Հասարակություն 19:28 16/05/2018

Այնուամենայնիվ՝ որտե՞ղ է Երևան -2800 այգում թաղված շան գլուխը

Օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեցին արագորեն տարածվող լուսանկարները, որոնցից պարզ էր դառնում՝ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող ՝ Երևանի 2800-ամյակի այգում անխնա ծառահատում է արված։ Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, տեղեկացրել էին ծառերի հատման և դրանց փոխարեն քառապատիկ ավել նոր ծառեր տնկելու մասին։

Երևանի ավագանու անդամներից շատերը պնդում են՝ իրենց այլ բան է ներկայացվել քվեարկության, որևէ նախագիծ չի ներկայացվել, քաղաքապետարանը հակադարձում է՝ նախագիծն արժանացել է Ավագանու հավանությանը։ Panorama.am-ը փորձեց ի մի բերել արձագանքները, պարզել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկել այգին Վարդանյան ընտանիքին 99 տարով վարձակալության տալուն՝ վերանորոգելու, այգին այգի դարձնելու նպատակով։

«Այստեղ մեզ ոչ նախագիծ են բերել, ոչ գումարն ենք տեսել՝ ինչ է լինելու։ Կողմ ենք քվեարկել, ու հանկարծ տեսնում ենք... դեռ մոտ երկու ամիս առաջ արդեն տեսել ենք, որ կտրել են ծառերը։ Մեր Դավիթը, Թեհմինեն, Անին անմիջապես գնացել ու ահազանգել են, բայց արդեն կտրել էին։ Այսինքն՝ թե ինչ է լինելու, Վարդանյան ընտանիքը ինչպիսի՞ այգի է նախատեսում... ։ Ասում են՝ շատրվաններ, բայց ծառերի հաշվին կարելի՞ էր շատրվան անել»,- ասաց նա։

Բախշյանը կրկնեց՝ իրենք կողմ են քվեարկել, որ այգին տրվի Վարդանյան ընտանիքին՝ բարեկարգելու, բայց դրանից հետո պարզվել է՝ «այլանդակություն է եղել»։ Նա ասաց, որ լիովին վստահում է Վարդանյան ընտանիքին, կարծում է՝ նրանք լավ բան են ցանկացել անել, բայց թե ինչու է այդպիսի բան եղել, չգիտի։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արա Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ առանց նախագծի հնարավոր չէ ինչ-որ բան կառուցել, վերակառուցել։

«Ո՞նց կարող է՝ նախագիծ չլինի։ Իհարկե, նախագիծ կա, որ կառուցվում է։ Ես իրենց փոխարեն չեմ կարող մեկնաբանել՝ ինչու էին կողմ քվեարկել, հիմա հրաժարվում, բայց առանց նախագծի որևէ շինարարություն չի սկսվում, դա բացառված է, անգամ եթե մարդիկ տուն են կառուցում, պետք է նախագիծ լինի»,- ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ նախագիծ եղել է, այն գուցե հրապարակային չի եղել, բայց համաձայնեցվել է գլխավոր ճարտարապետի հետ, բոլոր վարչությունների հետ, առանց դրա հնարավոր չէ շինարարություն սկսել։ Նրա խոսքով՝ եթե հենց սկզբից կարդացած լինեին, որ այդտեղ այգի է կառուցվում, ու այն սեպտեմբերին պատրաստ կլինի, նրանք, ովքեր անկեղծորեն էին մտահոգվում, հաստատ հիմա հարց չէին բարձրացնի, իսկ նրանք, ովքեր այլ նպատակներով են դա անում, իհարկե, աղմուկ կբարձրացնեն։

Ինչ վերաբերում է առանց նախագիծ շինաշխատանքներ սկսելուն՝ պիտի փաստել, որ դա ամենևին խորթ գործելակերպ չէ քաղաքապետարանի համար: Վկա՝ Փակ շուկայի խեղումը: Ավելին՝ առանց նախագծերի կառուցումների ու քանդումների տարիներով պատասխանատվության ու պատժի բացակայությունը: Ուստի՝ իհարկե քաղաքապետարանը կասի «նախագիծ եղել է»:

«Հատվել են չոր և ծերացած ծառերը։ Օրինակ՝ ուռենիներ կային, որ արդեն կեսը չորացած, կեսը ծերացած էին, դրանք են հատվել։ Ամեն դեպքում, եթե շինարարություն են անում, տրամաբանորեն դատենք, եթե շատրվաններ կառուցեն, այդ ծառերը թողնելով՝ ինչպե՞ս կառուցեն շատրվանները։ Շինարարության համար պետք է մաքրվի, հարթակ ազատվի, չէ՞, որպեսզի շատրվանները կառուցվեն և կողքերը ծառեր տնկեն»,- ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ Վարդանյան ընտանիքն այդ նախագիծը ներկայացրել է քաղաքապետարան, իրենց հավաստիացրել, որ այնտեղ մի քանի անգամ ավելի շատ ծառ է տնկվելու։ «Երբ սեպտեմբերին այգին տեսնեք, կհամոզվեք, որ այս աղմուկն իրականության հետ կապ չուներ»,- նշեց նա։

Երևանի ավագանու «26 դեկտեմբերի 2017թ. N 98-Ա» որոշման մեջ նշվում է այգու բարեկարգման, այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկման, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնման և/կամ նորով  փոխարինման, վնասված սալերի փոխարինման և/կամ վերանորոգման, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքի ու սպասարկման մասին:

Հարցի շուրջ թեժ քննարկումներ են նաև վիրտուալ տարածքում։

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը «Կարևոր մի բան» վերտառությամբ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում նշել է. «Էրեկվանից գլխավոր ճարտարապետը և քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ հասարակական քննարկումներ չեն եղել, քանի որ ընտրված (!) ավագանին միաձայն քվեարկել ա այգու վերակառուցման որոշման կողմ»։

Ճարտարապետը նշում է, որ իրականում ավագանին քվեարկել է մի շատ լղոզված, անորոշ փաստաթղթի համար, որին որևէ նախագիծ կցված չի եղել կամ եղել է ինչ-որ պատկեր։

 «Հիմա, չնայած ընթացակարգը շատ անհաջող ու խնդրահարույց ա, այնուամենայնիվ որոշումը կարելի է դիտարկել որպես զուտ մտադրությունների մասին մի համաձայնագիր և ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկի թույլտվություն։ Սակայն նախագիծը չի քննարկվել ո՛չ ավագանում, ո՛չ, առավել ևս, հանրության հետ։ Իսկ քանի որ խոսքը գնում էր հասարակական տարածքի մասին, սա անթույլատրելի է։

Եվ, որպես ամփոփում, ասեմ, որ քաղաքապետարանը սուտ է ասում և մանիպուլյացիա է անում, նույնիսկ ավագանին չի տեսել ոչ մի նախագիծ։ Այս պատմության մեջ նվիրատվություն անող ընկերության մեղքը ես չեմ տեսնում, ուզում են փող տալ՝ թող տան, բայց ամբողջ ընթացակարգը պետք է արմատապես փոխվի»,- նշել է նա։

Կարապետյանի դիտարկմամբ՝ հատուկ պետք է նաև մեղքի մի բաժինը ընդունեն ավագանու ընդդիմադիր անդամները, որոնք հետևողական չեն եղել, փաստացի լեգիտիմացրել են գործընթացը։

«Չնայած, չէ, իհարկե, դա սուտ է։ Ասում են նաև, որ ինչ-որ պատկեր եղել է, այդ դեպքում ավելի վատ, ոչ մեկն իրավունք չուներ ինքնուրույն որոշել այդ էսքիզը ընդունել կամ մերժել»,- գրել է նա։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վերոնշյալ որոշումից մի հատված և նշել, որ ընդունում է իր սխալի բաժինը, քանի որ հավատացել է և առանց մակետը պահանջելու՝ առաջարկին կողմ քվեարկել։

«Նորից նայեցի Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորիչի փողոցների սահմաններով պարփակված այգու բարեկարգման նախագիծը, որը միաձայն ընդունվել է Երևանի ավագանու կողմից։ Տեղադրում եմ հատված այն փաստաթղթից, որը ստիպել է մեզ կողմ քվեարկել այդ նախագծին։

Այս ամենից դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ այգին ոչ թե բարեկարգվելու է, այլ ծառահատում է տեղի ունենալու։ Թեև ես անձամբ ընդունում եմ իմ սխալը և պետք է կասկածեի այն իշխանություններին, որոնք տարիներ շարունակ աղավաղել են քաղաքի տեսքը, պատշաճ ուշադրություն չեն դարձրել էկոլոգիային և քաղաքացիների պահանջներին։ Գուցե պետք է պահանջեինք մակետը, ծառերի թիվը և այլն։ Անձամբ ինձ Վարդանյան ընտանիքի անունը ևս վստահություն էր ներշնչել, բայց ավաղ... Անհավանական է, թե ինչպես կարելի է լավ նախագիծը աղավաղել»,- նշել է նա։

2017 թ. դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանու հավանությանն է արժանացել Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բարեկարգման առաջարկը։ Երևանի քաղաքապետարանի կայքում կա տեղեկատվություն, ըստ որի՝ «որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը»։

05.02.2018-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց՝ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: «Բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}