Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում սկսվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցաբար կազմակերպված

«Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում խորագրով գիտաժողովը, որին ներկա են եղել ՀՀ Սփյուռքի նախարար Մ. Հայրապետյանը, ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներից, տարբեր գիտական, կրթական հաստատություններից:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

18:21 Աշխարհում
Մայիսի 23-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը

Նիստի անցկացման շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:20 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը ՀՀ ԱԺ հերթական նիստում ներկայացրել է

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերը:
Բնապահպանության նախարարի տեղակալը հայտնել է, որ նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» որոշումից:
Մամուլի հաղորդագրություն

18:14 Աշխարհում
Էստոնիայի վարչապետ Յ. Ռատասը Էստոնիայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանի հետ հանդիպմանը վերահաստատեց Էստոնիայի պատրաստակամությունը ՀՀ ղեկավարության հետ աշխատանքները շարունակելու

և բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Էստոնիայի վարչապետը նշել է, որ էլեկտրոնային կառավարման, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման այլ ոլորտների արդիականացման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ։ Դեսպան Մկրտչյանն առաջարկել է, որ նշված, ինչպես նաև տնտեսական այլ ոլորտներում համագործակցության լավագույն հարթակներից կարող է հանդիսանալ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին զուգահեռ կազմակերպվելիք տնտեսական ֆորումին էստոնական կողմի մասնակցությունը։ Ի պատասխան Էստոնիայի վարչապետը նշեց, որ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն արդեն հաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իր մասնակցությունը:
Աղբյուր՝ mfa.am

 

18:09 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը հրավիրում է երիտասարդ տղաների և աղջիկների «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն»-ում աշխատելու համար

Ներկայացվող պահանջներն են. հայերենի, անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի գերազանց իմացություն, այցելուների և հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ, զբոսաշրջային և սպասարկման ոլորտում կամավորական գործունեության փորձ։ Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։ Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:07 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ս. Բոսութղոն քննարկել են ՀԲ օժանդակությամբ

Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

17:40 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դ. Սիլուրիսին

Անդրադարձ է կատարվել երկու երկրների առջև ծառացած արդի մարտահրավերներին և դրանց հանգուցալուծմանն ուղղված ջանքերին:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

16:20 Աշխարհում
Մայիսի 19-ից 20-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Ս. Մինասյանը Ռոման քաղաքում հանդիպումներ է ունեցել քաղաքապետի և Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարության պետքարտուղարի հետ

Քննարկվել են Ռումինիայի Ռոման և Հայաստանի Դիլիջան քույր-քաղաքների համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ռոմանի հայ եկեղեցական և ճարտարապետական ժառանգության պահպանման հարցերը: Դեսպան Մինասյանը Ռոմանում նաև մասնակցել է ռումինահայ գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնին, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը, Ռումինիայի գրողների միությունը և Ռոմանի քաղաքապետարանը:
Աղբյուր՝ mfa.am

16:06 Հայաստան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ

ոստիկանությունում մայիսի 15-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ապրիլի 21-ին 13:30-ի սահմաններում մի քանի երիտասարդ մահակներով հարվածել և վնասել են քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ պատճառելով նյութական վնաս: Ներբեռնվել և քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը: Տեսանյութում երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն շրջանի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

15:53 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի 2018թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում նախատեսվում է 67 շենքերում նորոգել 147 շքապատշգամբ

Տարեկան ծրագրում ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է ինչպես շինարարության, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման տեսակետից:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:40 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է մեկամսյա վերապատրաստման հերթական դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած

թվով 23 եկեղեցականների հետ: Հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների՝ «Գարեգին Ա» կենտրոնում կազմակերպվող այս ծրագիրը համակարգում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Մասնակից հոգևորականները թարմացնում են իրենց ծիսական, աստվածաբանական և պատմական գիտելիքները, մասնակցում են Միածնաէջ Մայր Տաճարում կատարվող աղոթասացությանը: Առ այսօր քահանաների վերապատրաստման դասընթացներին մասնակցել են թվով 60 հոգևորականներ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

13:25 Հայաստան
Մայիսի 22-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լ. Զուրաբյանը և ՌԴ դեսպան Ի.Վալինկինը քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա զարգացման հեռանկարները,

հայ-ռուսական հարաբերություններն ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-ռուսական համագործակցության այլ հարցեր:
ՀԱԿ գրասենյակ

13:12 Հայաստան
Մայիսի 23-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացումը

Այն արցախյան գոյամարտի մասին է։ Դեպքերը տեղի են ունենում 1990-ականների սկզբներին՝ արցախյան ռազմաճակատի սահմանամերձ Քարակապ գյուղում։ Բեմադրությունը՝ Դավիթ Հարությունյանի:
Աղբյուր՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջ

10:51 ԼՂՀ
Մայիսի 18-ին Ֆրանսիայի Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են միջոցառումներ՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հ. Գևորգյանը, ով իր ելույթում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձ կատարել պետականաշինության և ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին։ Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի, Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները:
Աղբյուր՝  nkr.am

10:39 Հայաստան
ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է

մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում և ՌԴ ԶՈՒ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին:
Մամուլի հաղորդագրություն

10:25 Հայաստան
Մանկապարտեզների ավարտական հանդեսների շրջանակում այս տարի ևս երեխաներին կհանձնվի շուրջ 10000 դպրոցական պայուսակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ձեռնարկվել են բոլոր միջոցները քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների տարրական դասարանների երեխաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:12 Հայաստան
Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ, միջոցառումներ կանցկացվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, գույքի և խաղերի տեղադրման, ասֆալտապատման,  թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

19:45 Աշխարհում
Facebook- ում նոր գործառույթ կհայտնվի

Սոցցանցի օգտատերերը ձայնային հաղորդագրություններ տեղադրելու հնարավորությւոն կունենան:

17:48 Հայաստան
Շուրջ 10000 պայուսակ՝ 18 անուն գրենական պիտույքներով, արդեն իսկ տրամադրվում են մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներին,

որոնք մանկապարտեզների ավարտական հանդեսների շրջանակում կհանձնվեն ավագ խմբերի երեխաներին, ովքեր այս տարի առաջին անգամ կգնան դպրոց։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:37 Հայաստան
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է գիտնական Սերգեյ Մերգելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովը

«Այս միջոցառման հիմնական նպատակն է նշել Սերգեյ Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում, նրա փայլուն կազմակերպչական գործունեությունը` ուղղված գիտակազմակերպչական, գիտատեխնիկական կառույցների ստեղծմանը...»,- իր ողջույնի ելույթում ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

Տեսանյութեր

Արդեն կրկնապատկվել է պատժից պայմանական վաղակետ ազատվածների թիվը. Քրմոյան
16:21 22/05/2018

Արդեն կրկնապատկվել է պատժից պայմանական վաղակետ ազատվածների թիվը. Քրմոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}