Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իր ուղերձում Արցախի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի՝ ի շահ համահայկական նպատակների իրականացման։
Մասիս Մայիլյանը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Արցախում հնարավորություն կընձեռվի Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները