիական համայնքի համար այսօր առաջնահերթ ի՞նչ խնդիրներ կնշեք, որոնց վրա ուշադրություն պետք է դարձնի նոր կառավարությունը:

- Ես, անկեղծ ասած, այն ժամանակ էլ հարց տվեցի պարոն Փաշինյանին՝ ի՞նչ խնդիր ունեն ընդհանրապես ազգային փոքրամասնությունները, ոչ միայն եզդիական համայնքը, որոնք նախորդ կառավարությանը չի հաջողվել լուծել, բայց ինքը պատրաստ է լուծել։ Բարեբախտաբար, ի ուրախություն մեզ՝ նա էլ համաձայնեց, որ այս ամբողջ համատեքստում ազգային փոքրամասնությունների շահերն ու իրավունքները ՀՀ-ում մշտապես պաշտպանված են և երաշխավորված։ Պարզապես պարոն Փաշինյանի այդ նկատառումը երաշխավորելու է որպեսզի ազգային փոքրամասնությունները ոչ միայն մշտապես իշխանությունների կողքին կանգնելու, այլև ընդդիմադիր կեցվածքով ու հայացքներով հանդես գան, թեև ես այս առումով մի քիչ վերապահում ունեմ, որովհետև այդ շարժման ժամանակ արդեն եզդիական համայնքից կազմակերպություն կար, իրենք իրենց դրոշներով, լոզունգներով կանգնած են եղել այդ շարժման կողքին։

Հետևաբար մենք՝ որպես ազգային փոքրամասնության համայնք, ինտեգրված ենք երկրի հասարակական ու քաղաքական կյանքին՝ բոլոր ասպեկտներով, թե իշխանական, թե ընդդիմադիր, և ես չեմ կարծում, որ այս պահին մենք ունենք հրատապ առաջնային խնդիր, որը վերաբերում է կոնկրետ բացառապես ազգային փոքրամասնություններին, ուղղակի վերջիններիս ներկայացուցիչներից ոմանք ակնկալում են մի փոքր ակտիվություն համայնքի ներկայացուցիչների՝ պետական կառավարման համակարգում։ Բայց կարծում եմ՝ այդտեղ էլ, անկախ նրանից, թե որ կառավարությունը կլինի, հաշվի են առնելու նաև այն պրոֆեսիոնալիզմը և մասնագիտական հմտությունները, որոնցով կարող են նրանք նոր կառավարությանը աջակցել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}