28 համարի միկրոավտոբուսային երթուղու վարորդների պահանջին լուծում է տրվել
Երևանի թիվ 28 համարի միկրոավտոբուսային երթուղու վարորդներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել։ Panorama.am-ը փորձեց ճշտել՝ ինչ էին պահանջում վարորդները և արդյոք նրանց պահանջին լուծում է տրվել։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտնեց, որ որոշակի ճշգրտման խնդիր է առաջացել՝ աշխատած և չաշխատած օրերի հետ կապված, որի պատճառով վարորդները մոտ մեկ ժամի չափով չեն աշխատել։ Նա տեղեկացրեց, որ վերջիններս այժմ արդեն աշխատանքի մեջ են. նրանց պահանջը բավարարվել է, ընդհանուր հայտարարի են եկել։
«Այդ օրերին, գիտեք, մեծամասնությունը չեն աշխատել, տարբեր խնդիրներ են առաջացել, դժգոհություններ, սակայն այժմ արդեն ընդհանուր հայտարարի են եկել»,- ասաց նա։